Աստղագուշակ սեպտեմբերի 19-ի համար.

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբն անսովոր հանդիպումներ է խոստանում: Այդ հատվածը լավը կլինի շփումների համար: Դուք կկարողանաք արագ պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ովքեր ընդհանրապես նման չեն ձեզ, չեն կիսում ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները: Կարող եք քննարկել աշխատանքային հարցերը կամ անձնական գործերը. երկուսն էլ օգտակար կլինեն:

Ավելի ուշ լարված ժամանակ կգա: Չի բացառվում՝ ինչ-ինչ դժվարություններ առաջանան: Հավանական են ձգձգումներ, թյուրիմացություններ ու ցավալի սխալներ: Բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք, միայն թե պիտի ջանքեր գործադրեք: Ձեր ջանքերը զուր չեն անցնի: Պետք կգա իմպրովիզներ անելու, ոչ ստանդարտ որոշումներ ընդունելու ունակությունը:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կենտրոնացեք աշխատանքի և օգտակար գործերի վրա: Այսօր դուք շատ բան կհասցնեք, եթե ժամանակը զուր չծախսեք: Լավ է սկսեք ամենակարևորից ու բարդից: Դժվարություններ կարող են առաջանալ, բայց կասկած չկա, որ ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք կօգնեն դրանցից գլուխ հանել: Ընդհանուր գործից կարող է երկարատև ընկերություն սկսվել:

Ֆինանսական հարցերի լուծմանը այսօր պետք է ուշադիր վերաբերվել: Ցանկացած գնում ու գործարք անհրաժեշտ է մանրամասն մտածել: Ցանկալի չէ գումարը պարտքով տալը. այն հազիվ թե ժամանակին վերադարձնեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրն անհանգիստ, անսպասելի իրադարձություններով լի կլինի: Ամենայն հավանականությամբ չի հաջողվի հետևել ավելի վաղ կազմած ծրագրերին, քանի որ լրիվ նոր առաջադրանքներ կհայտնվեն: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես հասնել անհրաժեշտ արդյունքի: Իսկ ահա շրջապատողները միանգամից չեն կռահի, այնպես որ՝ պիտի որոշ ժամանակ ծախսեք բացատրությունների վրա:

Կարևոր հարցերը կարելի է քննարկել ոչ ֆորմալ միջավայրում. այդպես ավելի հեշտ կլինի ընդհանուր լեզու գտնելն ու այնպիսի որոշում ընդունելը, որը բոլորին դուր կգա: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները կարող են ժամանակի ընթացքում ռոմանտիկ բնույթ ստանալ:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շրջապատողների հետ այսօր ինչ-որ բանի մասին պայմանավորվելը սովորականից բարդ կլինի: Համբերատար եղեք: Մարդիկ ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա: Ձեր գաղափարները կարող են նրանց չափազանց համարձակ թվալ, իսկ փաստարկները՝ տրամաբանությունից զուրկ: Մի տաքացեք: Եթե պահպանեք ինքնատիրապետումը, փոխհասկացողությունը շուտով կվերականգնվի:

Տնային գործերը ուշադրություն կպահանջեն: Չեն բացառվում կենցաղային խնդիրները, օրինակ՝ կենցաղային տեխնիկան կփչանա: Հավանական են չծրագրված ծախսեր: Ամենայն հավանականությամբ խոսքը մեծ գումարի մասին չի լինի:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն անսպասելի իրադարձություններ ու լուրեր կբերի, որոնք կազդեն ձեր ծրագրերի վրա: Նպատակներն ու առաջնահերթությունները կարող են փոխվել: Չի բացառվում՝ նորովի նայեք նրան, ինչը նախկինում ակնհայտ է թվացել: Պարզ կդառնա, թե ինչու նախկինում չի հաջողվել ընդհանուր լեզու գտնել որոշ գործընկերների հետ: Նրանց հետ հարաբերությունները դեպի լավը կփոխվեն:

Օրվա առաջին կեսը գործերով լի կլինի: Երկրորդին մի փոքր հանգստանալու, ընկերներին կամ մյուս մտերիմներին հանդիպելու հնարավորություն կտա: Արժե խանութներով շրջել. հավանական են հաջող գնումներ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը հարմար կլինի ավելի վաղ սկսածն ավարտելու կամ կուտակված մանր-մունր գործերից գլուխ հանելու համար: Նշված հատվածը բարենպաստ կլինի փաստաթղթերի հետ աշխատելու, պետկազմակերպություններին դիմելու, ֆինանսների ոլորտի մասնագետներին խորհրդատվության դիմելու համար:

Ավելի ուշ հանգստանալու կամ հետաքրքիր զբաղմունքի վրա կենտրոնանալու հնարավորություն կուեննաք: Կուրախացնի սիրելիի հետ հանդիպումը: Դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք, արագ ընդհանուր լեզու կգտնեք, շատ բաների մասին բաց և ուղիղ կխոսեք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մանրուքներից մի կառչեք: Դուք այսօր շատ բանի կհասնեք, եթե կենտրոնանաք կարևորի վրա, աշխատեք չշեղվել: Ամենակարևոր գործերից կաշխատեք ինքնուրույն գլուխ հանել: Նույնիսկ փորձված համախոհները հազիվ թե կարողանան ժամանակին օգնության հասնել ձեզ:

Հավանական են փոփոխություններ անձնական հարաբերություններում: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին խնդիրները, ստիպված եք լինելու քննարկել այն, ինչը կնախընտրեիք անցյալում թողնել: Ամեն ինչից կկարողանաք գլուխ հանել, եթե պահի հույզերին չտրվեք, հանգստություն պահպանեք ու ղեկավարվեք առողջ բանականությամբ:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հազիվ թե թեթև ու հանգիստ անցնի. հավանական են անսպասելի իրադարձություններ, գործերում խառնաշփոթ: Բայց այն անհաջող անվանել էլ չի կարելի, քանի որ անպայման հաջողության կհասնեք, եթե ճիշտ գործեք: Կարևոր կլինի որոշումներն ինքնուրույն ընդունելը: Ուրիշների խորհուրդներն ու հուշումները հազիվ թե օգտակար լինեն ձեզ համար:

Այսօր ձեզ համար հեշտ կլինի կյանքում ինչ-որ բան փոխելը՝ վնասակար սովորույթներից հրաժարվելը, անպիտան իրերից ազատվելը: Կարող եք ոչ մեծ գնումներ անել: Դրանք ամենայն հավանականությամբ հաջող կլինեն, և ձեզ շատ ժամանակ պետք չի գալու ընտրելու համար այն, ինչ պետք է:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ բան կարող եք հասցնել: Այսօր ինտուիցիան անպայման կհուշի, թե ինչ է պետք նախաձեռնել կարևոր հաղթանակ տոնելու, երկար ժամանակ թաքստոցներից ձեզ վնասող մարդկանց զինաթափելու համար: Հենց առավոտվանից վճռական տրամադրվեք. դուք պիտի արագ գործեք:

Շրջապատողներն ամեն անգամ ձեր կողմից չեն լինի: Նույնիսկ այն մարդիկ, որոնք ձեզ լավ գիտեն, միանգամից չեն հասկանա, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ: Չի բացառվում երկար բացատրությունների կարիք լինի, բավական տհաճ զրույցներ լինեն: Ձեզ կհաջողվի ճիշտ տոն ընտրել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը հազիվ թե անցնի առանց թյուրիմացությունների: Հնարավոր են տարաձայնություններ աշխատավայրում, վեճեր մարդկանց հետ, որոնց հետ առաջ լավ էիք լեզու գտնում: Արժե ուշադիր լինել գործերում, հատկապես եթե դրանք կարևոր են ոչ միայն ձեզ համար: Կարևոր կլինի նույնիսկ փոքրիկ սխալներից խուսափելը, այնպես որ՝ ստանձնած ամեն ինչին լուրջ վերաբերվեք:

Օրվա երկրորդ կեսը նոր գաղափարներ ու հնարավորություններ կբերի: Դա հարմար ժամանակ է լինելու հին գաղափարներին ու ծրագրերին վերադառնալու, վաղուց մտածածն իրագործելու համար: Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեզ ամեն հարցում, նրանց հետ շփումներն այսօր շատ հաճելի կլինեն:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր դուք օգտակար շատ բաներ կհասցնեք անել: Ճիշտ է, հիմնականում շրջապատողների համար, որոնք ձեր օգնության կարիքը շատ կունենան: Մտերիմներին հազիվ թե ուզենաք մերժել: Իսկ ահա նոր ծանոթների հետ զգոն եղեք. չի բացառվում՝ նրանք փորձեն չարաշահել ձեր բարությունը:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հարազատների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների համար: Չի բացառվում՝ լավ նորություններ ունենաք, որոնցով կուզենաք անմիջապես կիսվել ամենաթանկ մարդկանց հետ:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հազիվ թե մեծ փոփոխություններ բերի: Բայց կարող են տեղի ունենալ իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ դեպի ուր շարժվել, ում դիմել օգնության խնդրանքով: Աշխատեք ուշադիր հետևել շուրջը տեղի ունեցողին: Այն, ինչ մյուսների համար աննշան է թվում, կարող է կարևոր լինել ձեզ համար:

Օգտակար կլինի գործերում նախաձեռնող լինելը, գաղափարներով կիսվելն ու նոր համախոհներին ձեր կողմը գրավելը: Մտերիմներին ձեր ծրագրերը դուր կգան: Եթե մտածածն իրագործելու հարցում օգնության կարիք զգաք, անպայման կստանաք այն:

Понравилась статья? Поделиться с друзьями: