Աստղագուշակ փետրվարի 17-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Համբերությամբ զինվեք: Այսօր կարևոր կլինի բարենպաստ պահի սպասելը, իրադարձությունները չշտապեցնելն ու ժամանակից շուտ չգործելը: Խուսափեք ավելորդ խառնաշփոթից: Օրվա առաջին կեսը հարմար է շփումների համար, իսկ երկրորդին ընկերների, հարազատների, սիրելիի հետ լեզու գտնելը դժվար կլինի: Հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր: Փոխհամաձայնության հասնել կհաջողվի, բայց ոչ առանց դժվարության:

Երեկոյան կարևոր գործեր, երկարատև ուղևորություններ ու այլ հոգնեցուցիչ զբաղմունքներ մի ծրագրեք: Այդ հատվածն ավելի հարմար է հանգստի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Առավոտյան ոչ մի կարևոր բան մի ծրագրեք: Դա բարդ շրջան է լինելու, երբ ստիպված եք լինելու հաղթահարել փորձությունները, պայքարել անբարենպաստ պայմանների ու ուժեղ մրցակիցների դեմ: Հանգստություն պահպանելն ու ինքներդ ձեզ հետ հաշտ լինելը դժվար կլինի, հաճախ տհաճ մտքեր կառաջանան: Աշխատեք ավելի շատ մտածել լավի մասին, ուշադրություն դարձնել հաջողություններին ու հաղթանակներին:

Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կլինի: Դուք ոչ միայն հրաշալի գլուխ կհանեք գործերից, այլև՝ ուրիշներին կօգնեք: Հնարավորություն կունենաք դեպի լավը փոխել վերջին շրջանում լարված հարաբերությունները, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք չափազանց շատ բան սրտին մոտ կընդունեք, հաճախ դատարկ բաների համար կանհանգստանաք: Այդ միտումը հատկապես ուժեղ կլինի օրվա առաջին կեսին: Ավելի ուշ այդ շրջանի մասին մտորելով՝ ինքներդ կհամոզվեք, որ շատ սուր եք արձագանքել: Սակայն հենց այդ հատվածում գաղափարներ կհայտնվեն, որոնց իրագործումը ձեր առաջ նոր հեռանկարներ կբացի:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով: Ամենայն հավանականությամբ, դրանք կվերաբերեն ոչ թե ձեզ անձնապես, այլ ձեր մտերիմներից մեկին: Որոշ Երկվորյակներ ընտանեկան տոն կազմակերպելու առիթ կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ուշադիր եղեք: Այսօր հատկապես կարևոր կլինի մանրուքներին, աննշան փաստերին, զուգադիպություններին ուշադրություն դարձնելը: Դրանք կարող են հուշել՝ ինչպես է պետք վարվել հետո, ինչ է պետք նախաձեռնել, որպեսզի իրավիճակը դեպի լավը փոխվի: Լսեք հին ծանոթների խորհուրդները: Ուրիշի փորձի շնորհիվ կկարողանաք խուսափել սեփական սխալներից:

Օրվա երկրորդ կեսին նոր ու հետաքրքիր գաղափարներ կունենաք, որոնց շնորհիվ արագ լավատեսորեն կտրամադրվեք: Մտածածը իրագործելուն կօգնեն ընկերները կամ այն մարդիկ, որոնց վաղուց եք ճանաչում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն ավելի հարմար է հանգստի, քան կարևոր գործերի համար: Աշխատեք չզբաղվել հոգնեցուցիչ, նյարդայնացնող, տրամադրությունը փչացնող բաներով: Բոլորին քննադատել սիրող մարդկանցից լավ է հեռու մնաք:

Կուրախացնեն հարազատների, ընկերների ու մյուս մտերիմ մարդկանց հետ շփումները: Կարող եք երազել, ծրագրեր կառուցել ու քննարկել դրանք. դա օգտակար կլինի: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը ժամանակի հետ կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: Որոշ Առյուծներ ավելի վաղ գործած սխալներն ուղղելու հնարավորություն կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը շատ լավ կսկսվի: Նրա առաջին կեսին հնարավոր են հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ: Դուք ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, այն հուսախաբ չի անի: Որոշ Կույսեր հաջողությամբ կլուծեն երկար ժամանակ իրենց ու մտերիմներին հանգիստ չտվող հարցերը: Կարող եք քննարկել ապագայի ծրագրերը: Որոշակիություն կհայտնվի, որի կարիքն ունեիք, առաջ շարժվելն էլ կհեշտանա:

Ավելի ուշ անհրաժեշտ կլինի վերադառնալ հին գործերին, ինչը ձեզ կվշտացնի: Համախոհներ ու օգնականներ փնտրեք. նրանց աջակցությունը շատ օգտակար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարդ օր է, որը կարող է փորձություններ բերել: Կարևոր կլինի հանգստություն պահպանելն ու պրովոկացիաներին չտրվելը: Այդպես կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից: Աշխատեք քիչ մտածել խնդիրների ու դժվարությունների մասին, ձեր մտքերն ավելի դրական հունի մեջ դրեք: Տխրությունն ու ավելորդ տագնապներն այսօր ոչ միայն կխանգարեն զբաղվել օգտակար գործերով, այլև վատ կանդրադառնան ինքնազգացողության վրա:

Օրը հարմար է ուսման ու ստեղծագործ գործունեության համար: Այնտեղ, որտեղ երևակայություն կպահանջվի, ձեզ հավասարը չի լինի: Ոգեշնչող գործեր փնտրեք: Դրանք թույլ կտան ոչ միայն լավ ժամանակ անցկացնել, այլև օգտակար ծանոթություններ հաստատել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Վստահեք ձեր ներքին ձայնին, լսեք ինքներդ ձեզ: Ինտուիցիայի հուշումները շատ օգտակար կլինեն: Աշխատեք ուշադիր լինել մանրուքներին, զուգադիպություններին, տարօրինակ իրադարձություններին. դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Զգույշ եղեք նոր ծանոթների հետ, մի շտապեք բացել ձեր գաղտնիքները նրանց առջև:

Չնայած գործեր շատ կլինեն, ժամանակ կմնա նաև հանգստանալու, լավ ժամանակ անցկացնելու, ուժերը վերականգնելու համար: Տագնապներն ու խնդիրները կմնան անցյալում, լավատեսությունը կաճի: Օրվա վերջին կզգաք, որ պատրաստ եք նոր հաղթանակների ու հերոսությունների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրն անակնկալներով լի կլինի: Նշանի շատ ներկայացուցիչներ ստիպված են լինելու արագ փոխել ծրագրերը, հետաձգել նշանակված հանդիպումներն ու այն գործերը, որոնցով կուզենային զբաղվել: Մի վշտացեք. աստղերը ձեր կողմից են, դուք հրաշալի արդյունքների կհասնեք, եթե հնարամիտ լինեք:

Երեկոն կուրախացնի լավ նորություններով: Հիշեք, որ դուք սովորականից արագ եք հոգնելու, այնպես որ՝ ծանրաբեռնվածությունից խուսափեք: Ուղևորությունները հոգնեցուցիչ կլինեն, որոշ դեպքերում՝ նաև անօգուտ: Այնպես որ՝ մտածեք՝ չարժե արդյոք դրանք հետաձգել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսին պետք է զգույշ լինել. այս հատվածում հեշտությամբ սխալ կանեք, չեք նկատի այն, ինչը շուտով կարևոր կլինի: Հավանական են ոչ մեծ ֆինանսական կորուստներ, որոնց պատճառով ավելի շատ կվշտանաք, քան արժեր: Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, տրամադրությունն էլ կլավանա:

Օրվա երկրորդ կեսին մտերիմ մարդուն օգնելու, նրան բարդ իրավիճակում աջակցելու հնարավորություն կլինի: Այդ ժամանակահատվածը ձեզ համար կարևոր հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը փոխելու հնարավորություն կտա: Դուք պատրաստ կլինեք խոստովանել ձեր սխալները ու կփորձեք ուղղել դրանք. շրջապատողները կգնահատեն դա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Արդյունավետ օր է: Դուք չեք ուզենա ձեռքերը ծալած նստել, կզբաղվեք օգտակար բանով ու հաջողության կհասնեք: Դուք հաջողությամբ կլուծեք ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների խնդիրները, ընդ որում՝ այնքան նրբանկատ կգործեք, որ ոչ ոք ձեզ չի մեղադրի անտակտության կամ կպչուն լինելու մեջ: Օրվա կեսը հրաշալի է ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու համար:

Ստեղծագործ պոտենցիալը բարձր կլինի, շատ Ջրհոսներ նոր ու անսովոր գաղափարներ կունենան, ինչպես նաև ծրագրեր, որոնք շուտով կհաջողվի կյանքի կոչել ընկերների օգնության շնորհիվ: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները: Դուք կհանդիպեք մարդկանց, ովքեր կկիսեն ձեր հետաքրքրությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարդ, բայց ոչ անհույս օր է: Օրվա սկզբին հանգստությունն ու բարեհամբույր լինելը կօգնեն ձեզ խուսափել ընտանեկան կոնֆլիկտներից, լավ հարաբերություններ պահպանել մտերիմների հետ: Հին տարաձայնությունները կմոռացվեն, նորերի համար առիթ չի ստեղծվի, հարաբերություններում կիշխի ներդաշնակությունը: Հնարավոր են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ:

Օրվա երկրորդ կեսին կհասկանաք, որ ունակ եք գլուխ հանել շատ դժվարություններից ու հաղթահարել խոչընդոտները: Մի վախեցեք ստանձնել նոր գործերը, նույնիսկ եթե դրանք բարդ են թվում: Ձեր հանդեպ հավատը հաջողության կեսն է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Понравилась статья? Поделиться с друзьями: