Աստղագուշակ փետրվարի 4-ի համար.

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Համբերատարությունն ու ինքնատիրապետումը ձեզ պետք կգան օրվա առաջին կեսին: Դժվար կլինի նույնիսկ նախկինում ձեզ կես խոսքից հասկացող մարդկանց հետ լեզու գտնելը: Հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ, վեճեր դատարկ բաների պատճառով: Բոլոր սուր անկյունները հարթելն այնքան էլ հեշտ չի լինի, բայց դուք անպայման կկարողանաք դա անել:

Ինչ նպատակ էլ այսօր ձեր առաջ դնեք, իմացեք, որ դրանց հասնելու համար ձեզ կամքի ուժ ու համառություն է պետք գալու: Ճիշտ է, օրվա երկրորդ կեսին ամեն ինչ ավելի հեշտ կտրվի: Աստղերի աջակցությամբ դուք կանեք այն, ինչ վաղուց էիք մտածել ու գոհ կմնաք արդյունքից:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լսեք ինտուիցիայի հուշումները: Հենց դրանց շնորհիվ այսօր կիրագործեք մտածածը, կհասնեք վաղուց դրված նպատակներին: Շրջապատողների վրա ձեր շրջահայացությունը ուժեղ տպավորություն կթողնի, շատերը կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեր հուսալի լինելու վրա, կհասկանան, թե որքան են սխալվել:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դուք ստացածը միանգամից չեք ծախսի ու ճիշտ կվարվեք, քանի որ շուտով այդ միջոցները կարևոր բանի համար են պետք գալու:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը ճիշտ է հոգնեցնող, բայց բավական բարենպաստ կլինի: Վերջին ժամանակներս ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք: Աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված նոր ծրագրեր կհայտնվեն: Դրանք միանգամից իրագործել չի հաջողվի, բայց ավելի ուշ դուք անպայման կվերադառնաք մտածածին:

Ցանկալի չէ գումարի հետ կապված որոշումներ ընդունելը կամ խոշոր գնումներ անելը, եթե դրանք նախապես չէիք ծրագրել: Անձնական հարաբերությունների ոլորտում կգերակշռեն դրական միտումները: Այստեղ հնարավոր են խոշոր, լավ փոփոխություններ:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն անհանգիստ, բայց շատ արդյունավետ կանցնի: Ստիպված եք լինելու զբաղվել ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով, լուծել ուրիշների սխալների պատճառով ծագած խնդիրները: Դա ձեզ հազիվ թե ուրախացնի, բայց դուք բացասական հույզերին չեք տրվի, հանգստություն կպահպանեք: Դա շատերի վրա լավ տպավորություն կթողնի:

Եթե օրվա առաջին կեսը հարմար է լինելու առօրյա կամ գոնե հասկանալի գործերի համար, ապա երկրորդին կարող եք լրիվ նոր բան ստանձնել: Դուք արագ գլուխ կհանեք մի բանից, ինչի մասին նախկինում ոչ մի պատկերացում չեք ունեցել, սխալներ թույլ չեք տա, արագ կհասնեք առաջին հաջողություններին:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բավական լարված օր է սպասվում: Բանն այն է, որ ցանկացած իրադարձության ձեր արձագանքը չափազանց սուր կլինի: Շատ Առյուծների համար հեշտ չի լինի սեփական զգացմունքներից գլուխ հանելը, հասկանալը, թե ինչ կա շրջապատողների հոգում: Դրա պատճառով ցանկացած հարաբերություն սովորականի նման ներդաշնակ չի լինի:

Սակայն դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, և բավական լարված օրվա սկզբին փոխարինելու կգա ավելի թեթև օրվա երկրորդ կեսը: Այն կուրախացնի հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով, ինչպես նաև հանդիպումներով, որոնց մասին երազել եք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր հազիվ թե կարողանաք գլխապտույտ հաղթանակներ տոնել կամ հասնել կարևոր նպատակներին: Ավելի համեստ հաջողությունները հնարավոր են, բայց դրանք էլ իրենք իրենց չեն գա, պիտի ջանքեր գործադրեք: Պատրաստ եղեք միայնակ գործել, քանի որ այդպես ավելի արագ կհասնեք ձեր ուզածին:

Մի ծանրաբեռնվեք ու աշխատեք խուսափել սթրեսային իրավիճակներից: Հանգիստն այսօր ձեզ չի խանգարի, այնպես որ արժե օգտվել գործերից կարճ ժամանակով շեղվելու, ընկերներին հանդիպելու կամ սիրելի նախասիրությանը նվիրվելու հնարավորությունից: Երեկոյան հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը համբերատարություն է պահանջելու: Ամեն ինչ միանգամից չի ստացվի, հնարավոր են ձգձգումներ գործերում, ինչպես նաև անհաջող զուգադիպություններ, որոնց պատճառով չի հաջողվի ժամանակին ավարտել սկսածը: Բայց դուք բոլոր դժվարությունները կհաղթահարեք: Դրանում կօգնեն հին ծանոթները, ընկերներն ու փորձված համախոհները:

Եթե օրվա համար կարևոր հանդիպումներ եք ծրագրել, ապա դրանց լուրջ նախապատրաստվեք, հույս մի դրեք արագ իմպրովիզներ անելու և անհրաժեշտ բառերն արագ գտնելու ձեր ունակության վրա: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ է լինելու ոչ մեծ գնումների համար: Կարող եք մտերիմների համար նվերներ ձեռք բերել, դուք ընտրության հարցում չեք սխալվի:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը հաջող կլինի: Դուք ժամանակը զուր չեք վատնի, ուստի արագ գլուխ կհանեք լուրջ խնդիրներից: Մարդիկ, որոնց հետ առաջ լեզու գտնելը հեշտ չի եղել, ձեզ ընդառաջ կգան, կաջակցեն ձեր գաղափարները: Որոշ Կարիճներ կհաշտվեն նրանց հետ, ում հետ վիճել էին:

Օրվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի, բայց ավելի հանգիստ կանցնի: Կուզենաք կենտրոնանալ անձնական գործերի վրա, ուշադրություն հատկացնել մտերիմներին: Դուք կաշխատեք ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց, և դա ձեզ կհաջողվի: Լավ կանցնեն ընտանեկան տոները, որոնցից հետո բոլորի տրամադրությունը կլավանա:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Նոր ու անսովոր բան եք ուզենալու: Բայց կյանքում արմատական փոփոխություններ անելու հարցում լավ է չշտապեք: Այսօր դժվարությամբ կդիմակայեք գայթակղություններին, բայց եթե դրանց տրվեք, ապա սխալներ կանեք, որոնք ուղղելը հեշտ չի լինի: Այնպես որ առողջ բանականությամբ ղեկավարվեք ու շրջահայաց եղեք:

Առավոտը հարմար կլինի ստեղծագործ առաջադրանքները լուծելու համար: Օրվա երկրորդ կեսին կարող եք կենտրոնանալ փաստաթղթերի ձևակերպման ու կազմակերպչական հարցերը լուծելու վրա, որոնցից առանց դժվարության գլուխ կհանեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք խուսափել երկար զրույցներից, ոչ մեկի հետ դատարկ բաների պատճառով չվիճել: Կարևոր գործերն արժե քննարկել միայն նրանց հետ, ովքեր գիտեն՝ խոսքն ինչի մասին է: Շրջապատողների հետ շփվելն այսօր սովորականից բարդ կլինի, կթվա, թե նրանք հատուկ հանում են ձեզ հավասարակշռությունից:

Փոխարենը դուք շատ բանի կհասնեք, եթե ինքնուրույն գործեք: Չի բացառվում հաջողվի լուծել վերջին ժամանակներս առաջ շարժվելուն խանգարող խնդիրները: Օրվա երկրորդ կեսը ձեզ համար շատ կարևոր մարդկանց վերաբերող լավ նորություններ կբերի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք սովորականից հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու: Շրջապատողները կհետաքրքրվեն ամենով, ինչ ասում ու անում եք: Ինչ-որ մեկը կուզենա, որ կիսվեք փորձով կամ ավելի շատ պատմեք ձեր մասին: Պատրաստ եղեք պատասխանել բարդ հարցերին:

Նոր համախոհներ գտնելու շանս կլինի: Չի բացառվում նրանց շարքում լինեն անսովոր մարդիկ, որոնց հետ շփումները ձեզ կոգեշնչեն ու կօգնեն նորովի նայել նախկինում սովորական թվացող շատ բաների: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր, նվերներ ու հաճելի անակնկալներ է խոստանում:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու: Նույնիսկ հին ծանոթներին հասկանալը բարդ կլինի, շատ ավելի դժվար կլինի նորերի հետ: Բայց ընդհանուր լեզու գտնել ի վերջո կհաջողվի, և դա ձեր շնորհիվ տեղի կունենա:

Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի օգտակար զբաղմունքների համար: Դուք հաջողությամբ կավարտեք գործերը, կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Ավելի ուշ կգա անձնական գործերի վրա կենտրոնանալու ժամանակը: Մտերիմներին ուշադրություն հատկացնելու, ձեզ համար թանկ մարդկանց հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Понравилась статья? Поделиться с друзьями: