Աստղագուշակ փետրվարի 11-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Զգույշ է պետք լինել: Այսօր շատ բան սպասվածի նման չի դասավորվի: Աչքաթող կանեք այն մանրուքները, որոնք ավելի ուշ կարևոր են լինելու: Լսեք հին ծանոթների խորհուրդները. կողքից ավելի նկատելի է այն, ինչ դուք ինքներդ չեք տեսնում: Մի շտապեք լուծել ֆինանսական հարցերը. իրավիճակն ուսումնասիրելու համար ձեզ ժամանակ է պետք:

Վատ օր չէ ամենամտերիմ մարդկանց հետ շփվելու համար: Երբեմն կարող են տարաձայնություններ ծագել, բայց դրանք արագ կհաջողվի հաղթահարել, լուրջ կոնֆլիկտներ էլ չեն առաջանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի կյանքի բոլոր բնագավառներում, և դրանից արժե օգտվել անելու այն գործերը, որոնցում նախկինում չէր ստացվում հաջողության հասնել: Լավ կտրվի ուսումը, դուք հեշտությամբ օգտակար տեղեկատվություն կքաղեք ու արագ ամեն ինչ կմտապահեք: Դա գործերում էլ հաճախ կօգնի. դուք մյուսներից արագ կվերլուծեք իրավիճակն ու ճիշտ որոշումներ կընդունեք:

Հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք շրջապատողների վրա. բավական կլինի միայն լինեք այնպիսին, ինչպիսին կաք: Մարդիկ, ովքեր նախկինում թերագահատում էին ձեզ, պատրաստ կլինեն փոխել իրենց կարծիքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք շատ պահանջկոտ կլինեք շրջապատողների հանդեպ, հաճախ կնկատեք նրանց թերությունները, իսկ ահա ուժեղ կողմերին ու արժանապատիվ արարքներին ուշադրություն չեք դարձնի: Օրվա առաջին կեսին դա շատ կխանգարի շփումներին, հնարավոր են նույնիսկ վեճեր: Օրվա երկրորդ կեսը շատ սուր անկյունները հարթելու, լարված հարաբերությունները դեպի լավը փոխելու հնարավորություն կտա:

Ողջ օրը հարմար է լուրջ ու պատասխանատու ինքնուրույն աշխատանքի համար: Լավ գաղափարներ կունենաք, որոնք կյանքի կոչել կկարողանաք ավելի ուշ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հրաշալի օր է: Կարող եք կարևոր ու բարդ գործեր ստանձնել: Դուք արագ դրանցում կհասնեք առաջին հաջողություններին, առաջ շարժվելն էլ կհեշտանա: Պետք կգա այն, ինչ հասցրել եք ավելի վաղ սովորել: Շատ Խեցգետինների վաղուց ձեռք բերած փորձը կօգնի խուսափել նոր սխալներից, ոչ միանշանակ իրավիճակներում էլ ճիշտ որոշումներ ընդունել:

Հավանական են դրական փոփոխություններ այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնց հետ նախկինում լեզու չէիք գտնում: Պարզ կդառնա, թե որն էր տարաձայնությունների պատճառը: Կարող եք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Դա անելն անսպասելի հեշտ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը երկրորդից բարենպաստ կլինի, իսկ դա նշանակում է, որ կարևոր գործերը լավ է չհետաձգեք: Ուրիշների վրա հույս մի դրեք: Այսօր պետք է ինքնուրույն գործեք: Դա հատկապես կարևոր կլինի գումարի հետ կապված գործերում, ֆինանսական ու ունեցվածքի հետ կապված հարցերի լուծման ժամանակ:

Չեն բացառվում վեճերը կոլեգաների, գործընկերների հետ: Ավելի ուշ նրանք կխոստովանեն, որ դուք ճիշտ էիք, բայց մինչ այդ պետք է տհաճ պահեր ապրեք: Մտերիմների հետ լեզու գտնելն ավելի հեշտ կլինի, նրանք հաճույքով ընդառաջ կգան ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գործեր ու հոգսեր այսօր սովորականից շատ կլինեն: Անհապաղ լուծում պահանջող որոշ խնդիրներ լրիվ անսպասելի կհայտնվեն. ծրագրեր կառուցելիս նկատի առեք դա: Ոչ այնքան անցանկալի, որքան անիմաստ է երկարաժամկետ համագործակցությանը, հեռավոր ապագային վերաբերող հարցերը քննարկելը: Ամենայն հավանականությամբ, իրավիճակը շուտով կփոխվի, բոլոր որոշումները պետք է նորից ընդունեք:

Օրվա երկրորդ կեսին լավ հանգստանալու, ձեզ համար թանկ մարդկանց հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Այդ հատվածի համար ոչ մի բարդ ու հոգնեցուցիչ բան մի ծրագրեք. պետք է վերականգնեք ուժերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք համառ կլինեք ու ձեր ուզածին կհասնեք նույնիսկ այն իրավիճակներում, որոնցում հաջողությանը ոչ ոք չի հավատում: Շրջապատողներին հաճելիորեն կզարմացնեն ձեր տաղանդներն ու ունակությունները, որոնց մասին նրանք չէին էլ կռահում: Նախկինում ձեզ ուշադրություն չդարձնող մարդը կուզենա ձեզ հետ մոտիկից ծանոթանալ:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կլուծվեն երկար ժամանակ հանգիստ չտվող անձնական խնդիրները: Որոշ Կշեռքներ որոշակիություն կմտցնեն ապագայի ծրագրերում, կհասկանան՝ ուր է պետք շարժվել, ինչի վրա է պետք կենտրոնանալ: Այսօր ընդունած որոշումները շուտով կկարողանաք կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ կլինի օրվա առաջին կեսը: Հենց այդ հատվածն է հարմար կարևոր բանով զբաղվելու, պատասխանատու որոշումներ ընդունելու ու այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնցից շատ բան է կախված: Դուք շատերին դուր կգաք: Այս շրջանում սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ կարող են ոչ ֆորմալ՝ ընկերական կամ նույնիսկ ռոմանտիկ բնույթ ստանալ:

Օրվա երկրորդ կեսը նույնպես վատը չէ, բայց նույնքան արդյունավետ չի անցնի, և ընդհանրապես, ավելի համար է հանգստի ու զվարճանքների, քան լուրջ գործերի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ոչ առանց դժվարությունների, բայց բավական հաջող օր է: Ձեզ համար կարևորը հիմա արարքների, որոշումների ու եզրակացությունների հարցում չշտապելն է: Ամեն ինչից գլուխ հանելու համար ձեզ ժամանակ է պետք, և հիմա դուք կունենաք այդ ժամանակը: Այդ իսկ պատճառով՝ գործեք ձեզ համար հարմար ռիթմով, նույնիսկ եթե շրջապատողները շտապեցնեն ձեզ:

Օրվա երկրորդ կեսին պետք է կենտրոնանաք ընտանեկան խնդիրների լուծման վրա: Չի բացառվում հարազատներին ու մյուս մտերիմներին ձեր աջակցությունը պետք գա: Հնարավոր են հաջող զուգդիպություններ, որոնց շնորհիվ սրամիտ ու շատ արդյունավետ եղանակ կգտնեք՝ լուծելու հին խնդիրներն ու ամրապնդելու ձեր դիրքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հիանալի, արդյունավետ ու հետաքրքիր օր է: Հնարավոր է՝ սեփական գաղափարների պակաս լինի, բայց ուրիշների գաղափարները ոտքի վրա կյուրացնեք, եթե զգաք, որ դրանք արժանի են դրան: Հնարավորություն կունենաք ծանոթանալ այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ շուտով իսկական ընկերություն կամ գեղեցիկ սիրավետ կսկսվի:

Հավանական են անսովոր առաջարկներ: Դուք դրանք առանց երկար մտածելու կընդունեք ու չեք զղջա դրա համար: Օրը հարմար է կյանքում ինչ-որ բան փոխելու, ձևավորված սովորույթներից հրաժարվելու համար: Կարող եք խախտել ավանդույթներն ու հասարակական կանոնները, միայն թե բոլոր Այծեղջյուրները դրա վճռականությունը չեն ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Ձեր գաղափարներով կհետաքրքրեք նրանց, որոնցից շատ բան է կախված: Որոշ Ջրհոսներ կստանան ազդեցիկ համախոհների աջակցությունն ու իրենց ավելի վստահ կզգան, կանեն այն, ինչ վաղուց հետաձգում էին:

Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնք ձեր առաջ նոր հեռանկարներ կբացեն: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է բացառապես անձնական հարաբերությունների տեսանկյունից: Հենց այդ հատվածում կարող եք քննարկել այն, ինչ կարևոր է ձեր ու ձեր մտերիմների համար: Նույնիսկ եթե նախկինում տարաձայնություններ էին ծագել, հիմա կհաջողվի պայմանավորվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հավանական են փոքրիկ դժվարություններ, թյուրիմացություններ, տհաճ պատահարներ: Լավ նորությունն այն է, որ այդ ամենը լուրջ հետևանքներ չի ունենա ու պարզապես կմոռացվի, երբ իրավիճակը դեպի լավը փոխվի: Իսկ դա շուտով տեղի կունենա. դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա:

Օրվա երկրորդ կեսին հավանական են հաջող զուգադիպություններ: Դրանց շնորհիվ արագ գլուխ կհանեք հին խնդիրներից ու կկարողանաք խուսափել նորերից: Ընկերները կկիսվեն լավ նորություններով, ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն, և դուք, իհարկե, չեք ուզենա հրաժարվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Понравилась статья? Поделиться с друзьями: