Աստղագուշակ փետրվարի 7-ի համար.

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հաջող կլինի, ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել այն գործը, որին մեծ ուժեր եք նվիրել: Բաց մի թողեք այդ շանսը: Ընկերները և պարզապես լավ ծանոթները հաճույքով կաջակցեն ձեզ: Եթե օգնության կարիք ունենաք, երկու անգամ խնդրելու կարիք չի լինի:

Ձեզ համար հաջող կլուծվեն իրավաբանական և ունեցվածքի հետ կապված հարցերը: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Ֆինանսական գործերում զգույշ կլինեք, և դա թույլ կտա խուսափել զուր ծախսերից ու անհաջող գնումներից:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Անպայման ուշադրություն դարձրեք օրվա սկզբին առաջ եկած գաղափարներին: Ամենայն հավանականությամբ դրանք հաջող կլինեն, չնայած՝ շրջապատողները կարող են այլ կերպ մտածել: Հավանական է պետք լինի մտածածն իրագործելուն միայնակ անցնել, բայց դա չի խանգարի հաջողության հասնելուն: Կուրախացնեն հին ծանոթներից ստացած լավ նորությունները:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ոչ ֆորմալ շփումների համար: Հավանական են զարմանալի հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն: Դրանցից մեկը կարող է գրավիչ ռոմանտիկ պատմության սկիզբ դնել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մի փորձեք միանգամից ստանալ ուզածը: Անհրաժեշտ արդյունքին հազիվ թե հասնեք, ուժեր էլ շատ կծախսեք: Օրվա առաջին կեսին դժվարությամբ կկենտրոնանաք պիտանի գործերի վրա, սովորականից շատ եք շեղվելու: Փոխարենը ավելի ուշ արդյունավետ շրջան կգա, որը լավը կլինի աշխատանքի և ուսման համար, դրանցում հաջողությունների կհասնեք:

Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ կլինի: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, դուր կգաք նրանց, ովքեր սովորաբար միայն ուրիշի թերություններն են նկատում: Կարող եք մտերիմների հետ հանգիստ քննարկել կարևոր հարցերը:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Չարժե օրվա երկրորդ կեսին հետաձգեք ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող գործերը: Առավոտը դրանց համար լավը կլինի: Կարող են հրաշալի գաղափարներ հայտնվել, օգտակար կլինի դրանք ընկերների և հին ծանոթների հետ քննարկելը: Դուք ոչ միայն աջակցություն, այլև պիտանի խորհուրդներ կստանաք:

Օրը բարենպաստ կլինի գործնական շփումների, մասնագիտական ծրագրերը քննարկելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Աշխատանքի և ուսման հետ կապված հարցերում կարող եք ինտուիցիային ապավինել: Այն անսխալ կհուշի ճիշտ լուծումները:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Պատրաստ եղեք խառնվել ուրիշների գործերին, քանի որ այսօր դա անհրաժեշտություն է լինելու: Բացի այդ, շրջապատողները սովորականից հաճախ կդիմեն խորհուրդների և օգնության խնդրանքով: Չի բացառվում սեփական խնդիրների լուծումը ստիպված լինեք պարզապես հետաձգել: Դա լուրջ խնդիրների չի հանգեցնի, բայց կստիպի հուզվել:

Աշխատեք խուսափել սթրեսային իրավիճակներից ու գերհոգնածությունից: Օրվա երկրորդ կեսին մի փոքր հանգստանալու, գործերից շեղվելու հնարավորություն կունենաք: Աշխատեք այն բաց չթողնել. դուք միանգամից ձեզ ավելի լավ կզգաք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրն սկսեք լավ ծանոթ գործերից: Դրանցից գլուխ հանելը դժվար չի լինի, դուք արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին, ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, սակայն դուք կաշխատեք յուրաքանչյուրին մոտեցում գտնել, և դա կհաջողվի:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի բարդ առաջադրանքները լուծելու համար: Դուք հնարամիտ կլինեք, դրա շնորհիվ կհասնեք համարյա անհնար թվացողին: Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Տարաձայնություններն ու վեճերն անցյալում կմնան:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Պետք կգա վաղուց սովորածը: Ձեր գիտելիքների ու փորձի շնորհիվ լավ գլուխ կհանեք այն բանից, ինչն ուրիշների մոտ չի ստացվել, շատ գործերում հրաշալի արդյունքների կհասնեք: Հավանական են անսովոր հանդիպումներ, ինչպես նաև տարօրինակ պատահարներ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ ինչպես վերամշակեք ծրագրերը կարևոր նպատակին ավելի արագ հասնելու համար:

Օրը հարմար կլինի կազմակերպչական հարցերը լուծելու համար: Դուք հեշտությամբ գործերում կարգուկանոն կհաստատեք, կհաջողվի արագ ձևակերպել փաստաթղթերը: Երեկոն հաճելի լուրեր է խոստանում ընտանիքում:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Վճռական գործեք, աշխատեք ժամանակը զուր չվատնել: Այսօր դուք շատ բանի կհասնեք, եթե աջակցություն չսպասեք, չվախենաք միայնակ ստանձնել բարդ գործերը: Նոր ուղղությամբ ձեր առաջին քայլերը հաջող կլինեն, ավելի ուշ անպայման համախոհներ կհայտնվեն: Օրվա կեսը հարմար կլինի իրավաբանական հարցերը լուծելու համար:

Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք: Դուք շատերի վրա ուժեղ տպավորություն կգործեք, չի բացառվում սերն առաջին հայացքից: Վստահեք ինտուիցիային, որի հուշումների շնորհիվ ցավալի սխալներ չեք գործի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին հազիվ թե հաջողվի խուսափել լարված պահերից, բայց լուրջ ապրումների պատճառներ չեն լինի: Աշխատեք ուշադրություն դարձնել ոչ թե ծագող խնդիրներին, այլ հնարավորություններին, որոնք անպայման կբացվեն: Պիտանի ծանոթություններ հաստատելու, նոր համախոհներ գտնելու շանս կլինի:

Ավելի ուշ հետաքրքիր գաղափարներ ու նոր ծրագրեր կունենաք: Դրանք կարող են կապված լինել աշխատանքի հետ կամ վերաբերել անձնական կյանքին: Կարևոր կլինի մտածածն իրագործելը չհետաձգելը. ինչքան արագ անեք առաջին քայլերը, այնքան հաջող կլինեն դրանք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի կորցրեք հոգեկան հավասարակշռությունը, նույնիսկ եթե օրվա սկզբին ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Որոշ գործեր ստիպված եք լինելու հետաձգել անսպասելի և շատ շտապ առաջադրանքների լուծման համար, իսկ շրջապատողները կարող են խանգարել կենտրոնանալուն: Բայց դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք, նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի:

Օրվա երկրորդ կեսին արժե զբաղվել տնային գործերով, որոնք հեշտությամբ կտրվեն, արդյունքից էլ գոհ կմնաք: Կարող եք պիտանի իրեր, օրինակ՝ կահույք կամ կենցաղային տեխնիկա գնել: Կարևորը ընտրության հարցում չշտապելն է:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը հազիվ թե առանց փոքրիկ թյուրիմացությունների ու անհաջող զուգադիպությունների անցնի: Հնարավոր է դրանց պատճառով չհասցնեք անել ծրագրածը: Բայց դա լուրջ խնդիրների չի հանգեցնի, բացի այդ, ավելի ուշ անպայման կլրացնեք բաց թողածը:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ է լինելու կարևոր հանդիպումների, լուրջ զրույցների համար: Դուք կկարողանաք ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնել: Նույնիսկ ոչ վաղ անցալի մրցակիցների և թշնամիների հետ կարող եք ընկերանալ, եթե ուզենաք: Չի բացառվում ծանոթությունը, որը ռոմանտիկ շարունակություն կստանա:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կարևոր գործերը երկար ժամանակով մի հետաձգեք: Ինչքան շուտ դրանք ստանձնեք, այնքան մեծ կլինեն հաջողության հասնելու շանսերը: Հաճույքով կօգնեն հին ծանոթները: Չի բացառվում նրանց խորհուրդների շնորհիվ նպատակին հասնելու ամենակարճ ուղին գտնեք: Ուշադրություն դարձրեք կոլեգաների և գործընկերների հետ հարաբերություններին: Եթե հիմա ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով շատ գրավիչ առաջարկներ կստանաք:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի հանգստի համար: Կարող եք այն մտերիմների հետ անցկացնել. նրանց հետ շփումները բազում դրական հույզեր կպարգևեն: Չեն բացառվում նվերներն ու ռոմանտիկ անակնկալները:

Понравилась статья? Поделиться с друзьями: