Աստղագուշակ օգոստոսի 4-ի համար.

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք նախանձելի համառություն կդրսևորեք ու կհասնեք նրան, ինչն առաջ համարյա անհնար էր թվում: Պատասխաններ կգտնվեն նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերին: Առավոտյան դժվար կլինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը: Ձեր խոսքերը կարող են չափազանց կտրուկ թվալ, իսկ սարկաստիկ նկատողությունները՝ վիրավորական: Աշխատեք հարթել սուր անկյունները, խուսափել կոնֆլիկտներից:

Կարևոր զրույցներն արժե հետաձգել օրվա երկրորդ կեսի համար: Այդ հատվածում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կսկսեք ավելի լավ հասկանալ նրանց, ովքեր ձեր կողքին են, իսկ նրանք՝ ձեզ: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, ձեր մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրն անհանգիստ կանցնի: Լուրջ կթվան այն իրադարձությունները, որոնց նախկինում ուշադրություն չէիք դարձնի, իսկ փոքրիկ պատահարները կստիպեն հուզվել: Բայց ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք ձեզ նման պահերին կաջակցեն ու կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք և՛ հին ծանոթների, և՛ նրանց հետ, ում միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Որոշ Ցուլեր կկարողանան ընկերանալ այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ չէին: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ ժամանցային ուղևորությունները: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք ու հետաքրքիր բաներ կիմանաք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ժամանակը զուր մի վատնեք: Օրվա սկիզբը շատ հաճելի և արդյունավետ կանցնի: Դուք հաջողության կհասնեք բարդ գործերում, կավարտեք ավելի վաղ սկսածը: Հավանական են պիտանի ծանոթություններ: Չեն բացառվում աշխատանքի հետ կապված առաջարկները, ինչպես նաև հաջող գործարքները:

Օրվա երկրորդ կեսը նույնքան հագեցած չի լինի, բայց իր ձևով հաճելի կանցնի: Այն հարմար կլինի հանգստի համար, հնարավորություն կտա փոխել միջավայրը, լինել հետաքրքիր վայրերում: Նոր մասնագիտական ծրագրեր կհայտնվեն, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել դրանց իրագործման հարցում:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին կոնկրետ մեկ բանի վրա կենտրոնանալը դժվար կլինի: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի հարց լուծեք, ուղղեք ուրիշների սխալները, շտապելով ավարտեք ուրիշների սկսածը: Սկզբում դա ձեզ կստիպի հուզվել, բայց շուտով կհասկանաք՝ ինչպես ամեն ինչ անել: Օրվա կեսը կարևոր բացահայտումներ ու տեղեկատվություն կբերի, որին վաղուց էիք սպասում:

Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսին աստղերը ձեզ ամեն հարցում կաջակցեն, և դուք պիտի օգտվեք դրանից կարևոր մի բան ստանձնելու համար: Օգտակար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամեն ինչ չէ, որ լավ կդասավորվի, բայց դուք հաջողության կհասնեք, եթե չհուզվեք ու դատարկ բաների պատճառով չանհանգստանաք: Մի հանձնվեք, եթե ինչ-որ բան միանգամից չստացվի: Համառություն դրսևորելով՝ ցանկացած խոչընդոտ կկարողանաք հաղթահարել:

Օրվա սկզբին լավ է ինքնուրույն գործեք. դժվար կլինի ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավորվելն ու ջանքերը միավորելը: Բայց ժամանակի ընթացքում իրավիճակը դեպի լավը կփոխվի, գործնական բանակցությունների ու կարևոր հարցերը քննարկելու համար ավելի հարմար ժամանակ կգա: Երեկոն հաճելի իրադարձություններ է խոստանում ընտանիքում, դեպի լավը կփոխվեն ձեզ համար կարևոր հարաբերությունները:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հազիվ թե առանց ապրումների անցնի: Շատ Կույսեր ամբողջությամբ կխորասուզվեն աշխատանքի մեջ հույզերը հաղթահարելու համար և նրանում մեծ հաջողությունների կհասնեն: Կհաջողվի գլուխ հանել հին գործերից և արագ անցնել նորերին: Ձեր գաղափարները, ինքնատիպությունը, որոնք նախկինում շատերին դուր չէին գալիս, այսօր բոլորի սրտով կլինեն:

Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք ձեզ վրա մեծ տպավորություն կթողնեն: Որոշ Կույսեր այսօր նոր ընկերներ կգտնեն: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը, որոնք արագ կզարգանան:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Անսովոր լուծումներ փնտրեք, մի բավարարվեք մակերեսային պատասխաններով: Օրը հարմար կլինի նոր գործ ստանձնելու համար. այստեղ ձեզ պետք կգա նպատակին տանող ճամփան արագ գտնելու ունակությունը: Հավանական է հաջողությամբ լուծվեն ֆինանսական հարցերը, դրամական մուտքերն էլ չեն բացառվում:

Օրը ամենահասարակը չի լինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի, հնարավոր են տարաձայնություններ դատարկ բաների պատճառով: Բայց դուք կաշխատեք լուրջ վեճ բաց չթողնել, և դա ձեզ կհաջողվի անել: Իսկ շուտով ամեն ինչ կհարթվի:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Անսպասելի դժվարություններ կարող են առաջանալ օրվա սկզբին: Ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, և դուք իրավիճակի մեջ անմիջապես չեք կարողանա կողմնորոշվել. դժվար կլինի որոշելը՝ ինչպես գործել: Արժե լսել հին ծանոթների խորհուրդները: Նրանց փորձը ձեզ օգտակար կլինի: Լավ է հետաձգեք ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերի քննարկումը. այսօր այդ քննարկումը պետք եղածի նման անցկացնել չի ստացվի:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, և օրվա երկրորդ կեսին ձեզ լավ բաներ են սպասվում: Նշված հատվածը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, ընկերների հետ հանդիպելու և ռոմանտիկ ժամադրության համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք անկախ ամեն ինչից հանգստություն պահպանել: Սա ամենահասարակ օրը չի լինելու, սակայն դուք կկարողանաք գլուխ հանել ծագած բոլոր դժվարություններից, եթե պահի հույզերին ու պրովոկացիաներին չտրվեք: Կշռադատված որոշումները ճիշտ կլինեն: Հենց դրանց շնորհիվ դուք կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում:

Համբերատար եղեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, աշխատեք ներողամտորեն վերաբերվել ուրիշ մարդկանց թուլություներին: Օրը հաստատ հարմար չի լինելու հարաբերություններ պարզելու և դժգոհություններ հայտնելու համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը հարմար կլինի կարևոր հանդիպումների, աշխատանքային հարցերը քնարկելու համար: Այդ հատվածում հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա, կշահեք այն մարդկանց համակրանքն ու վստահությունը, որոնք սովորաբար ամեն ինչին զգուշորեն են մոտենում: Հնարավորություն կունենաք համագործակցության մասին պայմանավորվել այն անձանց հետ, որոնցից շատ բան է կախված:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ստեղծագործ զբաղմունքների և երևակայություն, հնարամտություն պահանջող ցանկացած գործի համար: Այստեղ ձեզ մոտ ամեն ինչ սպասվածից լավ կստացվի: Բացի այդ, նշված հատվածը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ բոլորի հետ լեզու կգտնեք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ հանգիստ ու հաճելի օր է սպասվում: Այն հարմար կլինի հին գործերին վերադառնալու, վաղուց ծանոթ խնդիրները լուծելու համար: Շատ Ջրհոսների մոտ լավ կստացվի այն, ինչից առաջ գլուխ չէին հանում: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները, որոնք ձեր առաջ նոր մասնագիտական հորիզոններ կբացեն:

Հավանական են ոչ մեծ ընտանեկան տարաձայնություններ, սակայն դուք փոխզիջումային տարբերակներ կգտնեք ու լավ հարաբերություններ կպահպանեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Երեկոն հարմար կլինի փոքրիկ ընտանեկան տոնի, ընկերների և հարազատների հետ հանդիպելու համար:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հազիվ թե կարողանաք արագ հաջողության հասնել գործերում: Անսպասելի դժվարություններ կառաջանան այնտեղ, որտեղ դրանք ամենևին չէիք սպասում: Չի բացառվում խախտվեն հին պայմանավորվածությունները: Սակայն դուք կհասնեք ձեր ուզածին, եթե համառություն դրսևորեք ու հետևողականորեն գործեք: Օրվա սկզբին լավ է հույս դնեք սեփական ուժերի վրա, իսկ ահա երկրորդին կկարողանաք հուսալի համախոհներ գտնել:

Կարևոր կլինի մանրուքների համար չանհանգստանալը, ուրախության համար առիթներ փնտրելը: Շատ Ձկների այսօր պետք կգա մարդկանց արագ մոտեցում գտնելու, նոր ծանոթների ակնկալիքները կռահելու ունակությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями: