Կենդանակերպի նշանների ճշգրիտ բնութագիրը… ինչպիսի՞ն եք Դուք

Ամենաուժեղ նշանը Ձկներ: Բավականին տարօրինակ է,չէ որ Ձկները շատ զգացմունքային են և տպավորվող։Սակայն Ձկներն ունեն ներքին շատ պաշարներ որոնք բացակայում են կենդանակերպի այլ ներկայացուցիչների մոտ։ Եվ երբ, օրինակ, համառ և ամբիցիոզ Խոյերն ու Այծեղջյուրները պարտություն են կրում, Ձկները բավականին ամուր դիրքեր են զբաղեցնում։ Կարելի է ասել որ Ձկները ծնկում են, սակայն չեն կոտրվում։

Ամենանենգ նշանը Կարիճ: Եթե Կարիճը սկսի վրեժ լուծել ապա նրան ոչ ոք չի կարող կանգնեցնել։ Կարիճները գործում են ամենախորամանկ մեթոդներով, իրենց շատ բարդ է ինչ-որ հարցում կասկածել։ Կարիճները ամենադաժան և վտանգավոր թշնամիներն են։

Ամենագեղեցիկ նշանը Աղեղնավոր: Բնությունն այս մարդկանց շատ ներդաշնակ կառուցվածք է պարգևել և դա իրենց ամենագեղեցիկը կոչվելու իրավունք է տալիս։ Բացի այդ իրենք միշտ հետևում են իրենց արտաքին տեսքին, ինչը ավելորդ անգամ ընդգծում է իրենց գեղեցկությունն ու գրավչությունը։

Ամենասեքսուալ նշանը Խոյ: Այս մարդիկ էներգետիկ են, կրքոտ և ակտիվ։Սիրային հարցերում չկա իրենց հավասարը։Խոյերը ուշադրություն են գրավում իրենց խարիզմայի և ներքին հմայքի շնորհիվ։

Ամենահավատարիմ նշանը Կույս: Այս մարդիկ ձգտում են ամբողջ կյանքի համար զուգընկեր գտնել և ընտրողաբար են մոտենում երկրորդ կեսին ընտրելու հարցին։ Եթե ընտրում են ինչ-որ մեկին, ապա կարող եք վստահ լինել՝ Կույսերը երբեք նրան չեն դավաճանի։

Ամենաբարի նշանը Ցուլ: Նա չի սիրում կոնֆլիկտներ, միշտ նրբանկատ է շփման մեջ, ինչն ինքնին բարության նշան է համարվում։ Ցուլերը միշտ օգնության են հասնում, անշահախնդիր են՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ բարի սիրտ ունեն։

Ամենահաջողակ նշանը Երկվորյակներ: Հաճախ իրենք հայտնվում են ճիշտ վայրում ճիշտ ժամանակին ինչն իրենց ավելի հաջողակ է դարձնում՝ կենդանակերպի մնացած նշանների հետ համեմատելիս։ Երկվորյակները լավատեսներ են, իսկ դա կազմում է իրենց հաջողության 90 %։ Հաջողակ լինելու շնորհիվ իրենց կարելի նաև ամենաերջանիկ նշանը համարել։

Ամենաընտանեկան նշանը Խեցգետին: Այս մարդկանց համար ընտանեկան արժեքներն առաջին տեղն են զբաղեցնում։ Իրենք ձգտում են արժանի զուգընկեր գտնել, հարմարավետ տուն ձեռք բերել և շատ երեխաներ ունենալ։ Սա լուրջ հարաբերությունների և ամուսնության համար ամենակատարյալ նշանն է ։

Ամենաեսասեր նշանը Առյուծ: Չնայած իր առատաձեռնությանն ու ընկերասիրությանը, Առյուծը ամենաեսասեր նշանն է համարվում և ամեն բան անում է հանուն իր շահերի և ցանկությունների։ Սիրում է լինել ուշադրության կենտրոնում,ինչը լրացնում է նրա էներգիան։ Բացի այդ Առյուծները սիրում են գովասանքն ու շողոքորթությունը։

Ամենամարդամոտ նշանը Կշեռք: Սիրում է ժամերով խոսել բավականություն է ստանում նոր ծանոթություններից։ Շրջապատում իրենց անկաշկանդ ու վստահ են զգում։ Ծանր են տանում միայնության նույնիսկ մեկ օրը։

Ամենափակ նշանը Այծեղջյուր: Թե ինչ է Այծեղջյուրի մտքին՝ բարդ է պատկերացնել․ սա կենդանակերպի ամենափակ նշանն է։ Այծեղջյուրները հազվադեպ են վստահում իրենց ապրումներն ու զգացմունքները ինչ-որ մեկին, իսկ շրջապատում իրենց սառը և անտարբեր են պահում։

Ամենահանճարեղ նշանը Ջրհոս: Այս նշանի ներկայացուցիչները միշտ նոր գաղափարներ են առաջարկում։ Իրենց մոտ շատ զարգացած է երևակայությունն ու ստեղծագործ միտքը։ Սակայն երբեմն իրենց ուժը չի բավականացնում հասցնել գործն իր տրամաբանական ավարտին, հետևաբար իրենց բոլոր հանճարեղ գյուտերն ու նախագծերը մնում են չճանաչված։

Понравилась статья? Поделиться с друзьями: