Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի ներկայացուցիչ ունի իր յուրահատուկ և հետաքրքիր առանձնահատկությունները: Խեցգետինները բացառություն չեն:Մարդկանց, ովքեր ծնվել են Կենդանակերպի Խեցգետին նշանի տակ, աստղագուշակները հաճախ անվանում են ամենաչհասկացվածները և չբացահայտվածները: Գործունեության ժամանակը հունիսի 21-ից մինչև հուլիսի 22-ն է:
Խեցգետնի նշանի ներկայացուցիչներին հասկանալու համար նախ՝ անհրաժեշտ է հասկանալ՝ ինչն է նրանց կառավարում:
10 արտասովոր փաստեր Խեցգետինների մասին
1. Այս մարդիկ իսկապես կախված են Լուսնի փուլերից, ինչպես ջուրը: Դա նշանակում է, որ տարբեր ժամանակներում նրանց մոտ ի հայտ են գալիս տարբեր որակներ:
2. Խեցգետինների միշտ մնում են չբացահայտված գաղտնիք, ընդ որում, բացարձակապես բոլորի համար: Նրանք ունեն սկզբունք. ամեն ինչ պահել իրենց մեջ:
3. Խեցգետին նշանի ներկայացուցիչների զգացմունքները շատ հեշտ է վիրավորել, դրա համար նրանք դա պահում են իրենց մեջ: Չի կարելի ասել, որ նրանք ընդհանրապես ոչ մեկին չեն վստահում, բայց դա անում են շատ սահմանափակ ձևով:
4. Այն ամենը, ինչ անում են Խեցգետինները, անում են այնպես, որպեսզի պահպանեն իրենց և իրենց մոտ մարդկանց:
5. Զգացմունքները և էմոցիաները գրեթե ուղղակիորեն ազդում են Խեցգետինների ֆիզիկական առողջության վրա:
6. Ամենից լավ Խեցգետիններն իրենց զգում են ընտանիքում: Նրանք շատ լավ ծնողներ են լինում:
7. Խեցգետինները գերազանց հասնում են իրենց նպատակներին: Բայց նրանք դա անում են բավականին դանդաղ:
8. Անցյալը մեծ նշանակություն ունի Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար: Նրանք անցյալից առնվազն փորձ են քաղում:
9. Խեցգետնից ավելի պաշարապահ, թերևս, միայն Ցուլն է: Դա թույլ է տալիս նրանց ստեղծել լավ նյութական հիմք ընտանիքի համար:
10. Սովորությունները շատ վառ են արտահայտված այս նշանի ներկայացուցիչների մոտ: Նրանց համար շատ դժվար է լինում փոխել ձևավորված կենսակերպը: