Աստղագուշակ փետրվարի 10-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հրաշալի օր է կարևոր ու բարդ գործ ստանձնելու համար: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, առաջ շարժվելն էլ հեշտ կլինի: Նոր օգնականներ ու համախոհներ կգտնեք, չի բացառվում՝ ձեզ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն: Պատասխանի հարցում մի շտապեք: Նախ պարզեք իրավիճակը, համոզվեք, որ ճիշտ եք հասկանում, թե ինչ են ձեզանից սպասում:
Օրվա երկրորդ կեսը հաճելի ծանոթություններ է խոստանում: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որն արագ կզարգանա: Այս հատվածը հարմար է ամենաթանկ մարդկանց հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Այսօր դուք շատերին վստահելի ու միամիտ մարդ կթվաք, որին օգտագործելը հեշտ է: Այնպես որ՝ դեպի ձեզ կձգտեն մարդիկ, ովքեր բարի նպատակներ չեն ունենա: Մի վստահեք ամենագրավիչ խոստումներին: Մի փոքր առողջ քննադատությունն այսօր ձեզ չէր խանգարի:

Հին ծանոթներն ու մտերիմ մարդիկ կարող են օգնել ինչ-որ գործում, բայց ամենակարևոր որոշումներն ինքներդ պետք է ընդունեք: Ցանկալի չէ ծրագրերն արմատապես փոխելը: Հնարավոր է՝ ինչ-որ տեղ դրանցից պետք է շեղվեք, բայց ընդհանուր առմամբ արժե հետևել այն գծին, որն ավելի վաղ եք ընտրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսին կհաջողվի շատ օգտակար բաներ անել, եթե ժամանակը զուր չվատնեք: Այս հատվածը հարմար է կարևոր հանդիպումների, լուրջ հարցերը քննարկելու համար: Դուք զրուցակիցներին հեշտությամբ կհամոզեք ձեր ճշմարտացիության մեջ: Մարդիկ, ովքեր նախկինում կասկածում էին ձեր գաղափարներին, հիմա ձեր հուսալի համախոհները կդառնան:

Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կնվազի: Չի բացառվում՝ հանգստի կարիք ունենաք: Օրգանիզմն ավելի խոցելի կլինի, քան սովորաբար, էներգիա էլ քիչ կունենաք: Այնպես որ՝ երեկոյի համար ոչ մի հոգնեցուցիչ բան մի ծրագրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Թուլացեք: Օրն այնքան վատը չի լինի, որքան սկզբում կթվա: Առավոտյան ծագած բոլոր խնդիրները կհաջողվի արագ լուծել, իսկ գործած սխալներն ավելի ուշ առանց դժվարության կուղղեք: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու գործ ունենալ այն մարդկանց հետ, ովքեր ձեզ չեն հասկանում, բայց ցանկության դեպքում նույնիսկ նրանց կարող եք մոտեցում գտնել:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով ու ընդհանուր առմամբ ավելի լավ կդասավորվի, քան սպասում էիք: Այդ հատվածում հավանական են հաճելի անակնկալներ ու լավ նորություններ, ինչպես նաև զուգադիպություններ, որոնք ձեր առաջ նոր հեռանկարներ կբացեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կարող եք հաջողությունների հասնել, բայց դրա համար պետք է համառություն ցուցաբերեք: Ամեն ինչ պետք եղածի նման չի ստացվի, բայց նույնիսկ համարյա անհույս իրավիճակը կարելի է դեպի լավը փոխել: Կարևորը խուճապի չմատնվելն է, ժամանակին նախաձեռնող լինելն ու դեպի նպատակը շարժվելը, նույնիսկ եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան:

Հույս մի դրեք այն մարդկանց վրա, որոնց մասին քիչ բան է հայտնի: Ցավոք, հիմա վտանգ կա՝ տուժեք ուրիշի անբարեխղճության, թեթևամտության պատճառով: Փորձված համախոհները հուսախաբ չեն անի. հենց նրանց էլ պետք է դիմել աջակցության խնդրանքով, եթե դրա կարիքն ունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մանրուքների պատճառով մի վշտացեք: Օրվա առաջին կեսը բավական անհանգիստ կանցնի, տհաճ իրադարձություններ կբերի: Բայց բոլոր դժվարությունները կարելի է հաղթահարել, կարևորը՝ գործեք այնպես, ինչպես ինտուիցիան է հուշում: Հենց նրա հուշումների շնորհիվ կկարողանաք խուսափել լուրջ խնդիրներից ու հասնել անհրաժեշտ արդյունքների:

Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կլինի: Դուք կարող եք զբաղվել ձեր ու մյուսների գործերով, կարգուկանոն հաստատել ու աշխարհը դեպի լավը փոխել: Ոչ ոք դրանից ձեզանից լավ գլուխ չի հանի: Շրջապատողները հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբն անհանգիստ կլինի: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, բացի այդ, ձեզ անընդհատ կշեղեն: Չնյարդայնանալը դժվար կլինի: Բայց դուք կփորձեք կոնֆլիկտներ չհրահրել ու թույլ չտալ, որպեսզի դրանք մեկ ուրիշի մեղքով ծագեն: Շատ Կշեռքների կհաջողվի հաշտեցնել վիճողներին:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ ու արդյունավետ կլինի: Այն նշանի շատ ներկայացուցիչների կուրախացնի լավ նորություններով: Հարմար ժամանակ է կարևոր որոշումներ ընդունելու համար: Ոչ ոք չի կարողանա ձեզ մոլորության մեջ գցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը լավն է նրանց համար, ովքեր զբաղվում են գործարարությամբ կամ ծրագրել են գործարքներ կնքել: Գործնական հոտառությունն այսօր սուր կլինի, դուք սխալներ չեք անի, ռիսկի չեք դիմի, եթե դրա անհրաժեշտությունը չլինի: Չեն բացառվում համագործակցության անսովոր առաջարկները: Սկզբում դրանք այնքան էլ խոստումնալից չեն թվա, բայց ավելի ուշ կհասկանաք՝ մեծ հաջողությունների հասնելու շանս ունեք:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից էլ օրը բարենպաստ է: Վառ պահերն ու արմատական փոփոխությունները քիչ հավանական են, բայց ընդհանուր առմամբ գոհ կլինեք, թե ինչպես է դասավորվել իրավիճակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը բարենպաստ է: Օգտագործեք այն ամենակարևոր գործերի համար: Դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք, ոչ մի բան չի խանգարի սկսածն ավարտին հասցնել: Բարդ պահերին կհայտնվեն ամենալավ գաղափարները: Հաճախ դրանք կկարողանաք առանց հապաղելու կյանքի կոչել, և դուք դրանից անկեղծորեն կուրախանաք:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, ինչ-որ բան կսկսի դժվարությամբ տրվել, բացի այդ, հոգնածություն կզգաք, ամեն ինչ հետաձգելու ցանկությունն էլ կուժեղանա: Բայց երեկոյան էլ կարող եք ինչ-որ օգտակար բան անել ընկերների օգնությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը դժվար կլինի: Դուք արագ կհասնեք դրված նպատակներին, եթե հույս դնեք միայն ձեզ վրա, աջակցություն չսպասեք նրանցից, որոնց հետ նախկինում էլ գործ եք ունեցել: Շատ Այծեղջյուրների մոտ լրիվ նոր, նույնիսկ հեղափոխական գաղափարներ կծնվեն: Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի դրանք կյանքի կոչել, բայց մտածել արժե: Կարևորը պատրանքներ չկառուցելն ու չսպասելն է, որ ամեն ինչ ինքն իրեն լավ է դասավորվելու:

Հավանական են նորություններ՝ կապված ամենամտերիմ մարդկանց հետ: Կարևոր է ժամանակին տեղեկատվությունը ստուգելը. վտանգ կա, որ ձեզ մոլորության մեջ են գցում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գործնական տեսանկյունից բարդ օր է: Կենտրոնանալ ձեզ մոտ ամեն անգամ չի ստացվի, երբեմն շտապելով անհաջող որոշումներ կընդունեք, սխալներ կանեք, որոնք ուղղելը միանգամից չի ստացվի: Բայց լուրջ խնդիրներից կհաջողվի խուսափել: Դուք բավական զգույշ կլինեք, կփորձեք ձեզ վրա շատ բան չվերցնել ու չեք ընկնի թշնամիների լարած թակարդը:

Անձնական հարաբերություններում կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Այստեղ հուզվելու պատճառ չի լինի. մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք, նրանք էլ կփորձեն ուրախացնել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հարմար օր է համախոհներ փնտրելու, ջանքերը միավորելու համար: Իհարկե, միայնակ գործել էլ կարելի է և այդպես կարող եք նույնիսկ հաջողության հասնել, բայց դրա համար ավելի շատ ժամանակ կպահանջվի, բացի այդ, հետաքրքիր չի լինի: Դուք շատ բան կսովորեք ուրիշներից, երբեմն ինքներդ էլ չեք նկատի դա: Այսօր ստացած փորձը հետո ձեզ դեռ շատ պետք կգա:

Հավանական են հետաքրքիր առաջարկներ ու հաճելի ծանոթություններ: Շատերը պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարները, բայց ինտուիցիան կօգնի անսխալ ընտրել մարդկանց, որոնց վրա իսկապես կարող եք հենվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Понравилась статья? Поделиться с друзьями: