Աստղագուշակ օգոստոսի 11-ի համար.

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը կուրախացնի հաճելի իրադարձություններով ու խոստումնալից նորություններով: Այդ հատվածը հարմար կլինի աշխատանքային հանդիպումների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Կհաջողվի նոր գործընկերներ գտնել: Չի բացառվում, որ ձեզ շատ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն:

Օրվա երկրորդ կեսը նույնպես վատ չի դասավորվի, սակայն ավելի մեծ զգուշություն կպահանջի: Առաջին հերթին դա վերաբերում է ֆինանսական հարցերին. դրանց լուծման հարցում լավ է չշտապեք: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը բավական անհանգիստ կանցնի: Այն հոգսեր և ուշադրություն պահանջող նոր խնդիրներ կբերի: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, եթե պահպանեք ինքնատիրապետումն ու դատարկ բաների պատճառով չանհանգստանաք: Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնք ձեզ լավ գիտեն: Նրանք կհուշեն, թե ինչպես է լավ գործել ու ինչ նախաձեռնել առաջին հերթին:

Աշխատեք ստեղծագործաբար մոտենալ ստանձնած ամեն ինչին: Լավ է նպատակին տանող սեփական ուղին փնտրեք, քան հետևեք ուրիշի օրինակին: Անսովոր գաղափարները հաջող կլինեն, և ավելի ուշ դուք ինքներդ ձեզ դեռ շատ կգովեք, որ չեք հետաձգել դրանց իրագործումը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ուշադրություն դարձրեք օրվա սկզբին առաջ եկած անսովոր գաղափարներին: Ամենայն հավանականությամբ դրանք բացառապես հաջող կլինեն: Շրջապատողները հնարավոր է՝ միանգամից դրանք ըստ արժանվույն չգնահատեն, բայց հավանության կարժանացնեն, երբ մտածածը կյանքի կոչեք: Ցանկացած կարևոր հանդիպում ու լուրջ զրույց արժե ծրագրել օրվա կեսին: Այդ հատվածում ձեզ համար հեշտ կլինի մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը:

Երեկոն զարմանալի ծանոթությունների, հաճելի հանդիպումների ժամանակ կլինի, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: Եթե ժամադրության կանչեք վաղուց ձեզ դուր եկող մարդուն, ապա չեք զղջա դրա համար:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մի տաքացեք: Այսօր շատ կարևոր կլինի պահի հույզերին չտրվելը, քանի որ դրանց ազդեցությամբ այնպիսի բաներ կասեք կամ կանեք, ինչի համար շուտով կզղջաք: Աշխատանքային հարցերը կարևոր է առավելագույնս հանգիստ քննարկել, չանցնել անձերին: Միայն դրանից հետո կհաջողվի բոլորին գոհացնող լուծում գտնել:

Լավ է չշտապեք գործարքների և գնումների հարցում: Գումարի հետ կապված ամեն հարցում դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, հնարավոր են զուր ծախսեր: Երեկոն հարմար կլինի ընտանեկան հանգստի, ամենամտերիմ մարդկանց հետ շփումների համար: Նրանց աջակցությամբ դուք ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին արժե նախաձեռնող լինել գործերում: Այդ հատվածը մասնագիտական հաջողություններ է խոստանում նրանց, ովքեր անգործ չեն նստի, չեն վախենա բարդ առաջադրանքներից: Եթե նախկինում գործընկերների և ղեկավարության հետ հարաբերությունները բարդ էին դասավորվել, ապա հիմա դուք դրանք հարթելու, սեփական հեղինակությունը ամրապնդելու հնարավորություն կունենաք:

Ավելի ուշ հանգստանալու, ծրագրերի շուրջ հանգիստ մտածելու շանս կընձեռվի: Օրվա երկրորդ կեսին լավ է շտապողական որոշումներ չընդունեք, հատկապես եթե դրանք կարևոր են ոչ միայն ձեզ համար: Պետք է ավելի շատ տեղեկատվություն հավաքել, և դուք դրա համար բավարար ժամանակ կունենաք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Առավոտյան ինչ-որ բան կարող է ուզածի նման չընթանալ, բայց դրա պատճառով առանձնապես անհանգստանալու կարիք չկա: Իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի, իսկ ծագած շատ խնդիրներ իրենք իրենց կլուծվեն: Լավ է չշտապեք աշխատանքի հետ կապված որոշումների հարցում: Նորերը ստանձնելուց առաջ ավարտեք հին գործերը: Դա թույլ կտա խուսափել ավելորդ շտապողականությունից:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Որոշ Կույսեր համագործակցության երկար սպասված առաջարկներ կստանան: Երեկոն կուրախացնի մի մարդուց լուրով, որին կարոտել էիք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Նույնիսկ սովորական դարձած ու վաղուց ծանոթ գործերին արժե լուրջ վերաբերվել: Դժվարություններ կարող են առաջանալ այնտեղ, որտեղ դրանք ամենաքիչն էիք սպասում: Սակայն անհաղթահարելի խոչընդոտներ ճանապարհին չեն առաջանա: Համառ եղեք ու մի հրաժարվեք ձեր ծրագրերից: Դրանց իրագործման հարցում անպայման կօգնեն հին համախոհներն ու այն մարդիկ, որոնք ձեզ լավ գիտեն:

Կարևոր կլինի լավատեսությունն ու հաջողության հանդեպ վստահությունը չկորցնելը: Օրը ուրախության բազում առիթներ կբերի. աշխատեք դրանց ուշադրություն դարձնել: Երեկոն հարմար կլինի ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ուշադիր ու զգույշ եղեք. դա էլ բավական կլինի լուրջ դժվարություններից խուսափելու համար: Օրը լավ է սկսել հասարակ ու լավ ծանոթ գործերից: Ինչ-որ բարդ բանի կարող եք ավելի ուշ անցնել, երբ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Աշխատեք չխառնել գործնական և անձնական հարաբերությունները, համակրանքի ու հակակրանքի վրա չհենվել այնտեղ, որտեղ խոսք կգնա աշխատանքի մասին:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ պետք է, ոչ մի մանրուք աչքաթող չեք անի: Այսօր ստացված գիտելիքները մոտ ժամանակներս ձեզ պետք կգան:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրն սկսեք կարևոր գործերից: Դուք հրաշալի գլուխ կհանեք և՛ լրիվ նոր առաջադրանքներից, և՛ նրանցից, որոնք նախկինում բազմիցս փորձել եք լուծել: Կօգնի ստեղծագործ մոտեցումը: Դուք ուրիշի օրինակին չեք հետևի, կնախընտրեք ձեր ձևով գործել, և հենց դա էլ կօգնի արագ հաջողության հասնել:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, և դուք կուզենաք հանգստանալ: Այնպես որ երեկոյի համար չարժե ինչ-որ լուրջ բան ծրագրել: Այդ հատվածն ավելի հարմար կլինի հաճելի շփումների, ժամանցային ուղևորությունների կամ ձեր տրամադրությունը բարձրացնող հետաքրքիր զբաղմունքների համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Օրը հազիվ թե առանց թյուրիմացությունների անցնի, բայց ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Կարևոր կլինի հետևողականորեն գործելը, միաժամանակ մի քանի գործով չզբաղվելը: Խառնաշփոթն ու շտապողականությունը խիստ կնյարդայնացնեն ձեզ:

Կարող եք վերադառնալ հին ծրագրերին. ամենայն հավանականությամբ այսօր կկարողանաք իրագործել ավելի վաղ սկսածը: Օրը հարմար կլինի նաև հին կապերը վերականգնելու, նախկինում բարդ հարաբերությունները հարթելու համար: Երեկոն դրամական մուտքեր, հաջող գործարքներ ու գնումներ է խոստանում:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբն անհանգիստ կանցնի: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում պիտի ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով զբաղվեք, ուղղեք նրանց գործած սխալները: Բայց դուք չեք հուզվի, կշռադատված որոշումներ կընդունեք, այդ իսկ պատճառով հրաշալի արդյունքների կհասնեք ստանձնած ամեն ինչում:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ծրագրեր կառուցելու և ընտրելու համար, թե ինչի վրա եք կենտրոնանալու, իսկ ինչն եք հետաձգելու: Այդ հատվածը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու համար: Դուք նրանց հետ հրաշալի լեզու կգտնեք, տարաձայնությունների առիթներ էլ չեն լինի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք չանհանգստանալ այնպիսի բաների համար, որոնց վրա դեռ ազդել չեք կարող: Օրը հաջող կդասավորվի, եթե կենտրոնանաք ընթացիկ գործերի վրա, աշխատեք դրանցից հնարավորինս լավ գլուխ հանել: Վեճերից լավ է խուսափեք, քանի որ հազիվ թե կարողանաք դրանք կառուցողական վարել՝ չանցնելով անձերին ու խուսափելով փոխադարձ դժգոհություններից:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, այդ իսկ պատճառով օրվա երկրորդ կեսն առաջինից հաճելի կանցնի: Այն և՛ լավ նորություններ է խոստանում, և՛ հանդիպումներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը:

Понравилась статья? Поделиться с друзьями: