Աստղագուշակ սեպտեմբերի 20-ի համար.

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հեշտ չի սկսվի, բայց դուք բոլոր դժվարությունները կհաղթահարեք: Ինտուիցիան կհուշի՝ ինչ է պետք ստանձնել միանգամից, իսկ ինչը կարելի է հետաձգել: Նշանի շատ ներկայացուցիչների պետք կգա այն, ինչ նրանք հասցրել են ավելի վաղ սովորել: Օգտակար կլինի նույնիսկ այն տեղեկատվությունը, որին երբեք լուրջ չեք վերաբերվել:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրամական մուտքեր: Դրանք հազիվ թե նշանակալի լինեն, բայց ստացած գումարը բավական կլինի ոչ մեծ գնումներ անելու, մտերիմներին նվերներով ուրախացնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրն անհանգիստ կսկսվի: Դժվար կլինի ծրագրերին հետևելը. հավանական են անսպասելի իրադարձություններ, տարօրինակ զուգադիպություններ, հանդիպումներ, որոնց հնարավորության մասին չէիք էլ մտածում: Պետք կգա իրավիճակին հարմարվելու, իմպրովիզներ անելու ունակությունը, բայց դա ձեզ այնքան էլ դուր չի գա:

Այլ կլինի օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածում հաջողությունը կուղեկցի ձեր նախաձեռնություններին: Բացի այդ, բարենպաստ պայմաններ կստեղծվեն հին ծրագրերին վերադառնալու և կյանքի կոչելու համար այն, ինչ շատ վաղուց էիք մտածել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Արդյունավետ օր է: Ինքնուրույն գործեք, քանի որ միայն այդ դեպքում հաջողության հասնելու շանս կունենաք: Չարժե ուշադրություն դարձնել քննադատությանը. այսօր նկատողություններ կանեն այն մարդիկ, որոնք միայն հեռավոր պատկերացում ունեն, թե ինչով եք զբաղվում և ինչի եք ուզում հասնել:

Հավանական են անսպասելի իրադարձություններ ընտանիքում: Նշանի որոշ ներկայացուցիչներ լուրեր կստանան, որոնց պատճառով ստիպված կլինեն փոխել ծրագրերը: Հաջողակ կլինեք մի գործում, որը համարյա անհույս էր թվում: Ձեր խնդիրն է խուճապի չմատնվել և օգտագործել բացված հնարավորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք չափազանց սուր կարձագանքեք անհաջողություններին, լրջորեն կվշտանաք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Աշխատեք կյանքին լավատեսությամբ նայել, և դա շատ բան կհեշտացնի: Հնարավորություն կունենաք կարգավորել հին կոնֆլիկտները, հարթել հարաբերությունները մարդկանց հետ, որոնց հետ վերջերս շատ էիք վիճում:

Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են լինելու ուղևորությունների մեկնել: Դրանք բազում դրական հույզեր կպարգևեն: Տանից հեռու կարող եք ծանոթանալ անսովոր մարդկանց հետ, որոնք կյանքին այլ կերպ են նայում: Չի բացառվում՝ նրանց խորհուրդների կարիքն ունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջողությունների հասնելը հեշտ չի լինի: Նույնիսկ հասարակ, լավ ծանոթ գործերն այսօր ավելի ժամանակատար կլինեն, քան սովորաբար: Հավանական են անսպասելի պատահարներ, անհաջող զուգադիպություններ, իրադարձություններ, որոնք կշեղեն: Կարևոր կլինի խուճապի չմատնվելը, նպատակների ու ծրագրերի մասին չմոռանալը: Շատ բան կախված կլինի ձեր համառությունից:

Ցանկալի չէ լուծել կարևոր ֆինանսական հարցերը, հատկապես եթե խոսքը միայն ձեր անձնական հետաքրքրությունների մասին չէ, այլ նաև ձեր մտերիմների բարեկեցության: Երեկոն լավ նորություններ է խոստանում: Սիրելի մարդու հետ շփումները հաճելի կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները: Կթվա, թե նրանք ձեզանից չափազանց շատ բան են սպասում, հույս ունեն, որ կզոհեք ձեր հետաքրքրությունները ուրիշի բարեկեցության համար: Բայց դուք էլ պահանջկոտ կլինեք մարդկանց հանդեպ, հակված չեք լինի ներողամիտ լինել ու աչք փակել ինչ-որ մեկի թուլությունների վրա: Կարևոր կլինի կոնֆլիկտներից խուսափելը, փորձեք գոնե արտաքուստ լավ հարաբերություններ պահպանել:

Միապաղաղ, ձանձրալի գործերն արագ կհոգնեցնեն, բայց դուք բոլոր դեպքերում կաշխատեք դրանցից հնարավորինս լավ գլուխ հանել: Կարևոր կլինի մանրուքներում սխալներից խուսափելը. հենց դրանք կարող են որոշել կարևոր գործի ելքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամեն ինչ լավ կդասավորվի, բայց դուք երբեմն համառության պակաս կզգաք սկսածն ավարտին հասցնելու համար: Շրջապատողները հաճախ կշեղեն ձեզ զրույցներով ու անտեղի խորհուրդներով: Հնարավոր են աննշան, բայց ցավալի ֆինանսական կորուստներ:

Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ընկերների հետ նրանք կգտնեն ձեզ ոգևորելու և ոգեշնչելու ձևը: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները: Օգտակար կլինի կյանք նոր բան մտցնելը, միապաղաղ օրերի ընթացքը փոխելը: Դուք միանգամից ձեզ ավելի առույգ, էներգիայով լի կզգաք, տրամադրությունն էլ կլավանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Անհանգստանալու կարիք չկա. օրը լավ կդասավորվի, դուք կզգաք աստղերի աջակցությունը, շատ գործերում կկարողանաք հաջողության հասնել: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները, որոնցում նշանի ներկայացուցիչները կկարողանան կիրառում գտնել իրենց տաղանդներին: Դուք չեք վախենա նոր բան փորձել, հաճույքով փորձարկումներ կանեք, կանգ չեք առնի, չեք հանձնվի, եթե ինչ-որ բան չստացվի:

Կարող եք վերադառնալ հին գաղափարներին. շանս կա, որ այսօր կարողանաք դրանք կյանքի կոչել: Հավանական են սիրային անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Պատրաստ եղեք իմպրովիզներ անել: Այսօր շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, հաճախ ստիպված եք լինելու բոլոր որոշումները շտապելով ընդունել: Ամեն անգամ չի հաջողվի գլխի ընկնել, թե ում վրա կարող եք հույս դնել, իսկ ով արժանի չէ վստահության, այնպես որ՝ լավ է միայն սեփական ուժերի վրա հույս դնեք: Մի շտապեք շրջապատողների հետ կիսվել ձեր ծրագրերով. ուրիշների խորհուրդները կշեղեն:

Հնարավոր են չծրագրված ծախսեր, որոնք հաճախ կապված կլինեն ընտանեկան խնդիրների, օրինակ՝ կենցաղային տեխնիկայի անսպասելի վերանորոգման անհրաժեշտության հետ: Ցանկալի չէ ընկերներից պարտքով գումար կամ վարկ վերցնելը. լավ է սահմանափակվեք սեփական միջոցներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի շտապեք: Օրն այնքան վատը չէ, որքան կարող է թվալ: Այո, տհաճ պատահարները չեն բացառվում և դուք դրանց ավելի սուր կարձագանքեք, քան արժեր: Բայց կլինեն նաև նոր հնարավորություններ: Կարևոր կլինի դրանք ժամանակին նկատելն ու ոչ մեկը բաց չթողնելը:

Օրվա առաջին կեսին կարող եք ինքնուրույն գործել, իսկ ահա երկրորդին հին ծանոթների աջակցության կարիքը կլինի: Երեկոն հարմար է մտերիմների հետ զրույցների համար: Կհաջողվի հանգիստ քննարկել նույնիսկ այն հարցերը, որոնց պատճառով նախկինում լուրջ տարաձայնություններ էին ծագել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բազում նոր գաղափարներ կունենաք, այդ թվում՝ այնպիսիք, որոնք ձեզ համարյա հանճարեղ կթվան: Բայց լավ է չշտապեք կյանքի կոչել մտածածը: Դա հատկապես կարևոր կլինի օրվա առաջին կեսին: Չի բացառվում՝ ինչ-որ բան աչքաթող անեք, իսկ գիտակ մարդկանց խորհուրդները ձեզ չէին խանգարի:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Այդ հատվածում ավելի հեշտ կլինի թվերի, գործիքների ու փաստաթղթերի հետ աշխատելը, քան մարդկանց հետ գործ ունենալը: Դուք կնկատեք մանրուքները, որոնց մեկ ուրիշն ուշադրություն չի դարձրել, կգտնեք փաստերի ու իրադարձությունների միջև եղած կապը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է աշխատանքի և այլ օգտակար գործերի համար: Դուք հենց առավոտվանից լուրջ կտրամադրվեք, պատասխանատու կմոտենաք նրան, ինչ կստանձնեք: Պետք կգա ավելի վաղ ստացած փորձը, որի շնորհիվ սխալներ չեք անի:

Հնարավորություն կունենաք մտերիմների հետ հանգիստ ու կառուցողական քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել: Այս անգամ լուծում կգտնեք, որը բոլորին կգոհացնի: Օրվա երկրորդ կեսը հրաշալի է զվարճալի միջոցառումների, իմպրովիզացված երեկույթների, ընկերների հետ հանդիպումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Понравилась статья? Поделиться с друзьями: