ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հիանալի օր է շփումների, ընկերական հանդիպումների հանգստի ու զվարճանքների համար: Լավ ժամանակ անցկացնելու, հին ու նոր ծանոթների շրջանում ուրախանալու հնարավորություն կունենաք: Իսկ ահա օգտակար գործերը դժվարությամբ կտրվեն: Հիմա ոգևորությամբ ստանձնած շատ բաներ ավարտին չեք հասցնի:
Առաջնահերթությունները ճիշտ չեք դնի, երբեմն չեք հասկանա, թե ինչով է պետք անմիջապես զբաղվել, իսկ ինչը կարելի է հետաձգել: Ցանկացած կարևոր որոշում ընդունելուց առաջ խորհրդակցեք մեկի հետ, ում վստահում եք: Օգտակար կլինի իրավիճակին մեկ ուրիշ տեսանկյունից դիտելը:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Անհանգիստ օր է, որը լի կլինի ապրումներով ու հույզերով: Երբեմն տագնապի համար իսկապես պատճառներ կլինեն, բայց առավել հաճախ կարձագանքեք մանրուքներին, որոնք ուշադրության արժանի չեն լինի: Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների ու այն մարդկանց հետ, որոնց հետ բիզնեսի հետաքրքրություններն ու ֆինանսական գործերն են կապում: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու փոխել պլանները, իսկ դա ձեզ կվշտացնի:
Նոր իրավիճակներում խուճապի մի մատնվեք: Երբեմն մտքին եկած առաջին որոշումներն ամենաճիշտը կլինեն: Այն Ցուլերը, որոնք կվստահեն ինտուիցիային, չեն զղջա դրա համար:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Բարենպաստ ու արդյունավետ օր է: Դժվարությունները չեն բացառվում, բայց դուք ուշադրություն կդարձնեք ոչ թե դրանց, այլ օրվա ընձեռած հնարավորություններին: Դա հաջողության հասնելու շանս կտա: Հնարավորություն կունենաք ամրապնդել գոյություն ունեցող գործնական կապերն ու նոր համախոհներ գտնել: Ձեզ ավելի ինքնավստահ կզգաք, իսկ շուտով նոր գաղափարներ կունենաք, որոնք կուզենաք հնարավորինս արագ կյանքի կոչել:
Օրը հարմար է հին սխալներն ուղղելու, վերջին շրջանում լարված հարաբերությունները դեպի լավը փոխելու համար:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա սկզբին հնարավոր են ցավալի թյուրիմացություններ, փոքրիկ, տհաճ պատահարներ: Հաճախ դրանք կվշտացնեն ձեզ, կստիպեն հուզվել, բայց հոգու խորքում, միևնույն է, կհասկանաք, որ խնդիրներն այնքան էլ լուրջ չեն: Իսկ ահա հետո ավելի նշանակալի դժվարություններ կառաջանան: Դրանք հաղթահարելու համար պետք է ջանքեր գործադրեք: Չի բացառվում՝ օգնության կարիք ունենաք: Այդ հարցով դիմեք հին ծանոթներին: Նրանք ձեզ ճիշտ կհասկանան ու կանեն այն, ինչ պետք է:
Մի կորցրեք սեփական տրամադրությունը բարձրացնելու հնարավորությունը: Երբեմն դատարկ բանն էլ բավական կլինի, որ այն լավանա: Կուրախացնեն ոչ մեծ գնումները:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Ակտիվ ու վճռական կլինեք, շատ բանի պատրաստ կլինեք դրված նպատակներին հասնելու համար: Սա հնարավորություն կտա մեծ հաջողությունների հասնել: Կարող եք միայնակ գործել: Հիմա առանց աջակցության էլ ամեն ինչից գլուխ կհանեք, խորհուրդների կարիք էլ չեք ունենա: Օգտակար կլինի մանրուքներին ուշադիր լինելը; Այն, ինչ հիմա աննշան է թվում, հետո կարող է կարևոր դեր խաղալ:
Օրը հարմար է նախաձեռնող լինելու համար: Դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին: Կարող եք քայլ անել դեպի այն մարդը, ում համակրում եք: Հաճելի անակնկալ արեք նրան:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Բարդ օր է: Արդեն առավոտվանից կզգաք դա, բայց չեք ուզենա հանձնվել և ճիշտ կվարվեք: Համառ, հաստատակամ եղեք ու մի հրաժարվեք մտածածից: Այդպես ավելի շատ բանի կհասնեք, քան ակնկալում էիք: Աջակցության կարիք կունենաք: Կստանաք այն, բայց ոչ միանգամից:
Ցանկացած հաջողություն թև կտա ու կոգևորի ձեզ, կօգնի ավելի լավատեսորեն տրամադրվել, նոր հնարավորություններ տեսնել: Չի բացառվում՝ հենց այսօր աշխատանքի կամ ուսման հետ կապված կարևոր որոշումներ ընդունեք, անեք այն, ինչ երկար ժամանակ չէիք համարձակվում անել:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա սկիզբը հակասական ու բարդ կլինի: Աշխատեք պատրանքներ չկառուցել ու շատ բան չսպասել: Ցավոք, արագ նշանակալի հաջողությունների հասնել հազիվ թե ստացվի: Ավելի ուշ պարզ կդառնա՝ ինչն է խանգարում առաջ շարժվել և կսկսեք ճանապարհին առաջացած խոչընդոտները հեռացնելու եղանակ փնտրել:
Այստեղ հետաքրքիր, համարձակ գաղափարներ կունենաք: Շրջապատողները դրանք ըստ արժանվույն չեն գնահատի, այնպես որ՝ պետք է ինքնուրույն կյանքի կոչեք դրանք: Բարձր կլինի ստեղծագործ պոտենցիալը, ձեզ դուր կգա զբաղվել այն ամենով, ինչը թույլ է տալիս բանեցնել երևակայությունն ու իրերին նորովի նայել:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրվա սկիզբը բարենպաստ կլինի: Հենց այդ հատվածն արժե օգտագործել կարևոր նպատակներին հասնելու համար: Լավ կանցնեն գործնական ու անձնական բնույթի հանդիպումները, կհաջողվի շատ բանի մասին պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնց հետ լեզու գտնել առաջ չէր հաջողվում:
Ավելի ուշ դժվարություններ կծագեն: Չեն բացառվում ֆինանսական խնդիրները: Առաջին հայացքից դրանք աննշան կթվան, բայց ավելի լուրջ կդառնան, եթե դրանց թեթևամտորեն վերաբերվեք: Մի մոռացեք հին փորձի մասին: Դրա վրա հենվելով՝ ճիշտ որոշումներ կընդունեք ու այնպիսի սխալներ չեք անի, որոնց համար ստիպված պետք է լինեիք զղջալ:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա սկիզբը բարենպաստ կլինի: Ուշադիր կհետևեք իրադարձություններին, կնկատեք մանրուքները, կկարողանաք ճիշտ գնահատել իրավիճակը: Հարմար ժամանակ է պլաններ կառուցելու ու կարևոր որոշումներ ընդունելու համար: Կարող եք համախոհների հետ քննարկել ձեր գաղափարները:
Ավելի ուշ լարված շրջան կգա, ստիպված պետք է լինեք զբաղվել բարդ գործով: Չի բացառվում՝ հիասթափեցնեն մարդիկ, որոնց հետ մեծ հույսեր էիք կապում: Փոխարենը նոր ծանոթությունները հաճելի ու օգտակար կլինեն: Չի բացառվում՝ ժամանակի հետ նոր ծանոթները հավատարիմ ընկերներ դառնան:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Շատ հաջող օր է աշխատանքի, գործնական հարցերը քննարկելու ու լուծելու համար: Չեն բացառվում առաջարկները, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի: Հնարավոր է համագործակցության սկիզբ, որը ոչ միայն եկամուտ, այլ նաև նոր գիտելիքներ ու օգտակար ծանոթություններ կբերի:
Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար: Դրանք հաջող կդասավորվեն ու հաճելի տպավորություններ կթողնեն: Հավանական են անսպասելի հանդիպումներ, իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնցից վաղուց լուր չունեիք: Հին հարաբերությունները վերականգնելու շանս կունենաք, բայց դա պետք է օգտագործեք միայն այն դեպքում, եթե իսկապես ուզում եք:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Բարդ օր է: Նրանից շատ բան կակնկալեք, բայց կպարզվի, որ շատ հույսեր զուր են եղել: Մի վշտացեք, քանի որ շուտով նոր հնարավորություններ կբացվեն և ամենայն հավանականությամբ կկարողանաք օգտվել դրանցից:
Հնարավոր են տարաձայնություններ ընկերների հետ ու ընտանեկան կոնֆլիկտներ: Ամեն անգամ ուրիշի կարծիքը չեք լսի, բայց շատ կվիրավորվեք, եթե ինչ-որ մեկը փորձի անտեսել ձերը: Աշխատեք ավելի զուսպ լինել ավագ հարազատների հետ շփման մեջ; Հենց նրանք այսօր սուր կարձագանքեն ձեր չմտածված խոսքերին ու արարքներին:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի: Այն հիանալի է ինչ-որ անսովոր ու նոր բանով զբաղվելու համար: Տեղեկատվություն կստանաք, որը շատ շուտով պետք կգա, կծանոթանաք մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք:
Ինչքան երեկոն մոտենա, այնքան ուշադիր պետք է լինեք մանրուքներին: Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Կասկածելի անձանց հետ կապերը շատ վտանգավոր են: Ցանկալի չէ վստահել այն հարցերում, որտեղ խոսքը ֆինանսների մասին է: Կորուստները կարող են ավելի մեծ լինել, քան սկզբում էիք կարծում: