Աստղագուշակ սեպտեմբերի 17-ի համար.

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը հետաքրքիր ու արդյունավետ կլինի: Հարմար ժամանակ է լրիվ նոր բանով զբաղվելու համար: Դուք կկարողանաք շատ ու շատ գործերում հրաշալի արդյունքների հասնել, ինչպես նաև սովորել այն, ինչ շուտով պետք կգա: Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց գաղափարներն ու ծրագրերը վաղուց հետաքրքրում էին ձեզ:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն թույլ կտա հանգստանալ ու վերականգնել ուժերը, շփվել մարդկանց հետ, որոնց կարոտել էիք, ժամանակ նվիրել սիրելի գործին: Տանը գործեր սովորականից շատ կլինեն: Կարգուկանոն հաստատելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել, բայց դուք արդյունքից գոհ կմնաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ բան հաջող կդասավորվի, հաճախ կհասնեք դրված նպատակներին՝ առանց դրա համար մեծ ջանքեր գործադրելու: Երբեմն բավական կլինի ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվել, որպեսզի ամեն ինչ ձեզ համար լավագույն ձևով դասավորվի: Հավանական են առաջարկներ, որոնք մերժելու ցանկություն չի լինի. նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան անսովոր վայրերում լինել, դրական հույզեր ստանալ:

Օրը հարմար է գնումների համար. դրանցից նույնիսկ չծրագրվածները հաջող կլինեն: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին հնարավոր են տհաճ իրադարձություններ, անհաջող զուգադիպություններ: Բայց բարդ շրջանը երկար չի տևի. դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, և օրվա երկրորդ կեսին աստղերի բարյացակամության վրա կասկածելու առիթներ չեն լինի:

Հավանական է հաջողությամբ լուծվեն ֆինանսական հարցերը: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես պետք է մեծացնեք եկամուտները, կգտնեք սովորական աշխատանքի դիմաց ավելին ստանալու եղանակը: Նշանի որոշ ներկայացուցիչներ շատ շահավետ գործարքներ կկնքեն: Սակայն փաստաթղթեր ստորագրելուց առաջ անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել դրանք. վտանգ կա՝ ինչ-որ մեկը փորձի ձեզ մոլորության մեջ գցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Վատ օր չէ շփումների համար: Այսօր շատերի հետ կկարողանաք ընդհանուր լեզու գտնել: Դրա համար յուրահատուկ ջանքեր գործադրելու կարիք չկա. բավական է միայն ձեզ բնական պահեք: Ձեր գաղափարները շատերի սրտով կլինեն, չի բացառվում՝ դրանց իրագործման հարցում օգնեն և՛ հին, և՛ նոր ծանոթները:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Լավագույն օրը չէ գործարքներ կնքելու կամ խոշոր գնումների վերաբերյալ որոշումներ ընդունելու համար: Խոսքը հատկապես ապառիկով կամ վարկով գնումների մասին է: Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի սեփական հնարավորություններն իրատեսորեն գնահատելն ու պատրանքներ չկառուցելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աշխատեք օրվա առաջին կեսին ձեզ առավելագույնս նրբանկատ պահել: Այդ հատվածում կարևոր կինի կոնֆլիկտներից խուսափելը, ցանկացած հարց խաղաղ բանակցությունների միջոցով լուծելը, համախոհներ փնտրելը, այլ ոչ թե թշնամիներ ստեղծելը: Լավ է խուսափեք երկիմաստ նկատողություններից, կատակներից, որոնք կարող են զգայուն մարդկանց վիրավորական թվալ:

Օրվա երկրորդ կեսն ավելի հեշտ կանցնի. նոր գործեր կհայտնվեն, դուք լավ կհասկանաք, թե ինչպես կարող եք դրանցից գլուխ հանել և կաշխատեք ժամանակը զուր չվատնել: Նշանի շատ ներկայացուցիչների ոգեշնչվածությունը հյուր կգա, նրանք հաճույք կստանան ստեղծագործ զբաղմունքներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մի շտապեք: Անհրաժեշտ արդյունքը հնարավորինս շուտ ստանալու ձգտումն այսօր ուժեղ կլինի, բայց ոչ օգտակար: Շտապելով հեշտությամբ սխալներ կանեք ու ինչ-որ բան աչքից կվրիպի: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, որոնք ունակ կլինեն ժամանակին օգտակար խորհուրդ տալ, հետ պահել հակասական արարքներից:

Հնարավոր են արդյունավետ գործնական բանակցություններ: Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր ոչ միայն նոր համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեն: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Եթե մտերիմների աջակցության կարիքն ունենաք, անպայման կստանաք այն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լարված, բայց հետաքրքիր օր է: Շատ բան պիտի անեք. աշխատեք հնարավորինս արագ գլուխ հանել իրավիճակից, հասկանալ, թե ինչ գործողություններ են անհրաժեշտ: Ուրիշների խորհուրդների վրա հույս դնել չարժե. շրջապատողները հաճախ առանց մտածելու կտան դրանք:

Նոր, համարձակ և անսովոր գաղափարներ կունենաք: Մարդկանց հետ, որոնք կուզենան օգնել դրանց իրագործման հարցում, շուտով կընկերանաք: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որի հիմքում ընդհանուր հետաքրքրությունները կլինեն: Դուք ուշադիր կլինեք շրջապատողների հանդեպ, և դա նրանց շատ դուր կգա: Շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է ստեղծագործ աշխատանքի, ուսման, հետազոտական գործունեության համար: Դուք շատ բաների ուրիշների նման չեք նայի, և դա հաճախ կօգնի հաջողության հասնել: Ձեր անսովոր գաղափարները ուշադրություն կգրավեն, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել կյանքի կոչել դրանք:

Չի բացառվում ընկերական հարաբերությունների ու գեղեցիկ սիրային պատմության սկիզբը: Դուք գրավիչ կլինեք, շրջապատողների հանդեպ ուշադիր ու շատ դուր կգաք նույնիսկ նրանց, որոնք սովորաբար շրջապտողների մեջ միայն թերություններն են նկատում: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան միջոցառումների, իմպրովիզացված ընտանեկան տոների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը տարբեր գործերով լի կլինի: Մտքում հազար ու մի բան պիտի պահեք. ձեզ կհաջողվի ոչինչ չմոռանալ ու ոչինչ իրար չխառնել: Հնարավորություն կունենաք օգտակար բաներ անել ոչ միայն ձեր, այլև շրջապտողների համար. դժվարությունների բախված մարդիկ շատ շնորհակալ կլինեն օգնության համար:

Հավանական են դրամական մուտքեր: Դրանք հազիվ թե նշանակալի լինեն, բայց բոլոր դեպքերում թույլ կտան հաճելի գնումներ անել: Դուք անսխալ ձեզ համար հրաշալի իրեր կընտրեք ու միշտ կիմանաք, թե ինչով կարող եք ուրախացնել մյուսներին: Հնարավորություն կունենաք սիրելիին հաճելի անակնկալ անել, որը երկար ժամանակ կհիշվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք համառ ու վճռական կլինեք: Դա կօգնի շատ գործերում հաջողությունների հասնել և բարենպաստ տպավորություն թողնել մարդկանց վրա, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է: Չի բացառվում՝ ձեզ առաջարկեն մասնակցել հետաքրքիր նախագծի վրա տարվող աշխատանքին: Նշանի որոշ ներկայացուցիչներ կբարձրանան կարիերայի սանդուղքներով:

Օրը հետաքրքիր հանդիպումներ, ծանոթություններ է խոստանում, որոնցից կարող են ընկերական հարաբերություններ կամ սիրային պատմություն սկսվել: Հիշարժան կլինեն ուղևորությունները, նույնիսկ եթե ճանապարհ ընկնելիս դրանցից ոչ մի ակնկալիք չունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հոգնեցնող օր է: Շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, ձեզ դա հաճախ կվշտացնի: Ստիպված եք լինելու հետաձգել հենց այն գործերը, որոնցով կուզենայիք հիմա զբաղվել: Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ, դատարկ բաների պատճառով վեճերը: Կհաջողվի հարթել սուր անկյուններն ու փոխզիջման հասնել, բայց դա ջանքեր կպահանջի:

Դուք սովորականից հաճախ կհոգնեք, բայց բոլորը չեն հասկանա, որ ձեզ պարզապես հանգիստ է հարկավոր: Լավ է լուրջ խոստումներ չտաք, խոսքը հատկապես գումարի և ունեցվածքի հետ կապված խոստումների մասին է: Ամենայն հավանականությամբ խոստումը պահելն ավելի բարդ կլինի, քան մտածում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրն առանց փոքրիկ թյուրիմացությունների չի անցնի, բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, դուք կպահպանեք լավ տրամադրությունը: Լավատեսության բոլոր հիմքերը կլինեն. կարող եք շատ գործերում հաջողությունների հասնել, սկսածը շուտ ավարտին հասցնել, լուծել երկար ժամանակ հանգիստ չտվող հարցերը:

Հավանական են հաջող զուգադիպություններ, դուք կփորձեք դրանցից առավելագույն օգուտ քաղել: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները: Կարող եք վերականգնել հին գործնական կապերը, հաշտվել մի մարդու հետ, որի հետ վիճել էիք: Չի բացառվում վերականգնվեն սիրային հարաբերությունները, որոնք նախկինում չափազանց կարևոր են եղել ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Понравилась статья? Поделиться с друзьями: