Աստղագուշակ փետրվարի 6-ի համար.

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հրաշալի օր է կուտակված գործերն անելու, վաղուց սկսածն ավարտելու, կազմակերպչական հարցերը լուծելու և թուլանալու համար: Եթե ժամանակը զուր չվատնեք, ապա մինչև ճաշ ամեն ինչ կհասցնեք: Ավելի ուշ ընկերների և մյուս մտերիմների հետ շփվելու, համատեղ գործերի մասին զրուցելու հնարավորություն կունենաք:

Երեկոն բարենպաստ կլինի ուղևորությունների և զբոսանքների համար: Այն հարմար կլինի նաև ուսման և ցանկացած այլ զբաղմունքի համար, որը թույլ է տալիս նոր ինֆորմացիա ստանալ: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Եթե ուզում եք ինչ-որ մեկի վրա տպավորություն թողնել, ապա աշխատեք այդ մարդու հետ այսօր շփվել: Ձեր հմայքը անտարբեր չի թողնի նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված ու միայն ուրիշների թերություններն են նկատում: Հնարավոր է ռոմանտիկ կամ ընկերական հարաբերությունների սկիզբ. այստեղ շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք նախաձեռնող կլինեք:

Վստահեք ինտուիցիային, որն այսօր բազմիցս կհուշի՝ ինչպես վարվեք, կօգնի գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից ու ճիշտ որոշումներ ընդունել: Կողքից տրված խորհուրդների մասին նույնը ասել չի կարելի. դրանք հաճախ լրիվ անօգուտ կլինեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աստղերը ձեր կողմից կլինեն, և դրանից արժե օգտվել: Եթե համարձակ ծրագրեր ունեք, ապա հրաշալի է. անցեք դրանց իրագործմանը: Եթե ուզում եք ուղղել հին սխալը, ապա գործեք. այսօր դա անելն ավելի հեշտ կլինի, քան երբևէ: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ ձեր բոլոր նախաձեռնություններում:

Չնայած օրը լավ կդասավորվի ու մեծ հաջողությունների հասնելու շանս կտա, բայց ձեր տրամադրությունը անթերի չի լինի: Դուք կարող եք մանրուքների պատճառով վշտանալ, հուզվել մի բանի պատճառով, ինչը դեռ տեղի չի ունեցել և հնարավոր է երբեք էլ տեղի չունենա: Աշխատեք ապագային լավատեսությամբ նայել. դրա համար բոլոր հիմքերը կան:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեզ այն հազվադեպ օրերից մեկն է սպասվում, երբ ամեն ինչ ծրագրի համաձայն չի ընթանա, պիտի ոտքի վրա որոշումներ ընդունեք կամ հարմարվեք նոր պայմաններին: Դուք հանգիստ կավարտեք ավելի վաղ սկսած գործերը և գոհ կմնաք ձեր աշխատանքի պտուղներից: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները. հարազատների հետ հանդիպումները, ընտանեկան տոները, ուղևորությունները:

Օրը հարմար կլինի գնումների համար: Դուք առանց դժվարության այնպիսի իրեր կգնեք, որոնք երկար կուրախացնեն ու թանկ չեն լինի: Կուրախացնեն անսպասելի աղբյուրներից ստացված դրամական մուտքերը:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շտապել պետք չէ, քանի որ դրանից օգուտ քիչ կլինի: Կարևոր չէ՝ կշտապեք, թե ոչ, քանի որ ամեն ինչ ժամանակին է տեղի ունենալու: Եթե ուզում եք կարևոր գործ ստանձնել, ապա համոզվեք, որ դրա համար բարենպաստ պահն է եկել: Այդպես դուք ժամանակը զուր չեք վատնի, ստիպված չեք լինի առաջին հաջողություններին հասնելուց առաջ դժվարություններ հաղթահարել:

Օգտակար կլինի հանգստանալն ու պայմանները փոխելը: Հիշեք, թե վերջին ժամանակներս ուր էիք ուզում գնալ, բայց չէիք հասցնում: Այսօր դուք կարող եք դա անել և ուրախ կլինեք, որ տանը չեք մնացել:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Չեք ձանձրանալու. օրը անհանգիստ ու շատ հետաքրքիր կանցնի: Իրադարձությունները արագ կզարգանան, իսկ շուրջը խառնաշփոթ կիշխի, բայց դուք հանգստություն կպահպանեք, հույզերին չեք տրվի և ամեն ինչ ճիշտ կանեք: Մտերիմները, որոնց բնորոշ չէ նման ինքնատիրապետումը, կարող են ձեր աջակցության կարիքն ունենալ. աշխատեք չմերժել նրանց:

Կարող եք կենտրոնանալ նոր գործերի, ոչ ստանդարտ առաջադրանքները լուծելու վրա: Դուք ուրիշի օրինակին չեք հետևի ու կգտնեք դրված նպատակներին հասնելու սեփական եղանակը:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Եթե շատ բան պիտի հասցնեք, ապա դա ձեզ մոտ կստացվի, նույնիսկ մի կասկածեք: Այսօր ոչ ոք ձեզ չի շեղի, ձեր ոտքի տակ չի ընկնի, իսկ դա նշանակում է, որ կարելի է կարևոր, բարդ և ուշադրություն պահանջող գործ ստանձնել: Հեշտությամբ կտրվի ուսումը, դուք անմիջապես կմտապահեք ամենը, ինչ պետք է, գլուխ կհանեք բարդ հարցերից:

Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները: Նրանք կգտնեն ձեզ ուրախացնելու և հաճելի կերպով զարմացնելու ձևը, կկիսվեն գաղափարներով, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Ռոմանտիկ ժամադրությունը շատ հաջող կանցնի, ամենահաճելի տպավորությունը կթողնի:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Աշխատեք օրվա առաջին կեսը հանգիստ ու հաճելի անցկացնել: Այդ հատվածի համար լավ է ոչ հոգնեցնող գործեր ծրագրեք, ոչ պատասխանատու հանդիպումներ, ոչ էլ զրույցներ, որոնք կարող են տհաճ լինել ձեզ համար: Հանգստացեք, դուք դրան արժանի եք:

Ինչքան երեկոն մոտենա, այնքան դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Երբ ձեզ առույգ և էներգիայով լի զգաք, կգա վաղուց մտածածը կյանքի կոչելու հարմար պահը; Հեշտությամբ օգնականներ կգտնեք, որոնք կարող են և՛ ձեր մտերիմները լինել, և՛ նոր ծանոթները:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հագեցած, բայց բավական անօգուտ կանցնի: Գործեր մտածածից շատ կլինեն, միանգամից պարզ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Եթե առաջնահերթությունները չդնեք, ապա երկար ժամանակ կվատնեք մի գործից մյուսին անցնելով: Դա լավագույն ռազմավարությունը չի լինի, ավելի լավ կլինի հետևողականորեն գործեք, ծրագիր կազմեք ու հետևեք դրան:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Նույնիսկ մտերիմները կարող են ձեզ սխալ հասկանալ, տհաճ նպատողություններ անել: Բայց դուք կպահպանեք բարեհամբույր տրամադրվածությունն ու կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու ձևը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հաջող կդասավորվի նրանց համար, ովքեր չեն ուզենա քչով բավարարվել: Իսկապես լուրջ գործից հրաշալի գլուխ հանելու, կարևոր նպատակին հասնելու շանս կլինի: Պետք կգա այն, ինչ ավելի վաղ եք սովորել: Աշխատեք ավելի շատ վստահել սեփական փորձին, քան ուրիշներին. դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից:

Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ: Եթե պետք է ինչ-որ մեկի հետ կարգավորել հարաբերությունները կամ հաշտվել, ապա այսօր նախաձեռնող եղեք, դա շատ տեղին կլինի: Հավանական են անսպասելի այցեր: Առանց հրավերի կարող են հյուր գալ մարդիկ, որոնց ուրախ կլինեք տեսնել:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի օր է լուրջ ու բարդ գործով զբաղվելու համար: Ձեզ համար հեշտ կլինի կենտրոնանալը, բոլոր կարևոր մանրուքները նկատի առնելը, այնպիսի բան աչքաթող չանելը, որը հետո կարող է վճռական դեր խաղալ; Ոչ բոլորին դուր կգա ձեր մոտեցումը, ինչ-որ մեկը կարող է ձեզ մեղադրել բծախնդրության մեջ: Բայց շուտով պարզ կդառնա, որ դուք ամեն ինչ ճիշտ եք արել:

Կհաջողվի նաև հանգստանալ: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ընկերներին հանդիպելու, նրանց հետ միասին հետաքրքիր բանով զբաղվելու համար: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հանգիստ անվանել չի կարելի, բայց այն ուրախ կանցնի: Ծիծաղելի զուգադիպություններ, զարմանալի պատահարներ ու անսպասելի հանդիպումներ շատ կլինեն, որոնք բոլորին կուրախացնեն: Չեն բացառվում անսպասելի առաջարկները: Ինտուիցիան կհուշի, որ դրանց արժե համաձայնվել, և այն չի սխալվի:

Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք աշխարհիկ միջոցառումներին, և կարևոր չէ՝ դա պաշտոնական միջոցառում կլինի, թե իմպրովիզացված ընկերական երեկույթ: Չեն ձանձրանա նաև նրանք, ովքեր կորոշեն տանը մնալ. հետաքրքիր գործ տանն էլ կգտնվի:

Понравилась статья? Поделиться с друзьями: