Փետրվարի 1-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերին էներգիայի հիանալի լիցք կտա առավոտը: Չարժե արհամարհել առավոտյան վազքը, մարզանքը: Օրը հարմար է ինչպես նոր ուղղությամբ արդյունավետ առաջխաղացման, այնպես էլ ընդհատված կարևոր զբաղմունքներին վերադառնալու համար: Հաջող պահ է, եթե ցանկանում եք պաշտպանել ձեր շահերը, առաջ տանել ձեր գաղափարները, հիշեցնել ձեր մասին: Ծավալելով ակտիվություն՝ արժե հիշել հնարավոր հակազդեցության մասին, նախապես հաշվարկել ժամանակը:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ է տրվում հիշել, որ այսօր չի ողջունվում դանդաղկոտությունը, անվճռականությունը, ծուլությունը: Միևնույն ժամանակ, չարժե նաև ստիպել ձեզ սխրանքներ գործել ցանկացած գնով: Ուժերի, տրամադրության կամ համապատասխան պայմանների բացակայությունը լուրջ պատճառ է նախաձեռնությունը հետաձգելու համար: Չարժե մտնել մրցակցության մեջ, բարդ գործ սկսել, եթե տվյալ պահին տրամադրված չեք դրան:

Երկվորյակ

Այս օրը կավելացնի Երկվորյակների լավատեսությունն ու վճռականությունը, կօգնի հաղթահարել վախը, կարծրատիպերը, հետևում թողնել խանգարող անցյալը կամ թուլացնել դրա ազդեցությունը: Խթանիչ դեր կարող է խաղալ ուրիշի օրինակը, ընկերոջ ներկայությունը, նետված մարտահրավերը: Իմպուլսիվությունն արժե համադրել հեռատեսության հետ, քանզի մեծ է տարվելու և թույլատրելիի սահմանն արագ անցնելու վտանգը:

Խեցգետին

Խեցգետիններին օրը թույլ է տալիս նոր սահմաններ նվաճել՝ շնորհիվ անսպասելի քայլի, օրինակ՝ նպատակի կամ ռազմավարության փոփոխության: Չարժե բաց թողնել կարիերայի հետ կապված հնարավորությունը: Հնարավոր են հուզմունքի, սթրեսի րոպեներ: Կանխատեսումը դրական է, եթե ունեք մեծ կենսափորձ, աջակցություն ընկերոջ, գործընկերոջ, հուսալի օգնականի կամ խորհրդատուի դեմքով: Ապահովագրության բացակայության դեպքում նվաճած արդյունքը կարող է անկայուն լինել:

Առյուծ

Առյուծներին օրը կպարգևի հերթական ազդակը սխրագործությունների համար, որը չարժե արհամարհել: Առավել արդյունավետ է առավոտը. րոպեական ոգևորությունը բավական կլինի, որպեսզի տեղից շարժվի հին գործը կամ ի հայտ գան նոր ուղղությամբ անսպասելի հեռանկարներ: Չարժե վախենալ առօրյա գործերի վերակառուցման հնարավորությունից, ժամանակավոր անհանգստություններից. աստղերը հուշում են, որ դա հորիզոններն ընդլայնելու համար շատ բարձր գին չէ:

Կույս

Կույսերին աստղերն առաջարկում են շեղվել շաբլոններից և անցկացնել հերթական ծրագրված փորձը: Էնտուզիազմի ալիքի վրա կարող է հանկարծակիորեն յուրօրինակ լուծում գտնվել բարդ առաջադրանքին: Կարող է ուղիղ ճանապարհ բացվել պայմանականություններից, անցյալի ժառանգությունից ազատվելու համար: Բացառված չէ ստեղծագործական լուսավորումը: Գերազանց գաղափարը կարող է սուր ճգնաժամի արդյունք լինել:

Կշեռք

Կշեռքները կարող են ականատես դառնալ մրցակիցների միջավայրում աշխուժացման: Ամուսնության կամ գործընկերության մեջ ստիպված կլինեք համակերպվել երկրորդ կողմի բարձր նախաձեռնողականության հետ: Լարված հարաբերություններում սպասվում է նոր մրցափուլ. ձեզ կարող են բացահայտ մարտահրավեր նետել: Աստղերը խորհուրդ չեն տալիս չափից դուրս ակտիվորեն միանալ առաջարկվող ռիթմին, եթե դրան դեռևս պատրաստ չեք:

Կարիճ

Կարիճների համար այսօր դերակատարություն կունենա հետաքրքրվածությունը, նպատակը կարդարացնի միջոցները: Օրվա ընթացքում բացառված չեն անսովոր իրավիճակները, հրատապ հանկարծակի գործուղումները: Կարող են նոր մարդիկ հայտնվել աշխատակիցների մեջ, կարգեր փոխվել աշխատավայրում կամ հետաքրքրող հիմնարկում: Անհանգստության պատճառ կարող է դառնալ ընտանի կենդանին: Ակտուալ են տեխնիկական և ծրագրային թարմացումները:

Աղեղնավոր

Աղեղնավորներին այս օրը երկրորդ շնչառություն կպարգևի: Դրական ազդակն ամրապնդելու և նոր նվաճումների համար արժե ինչ-որ վառ և որոշակի բան անել, նախաձեռնություն դրսևորել: Թարմացումներն ու ձևափոխումներն ավելի հեռանկարային են արդեն յուրացրած ոլորտում: Գործի ընդլայնումը կամ թարմացումը կարող է նոր ներդրումներ պահանջել: Արդյունավետ են գործողություններն այնպիսի ոլորտներում, ինպիսիք են բիզնեսը, սպորտը:

Այծեղջյուր

Այծեղջյուրները կարող են այս օրն օգտագործել գործերի նոր փուլ մտնելու կամ սովոր միջավայրը ձևափոխելու համար: Դեպքերի պատճառ կամ հետևանք կարող է դառնալ ձեր հանկարծակի որոշումը: Ծրագրերը փոխել, ստիպել անհանգստանալ կամ նյարդայնանալ կարող է անկանխատեսելի տնային, ընտանեկան կամ աշխատանքային իրադարձությունը: Անսպասելի մտադրությունների իրագործմանն արժե անցնել անհապաղ:

Ջրհոս

Ջրհոսների համար այսօր բնական է նոր տեխնոլոգիաների և հնարավորությունների նկատմամբ բարձր հետաքրքրությունը: Որոշող շարժառիթ կարող է լինել անձնական զարգացումը, առաջխաղացման կամ ինքնաիրացման հնարավորությունը: Հաջողությունը հանկարծակի չի լինի, քանզի իրադարձությունների ընթացքը մեծապես պայմանավորված կլինի ձեր նախկին գործողություններով: Ակտուալ է գործիքակազմի, ծրագրային ապահովման թարմացումը:

Ձկներ

Օրվա բուռն իրադարձությունները Ձկներին կօգնեն շեղվել անհանգստություններից, դուրս գալ փակուղուց, ավելի արագ հարմարվել նոր ռեժիմին: Շատ առաջադրանքներ կպահանջեն օպերատիվություն, կստիպեն մտածել և գործել ոչ ստանդարտ կերպով, կարագացնեն հասունացած փոփոխությունները: Միայն անձնական ինքնաիրացմանը կամ հարմարավետության որոնումներին ուղղված նախաձեռնություններն անցանկալի են. կողմնորոշվել ավելի լավ է պարտքով, կոչումով, համոզմունքներով, գլխավոր նպատակներով:

Понравилась статья? Поделиться с друзьями: