Դեկտեմբերի 25-ի աստղագուշակը

 

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամենաարդյունավետ օրը չէ, փոխարենը այն հանգիստ կանցնի: Կարող եք վերադառնալ նախկինում սկսած գործերին, պատասխաններ ստանալ ձեզ հետաքրքրող հարցերին: Դեպի լավը արմատական փոփոխությունները քիչ հավանական են, բայց գործերն ընդհանուր առմամբ վատ չեն ընթանա և բողոքելու առիթներ համարյա չեն ստեղծվի:

Հիշեք, որ ինչքան շատ շտապեք, այնքան լուրջ կլինեն խոչընդոտները, որոնք պետք է հաղթահարեք: Զգույշ եղեք և կկարողանաք խուսափել խնդիրներից: Երեկոյան հնարավորություն կունենաք շփվել այն մարդկանց հետ, որոնց վաղուց չէիք տեսել: Հավանական են հետաքրքիր առաջարկներ:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ինքներդ լավ տրամադրություն կունենաք, շրջապատողներին էլ չեք թողնի տխրել: Դժվարություններ այսօր կարող են ծագել, բայց դրանք այնքան լուրջ չեն լինի, որքան կարող են թվալ: Ձեր լավատեսությունը վարակիչ կլինի: Մարդիկ, ովքեր արդեն հոգնել են սեփական հոռետեսությունից, դեպի ձեզ կձգտեն ու կփորձեն հետևել ձեր օրինակին:

Հնարավոր է անսովոր հարաբերությունների սկիզբ: Այդ հարաբերությունները բարդ կդասավորվեն և դրանով իսկ շատ բան կսովորեցնեն ձեզ: Այստեղ կարևոր է պատրանքներ չկառուցել: Ինչքան իրատես լինեք, այնքան փոքր կլինի հիասթափությունների հավանականությունը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ բան կանեք ուրիշների համար, կփորձեք օգնել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել, չեք կարողանա հանգիստ նայել անարդարությանը: Շատ հոգեկան ուժեր կծախսեք՝ անհանգստանալով այն ամենի համար, ինչը չեք կարող փոխել:

Աշխատեք ավելի կառուցողական հունի մեջ ընկնել: Կենտրոնացեք իրական, հասանելի նպատակների վրա ու կհասկանաք՝ ինչ է պետք անել հենց հիմա: Չի բացառվում՝ կարողանաք ուղղել հին սխալները: Դա հատկապես կարևոր կլինի անձնական հարաբերություններում, որոնք կարող են դեպի լավը փոխվել:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դրական միտումների ազդեցությունը գերակշիռ կլինի և լուրջ խնդիրներ չեն ծագի: Անկեղծորեն կհետաքրքրվեք ամեն նորով, կփորձեք հնարավորինս շատ օգտակար ինֆորմացիա ստանալ, վերցնել ուրիշի փորձը: Շատ հնարավորություններ կբացի օրվա կեսը: Այդ հատվածում ձեզանից վճռականություն ու սեփական ուժեի հանդեպ վստահություն կպահանջվի: Դրանք ճիշտ ժամանակին դրսևորելով՝ դրական փոփոխությունների սկիզբ կդնեք:

Օգտակար կլինի այն մարդկանց հետ շփվելը, որոնց կենսափորձը տարբերվում է ձերինից: Ինչ-որ կարևոր բան իմանալու, օգտակար հուշում ու խորհուրդ ստանալու հնարավորություն կստանաք: Դրանք կօգնեն խուսափել սխալներից:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի: Այդ հատվածում հնարավորություն կունենաք անել վաղուց պլանավորածը, լուծել ոչ միայն ձեր, այլ նաև մտերիմների համար կարևոր հարցերը: Համախոհների հետ կարող եք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Նրանց աջակցության շնորհիվ հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ դրա հույսը չունեիք:

Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ կանցնի: Ֆինանսական դժվարություններ կառաջանան: Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են լինելու հետաձգել պլանավորած գնումները: Լավ է նվազեցնել ծանրաբեռնվածությունը: Այսօր սովորականից արագ կհոգնեք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է շփումների ու համախոհներ փնտրելու համար: Շրջապատողները հաճախ ձեզ կես խոսքից կհասկանան, այնպես որ՝ բացատրությունների համար շատ ժամանակ ծախսելու կարիք չի լինի: Հավանական է արդյունավետ համագործակցության սկիզբ: Չեն բացառվում նաև ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան:

Օրվա երկրորդ կեսը կարևոր ընտանեկան գործերին վերաբերող լավ նորություններ է խոստանում: Այդ հատվածում չեն բացառվում դրամական մուտքերը, որոնք շատ տեղին կլինեն: Շատ Կույսեր հաջող գնումներ կանեն կամ գումարը կներդնեն հեռանկարային նախագծի մեջ:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարդ օր է: Հույզերն անկայուն կլինեն, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա, կկորցնեք հավասարակշռությունն ու կսկսեք նյարդայնանալ: Նշանի որոշ ներկայացուցիչներ պահի ազդեցության տակ արարքներ կգործեն, որոնց համար շատ շուտով կզղջան: Սովորականից հաճախ աջակցության կարիք կունենաք, բայց չեք ստանա այն:

Գտեք մեկին, ով իսկապես հասկանում է ձեզ: Նրա հետ շփումները շատ օգտակար կլինեն: Երբեմն կարճատև անկեղծ զրույցն էլ բավական կլինի հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու ու զգալու համար, որ կրկին ուժերով լի եք և պատրաստ եք պայքարի:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ կասկածամիտ կլինեք, ամեն երկրորդ մարդու մեջ ձեզ թշնամի կտեսնեք: Դա շատ կվիրավորի նրանց, ովքեր ձեզ միայն լավն են ցանկանում: Օրինակ՝ հին ընկերներին կամ մյուս մտերիմ մարդկանց: Աշխատեք սուր չարձագանքել քննադատություններին: Շատ ավելի լավ է պարզապես ականջի հետև գցեք դրանք, քան երկար ժամանակ մտորեք ու փորձեք դրանցում առողջ հատիկ հայտնաբերել:

Կարևոր հարցերի քննարկումը հետաձգեք երեկոյան, երբ շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն ավելի հեշտ կլինի: Հնարավոր է՝ ձեզ համար հեշտ չլինի հանգիստ լսել նրանց, ում տեսակետը տարբերվում է ձերինից: Բայց եթե անեք դա, չեք զղջա:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Խառնաշփոթը կնյարդայնացնի, բայց դրանից խուսափել, որքան էլ որ ջանաք, չի ստացվի; Երբեմն կթվա, թե շրջապատողները գաղտնի համաձայնության են հասել ու հատուկ փորձում են հանել ձեզ հավասարակշռությունից և շեղել: Հույզերն այնքան ուժեղ կլինեն, որ դրանց ազդեցության տակ ձեզ համարյա ագրեսիվ կպահեք: Օգտակար կլինի ինքներդ ձեզ հետ միայնակ մնալը:

Փորձեք անգործ չնստել: Անգործության ժամանակ մռայլ մտքերը, կասկածներն ու տագնապները այցի կգան, որոնք հիմա պետք չեն ձեզ: Ձեզ համար հետաքրքիր զբաղմունք գտեք և կզգաք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամեն ինչ շատ լավ կդասավորվի: Երբ ինչ-որ բան մտածեք ու ձեր առաջ նոր նպատակ դնեք, միանգամից պարզ կդառնա՝ ինչ է պետք անել արագ անհրաժեշտ արդյունքը ստանալու համար: Հնարավոր են դրամական մուտքեր: Չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն հին պարտքերը կամ վարձատրեն մի աշխատանքի համար, որն ավելի վաղ եք կատարել:

Օրը հարմար է խոշոր գնումների համար: Դժվար չի լինի այնպիսի իրեր գտնելը, որոնք կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: Որոշ Այծեղջյուրներ կկարողանան գումարը հաջող ներդնել եկամտաբեր բիզնես-նախագծերի մեջ:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը բարենպաստ է ու հարմար է կարևոր գործերի համար: Կարող եք այդ ժամանակն օգտագործել պլանավորման համար: Ճիշտ կգնահատեք ձեր ուժերն ու իրավիճակը, կհասկանաք՝ ում օգնության վրա կարող եք հույս դնել: Չեն բացառվում հանդիպումները, որոնք իրենց հետ դրական փոփոխություններ կբերեն ձեր կյանք:

Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կնվազի, էներգիայի պաշարներն էլ կվերջանան: Հանգստի կարիք կունենաք: Եթե հնարավորություն կա, բոլոր հոգնեցուցիչ գործերը լավ է հետաձգել: Փորձեք ժամանակ գտնել երեկոյան զբոսանքի համար ու շուտ պառկեք քնելու:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հիանալի օր է գործնական ու ընկերական շփումների համար: Բոլորի հանդեպ մոտեցում կգտնեք: Դա հատկապես հեշտ կլինի այն դեպքում, երբ ձեզ թույլ տան գործել պաշտոնական կանոններից դուրս, օրինակ՝ թույլ տան կատակների օգնությանը դիմել: Ավելի դժվար կլինի նրանց համար, ովքեր պետք է գործ ունենան փաստաթղթերի հետ, վերլուծեն ու համադրեն փաստերը: Նման աշխատանքն այսօր հոգնեցուցիչ ու ձանձրալի կլինի: Եթե պլանավորել եք հենց դրանով զբաղվել, մոռացեք դադարներ վերցնելու մասին:

Լավ է, եթե ժամանակ գտնվի գեղատեսիլ վայրերով ոչ մեծ զբոսանքի համար: Այն կբարձրացնի տրամադրությունն ու էներգիա կտա:

Понравилась статья? Поделиться с друзьями: