Աստղագուշակ սեպտեմբերի 23-ի համար.

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հաջող կդասավորվի, եթե զգույշ և ուշադիր լինեք: Չարժե հույս դնել հեշտ հաղթանակների վրա, հատկապես այնտեղ, որտեղ նախկինում դժվարությունների եք բախվել: Լավ է խուսափեք վտանգավոր փորձարկումներից, չմասնակցեք կասկածելի արկածախնդրություններին: Ղեկավարվեք առողջ բանականությամբ, քանի որ հենց այն կհուշի, թե ինչպես կարող եք նպատակին հասնել:

Կարևոր գործերը լավ է ստանձնեք կեսօրից հետո: Այդ ժամանակահատվածում դրական միտումների ազդեցությունը բավական ուժեղ կլինի, աստղերը կաջակցեն ձեր համարձակ նախաձեռնությունները: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, մտերիմներին վերաբերող լավ նորություններ:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզանից անհնարինը մի պահանջեք: Այսօր ձեզ համար դժվար կլինի գործերի վրա կենտրոնանալը, սկսածն ավարտելու համար մեծ ջանքեր պիտի գործադրեք: Հոգ չէ, եթե որոշ հարցերի լուծում ստիպված լինեք հետաձգել: Դուք դրանց ավելի ուշ կվերադառնաք: Հիշեք, որ այսօր պարտադիր չէ ամեն ինչ ինքնուրույն անեք: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության խնդրանքով: Կարևորն այն է, որ դա ժամանակին անեք:

Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Նրանք հաճախ ձեզ կես խոսքից կհասկանան, և երկար բացատրությունների կարիք չի լինի: Երեկոն հարմար կլինի ընտանեկան ծրագրեր կառուցելու և դրանք քննարկելու համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ստանձնած ամեն բանի լուրջ վերաբերվեք: Նույնիսկ եթե այսօր չեք պատրաստվում բարդ ու կարևոր գործերով զբաղվել, դժվարություններն ու ձգձգումները չեն բացառվում, պայմանները կարող են անհաջող դասավորվել: Սակայն ձեր ուժերի սահմաններում կլինի բոլոր խոչընդոտները հաղթահարելը: Ուշադիր ու համառ եղեք, մի հրաժարվեք մտածածից ու մի շեղվեք դատարկ բաների վրա:

Ամեն անգամ հարթ չեն լինի շրջապատողների հետ հարաբերությունները, հնարավոր են լարված պահեր շփման մեջ: Աշխատեք հարթել սուր անկյունները, խուսափել բաց կոնֆլիկտից:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ինչ-որ մեկի հետ ձեր գաղտնիքներով կիսվելուց կամ կարևոր ծրագրերի մասին պատմելուց առաջ երկար մտածեք: Ավելորդ անկեղծությունը կարող է թանկ արժենալ: Մնացած հարցերում օրը հաջող կդասավորվի: Դուք հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել բարդ գործը, որին արդեն մեծ ուժեր եք նվիրել: Ձեր ջանքերի արդյունքները հաճելիորեն կզարմացնեն շրջապատողներին: Չի բացառվում՝ շուտով հետաքրքիր առաջարկներ ստանաք:

Տարվա և ամսվա համադրությունը. ԽՈՅ (Մաս 1-ին)
Հնարավոր են անսովոր դրամական մուտքեր, ինչպես նաև արժեքավոր նվերներ: Գնումների հարցում լավ է չշտապեք, քանի որ հազիվ թե կարողանաք արագ ընտրել անհրաժեշտ իրը:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի բարկացեք ու մի վշտացեք, եթե օրվա սկզբին ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Դա իսկապես ամենահասարակ ժամանակահատվածը չի լինելու, սակայն այն անհույս վատն անվանել էլ չի կարելի: Կարևոր կլինի աշխատանքի և բիզնեսի հետ կապված որոշումների հարցում չշտապելը, ինտուիցիային լսելը, որի հուշումները կօգնեն ճիշտ ընտրություն կատարել:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Դա հարմար ժամանակ է լինելու կուտակված գործերից գլուխ հանելու, կարգուկանոն հաստատելու համար: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, հետաքրքիր ծանոթություններ: Դուք շատերին դուր կգաք, ինչ-որ մեկը կուզենա ընկերանալ ձեզ հետ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հարմար կլինի գործնական շփումների համար: Դուք արագ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, բարենպաստ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար միայն ուրիշի թերություններն են նկատում: Կհաջողվի արագ գտնել անհրաժեշտ բառերը, բոլորին համոզել ձեր ճշմարտացիությունը: Հավանական են առաջարկներ, որոնք եկամուտների արագ աճ կխոստանան:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը. օրն ավելի լավը կլինի գումարը կուտակելու համար՝ այն կարևոր նպատակին ծառայեցնելու համար:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը վառ ու ոգեշնչող կլինի: Դուք կզգաք, որ պատրաստ եք ստանձնել այն գործերը, որոնք երկար ժամանակ հետաձգել եք: Կհաջողվի արագ լուծել կազմակերպչական հարցերը, որոշակիություն մտցնել աշխատանքային ծրագրերում, պայմանավորվել համագործակցության մասին: Փաստաթղթերի ձևակերպման հետ կապված խնդիրներ չեն լինի, հաջող կլինեն պետկազմակերպություններ այցերը:

Այսօր սովորականից հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք: Խուճապի մի մատնվեք: Ձեզ բնական ու անբռնազբոս պահեք. դա բոլորին դուր կգա: Չի բացառվում գրավիչ սիրային պատմության սկիզբը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հնարավորություն կունենաք տպավորություն թողնել այն մարդկանց վրա, որոնք նախկինում կասկածում էին ձեր տաղանդներին: Այսօր նրանք կհասկանան, թե որքան են սխալվել ու անպայման կփորձեն հարթել հարաբերությունները: Ինտուիցիան կհուշի, թե ով կարող է հուսալի համախոհ դառնալ, իսկ ում դեռ չարժե վստահել:

Օրը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու, համատեղ հանգստի, ժամանցային ուղևորության համար: Չի բացառվում՝ ձեզ անսովոր տեղ հրավիրեն: Կարող եք առանց մտածելու համաձայնել, քանի որ անպայման վառ հույզեր կստանաք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կենտրոնացեք աշխատանքի և ուրիշ գործերի վրա. օրը հրաշալի կլինի դրանց համար: Դուք կարող եք հասնել լավ արդյունքների առանց դրա համար մեծ ջանքեր գործադրելու, իսկ եթե ջանքեր գործադրեք, շատ ավելիին կհասնեք: Շատ Աղեղնավորների այսօր կօգնեն հին ծանոթները, փորձված համախոհները: Նման մարդկանց աջակցության շնորհիվ կհաղթեք ուժեղ մրցակցին:

Կենցաղային խնդիրների՝ փոքրիկ վերանորոգման կամ նոր տեխնիկա գնելու հետ կապված ոչ մեծ ծախսերի կարիք կլինի: Նման ծախսերը զուր չեն անցնի: Երեկոն նորություններ կբերի, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը կուրախացնի լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով: Դուք խուճապի չեք մատնվի, բաց չեք թողնի վաղուց դրված նպատակին հասնելու շանսը: Պետք է արագ գործեք, և դուք միշտ չէ, որ հստակ ծրագիր կազմելու համար բավարար ժամանակ կունենաք: Բայց կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը հուսախաբ չի անի:

Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի շփումների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց հետ վաղուց եք ընկերություն անում: Ավելի ուշ կուզենաք մենակ մնա, որպեսզի հանգիստ մտածեք վերջին շրջանի իրադարձությունների շուրջ:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հասարակ օր չի սպասվում: Հազիվ թե հաջողվի կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա, պիտի միաժամանակ մի քանի հարց լուծեք: Իհարկե, դուք դրանից գլուխ կհանեք, բայց ամեն ինչ չէ, որ միանգամից ձեր ուզածի նման կստացվի: Հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ, լարված պահեր շփումներում: Եթե պայմանները թույլ են տալիս ժամանակավորապես հետաձգել լուրջ զրույցները, ապա հենց այդպես էլ արժե վարվել:

Լավ է չշտապեք գնումների և գործարքների հարցում: Գումարի հետ կապված հարցերում դուք այսօր հակված կլինեք որոշակի թեթևամտության, այնպես որ՝ վտանգ կա շատ ծախսեք դատարկ բաների վրա:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ հագեցած օր է սպասվում: Հազիվ թե կարողանաք հետևել նախապես կազմած ծրագրին: Ամենայն հավանականությամբ պիտի զբաղվեք ուրիշի գործերով, ուղղեք նրանց գործած սխալները: Դրա շնորհիվ դուք փորձ ձեռք կբերեք, որը շուտով անպայման պետք կգա: Որոշ Ձկներ շատ պիտանի ծանոթություններ կհաստատեն:

Օրը հարմար կլինի և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Համարձակ կիսվեք նոր գաղափարներով, դրանք անպայման աջակցություն կստանան: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարված Ձկներին:

Понравилась статья? Поделиться с друзьями: