Աստղագուշակ սեպտեմբերի 24-ի համար.

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը բարենպաստ կլինի օգտակար գործերի համար: Կարող եք կենտրոնանալ նրա վրա, ինչը վաղուց է ուշադրություն պահանջում և ավարտել ավելի վաղ սկսածը: Աստղերը ձեզ համար նոր զբաղմունքների դեմ էլ ոչինչ չեն ունենա: Հնարավորություն կունենաք սովորել մի բան, որը շուտով անպայման պետք կգա:

Լավ է չշտապեք գործարքների և գնումների հարցում, ֆինանսական հարցերը լուծելիս: Գումարի հետ կապված ամեն հարցում զգուշություն է անհրաժեշտ: Անձնական հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ: Այստեղ արժե հույս դնել ինտուիցիայի վրա, որը կհուշի, թե ինչպես կարող եք ձեզ պահել այն մարդկանց հետ, որոնց հանդեպ անտարբեր չեք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար կլինի կարևոր ու բարդ գործերի համար: Դրանցից սպասվածից արագ գլուխ կհանեք: Պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Հավանական են անսովոր հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի, հնարավոր է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

Բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք: Դրանք միանգամից իրագործել չեք կարողանա: Իսկ ահա մտածածն իրագործելուն օգնել ցանկացողների կհանդիպեք մոտ ժամանակներս: Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր միջոցառումների մասնակցելու հնարավորություն կունենաք: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը կուրախացնի: Այդ հատվածում հնարավորություն կունենաք պատասխաններ գտնել կարևոր հարցերին: Վերջին ժամանակներս անորոշության մեջ գտնվող Երկվորյակները կկարողանան որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ լրիվ անսպասելի: Դուք միանգամից կհասկանաք, թե ինչպես կարող եք տնօրինել ստացած գումարը:

Օրվա երկրորդ կեսին հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները, չեն բացառվում լարված պահերը շփման մեջ: Դուք կաշխատեք լիցքաթափել մթնոլորտը: Կհաջողվի խուսափել վեճերից, ամեն ինչի մասին պայմանավորվել:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ինտուիցիային ուշադիր լսեք: Այսօր հենց այն ձեզ կհուշի, թե ինչպես է լավ վարվել, ինչի վրա կենտրոնանալ առաջին հերթին: Շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ: Սակայն ձեզ հետ ոչ ոք չի վիճի: Իսկ օրվա վերջին բոլորը կհասկանան, որ դուք ճիշտ եք վարվել:

Ուշադիր եղեք ուղևորությունների ժամանակ: Արժե ինչպես հարկն է որոշել երթուղին, նախապես համոզվել, որ ձեզ հետ ամեն ինչ վերցրել եք: Չեն բացառվում փոքրիկ ցավալի կորուստները, բայց դրանք հազիվ թե երկար ժամանակով փչացնեն ձեր տրամադրությունը:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լավ է չշտապեք: Օրվա սկիզբը հարմար չի լինի լուրջ գործերով զբաղվելու և կարևոր որոշումներ ընդունելու համար: Ցանկալի չէ այդ հատվածում պարտավորություններով կապվելը. ամենայն հավանականությամբ խոստումը պահելը ավելի դժվար կլինի, քան ձեզ է թվում:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն և՛ ընկերական հանդիպումները, և՛ ընտանեկան միջոցառումները, և՛ ռոմանտիկ ժամադրությունները: Երեկոն շատ Առյուծների կուրախացնի հաճելի անակնկալներով ու լավ նորություններով:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Համառ եղեք և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Օրը բարենպաստ կլինի կարևոր գործերի համար. ամենայն հավանականությամբ դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Բարդ պահերին կարող եք դիմել հին ընկերներին ու մյուս մտերիմներին: Նրանք միանգամից օգնության կշտապեն:

Օրը հարմար կլինի երկարաժամկետ ծրագրեր կառուցելու համար: Դուք ճիշտ կգնահատեք և՛ ձեր ուժերը, և՛ ստեղծված իրավիճակը, պատրանքներ էլ չեք կառուցի: Հնարավոր են շահավետ գործարքներ ու հաջող գնումներ: Օրվա երկրորդ կեսին գումարին և ունեցվածքին վերաբերող որոշումները ճիշտ կլինեն:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ բարենպաստ, վառ ու ոգեշնչող օր է սպասվում: Այն հարմար կլինի կարևոր զրույցների համար: Դուք լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չեք եղել: Նախկինում ձեզ թերագնահատած մարդիկ կհասկանան, որ սխալվել են: Օրը հարմար կլինի հին կապերը վերականգնելու, վեճից հետո հաշտվելու համար:

Հավանական են հաջող գնումներ: Դուք կընտրեք հենց այն իրերը, որոնք երկար ժամանակ կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների համար: Փոքրիկ ընտանեկան տոնի համար անպայման առիթ կստեղծվի:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հագեցած ու հետաքրքիր կլինի օրվա առաջին կեսը: Այն հարմար կլինի օգտակար գործերի, ինչպես նաև ձեզ համար կարևոր մարդկանց հետ շփվելու համար: Լավ կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ մեկնելու որոշումը նախապես եք կայացրել, թե վերջին պահին:

Ավելի ուշ կգա հանգստանալու և ուժերը վերականգնելու ժամանակը: Հեշտությամբ կտրվի ուսումը, ցանկացած պիտանի տեղեկատվություն անմիջապես կմտապահեք: Նշված շրջանը հարմար կլինի ընտանեկան գործերի համար: Չի բացառվում, որ մտերիմները ձեր օգնության կարիքն ունենան, և դուք նրանց չեք մերժի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարդ հարցերին պատասխաններ գտնելու, նախկինում շատերին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք: Դուք շատ բաների մյուսների նման չեք նայի, և դա ձեր առավելությունը կդառնա: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի տեխնիկա և աշխատանքի, ուսման համար անհրաժեշտ իրեր գնելու համար: Ավելի ուշ կգա բիզնեսի մասին զրույցների համար հարմար ժամանակը: Չի բացառվում՝ ծանոթներից մեկը ձեզ հուշի, թե ինչպես կարող եք գումար աշխատել:

Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Լավ կանցնեն և՛ ընկերական հանդիպումները, և՛ ռոմանտիկ ժամադրությունները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին ուշադիր եղեք: Այդ հատվածում լավ է պահի հույզերին չտրվեք ու ամեն քայլը լավ մտածեք: Աշխատեք խուսափել շտապողականությունից ու խառնաշփոթից: Հետևողականորեն գործեք, ամեն ինչում ձգտեք կարգուկանոնի: Դա թույլ կտա ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ գործել:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի արդեն ծանոթ գործերի, ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Իսկ ահա նոր բան արժե ստանձնել միայն այն դեպքում, եթե հաստատ վստահ եք ձեր ուժերին: Գումարի հետ զգույշ եղեք, մի շտապեք գնումներ անելիս: Վարկեր վերցնելն էլ ցանկալի չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը շատ արդյունավետ կլինի: Գործեր սպասվածից շատ կունենաք, բայց կասկած չկա, որ հրաշալի ամեն ինչից գլուխ կհանեք: Կհաջողվի լուծել այն առաջադրանքները, որոնց վրա երկար ժամանակ գլուխ եք կոտրել: Ձեր փորձի շնորհիվ դուք արագ կհաղթահարեք բոլոր դժվարությունները, պրովոկացիաներին չեք տրվի, ճիշտ որոշումներ կընդունեք:

Չի բացառվում՝ ձեր օգնության կարիքն ունենա մտերիմներից մեկը: Հնարավոր է՝ ստիպված լինեք փոխել ուղևորությունների և զվարճանքների հետ կապված ծրագրերը ու մնալ տանը, բայց դուք դրա պատճառով չեք վշտանա:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Խաղաղասիրաբար տրամադրվեք ու աշխատեք համբերատար լինել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Շրջապատողների հետ շփումներն այսօր հազիվ թե հեշտությամբ տրվեն: Կարող են սրվել հին տարաձայնությունները, չեն բացառվում վեճերը դատարկ բաների պատճառով: Ձեզ կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից, բայց ինքնավերահսկողությունը պահպանելը երբեմն հեշտ չի լինի:

Օրը հարմար կլինի ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, ինչպես նաև փաստաթղթերի հետ աշխատելու համար: Դուք լուրջ կտրամադրվեք, կաշխատեք ոչ մի մանրուք բաց չթողնել: Երեկոյան հանգստանալու, ամենամտերիմների հետ հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Понравилась статья? Поделиться с друзьями: