Նախատոնական թոհուբոհի, վազքի, առևտրի և վերջապես աղցանների ընտրության ճիշտ ժամանակն է։ Այսօր ձեզ կներկայացնենք Ամանորյա աղցան, որը շատ հեշտ և արագ է պատրաստվում և իհարկե շատ համեղ է ստացվում։
Բաղադրություն
Հավի կրծքամիս — 400 գր․
Գազար — 2 միջին չափի
Եգիպտացորեն — 100 գր․
Սխտոր — 0․5 ատամ
Թթու վարունգ — 3 հատ
Համեմ — նոսր փունջ
Մայոնեզ և թթվասեր
Պատրաստման հաջորդականությունը
Առաջին աղցանի հիմնական բաղադրիչը հավի կրծքամիսն է, որը պետք է լավ լվանալ, ապա կտրատել ոչ շատ մանր խորանարդիկների
Կտրատելուց հետո գազօջախի վրա թավա ենք դնում, որի լավ տաքանալուց վրան հետո ձիթայուղ ենք անում և կտրատված հավի կրծքամիսը լցնում վրան և սկսում ենք տապակել
Կարելի այս աղցանը պատրաստել նաև խաշած և նույն չափով կտրատած հավի կրծքամսով, մի փոքր տարբերվող կլինի համը, բայց որպեսզի տոնական օրերին լրացուցիչ գազօջախի մոտ չկանգնեք, փորձեք խաշած տարբերակը, նաև կարելի է խաշած տավարի մսով նույն աղցանը պատրաստել
Աղ ու սև կծու պղպեղ անելուց հետո շարունակում ենք տապակել, մինչև կարմիր կեղև կապի մի թեթև, իսկ այդ ընթացքում էլ եփվի ամբողջությամբ
Հավի կրծքամիսը փափուկ և շուտ եփվող սպիտակուցային աղբյուր է, ուստի առավելագույնը 10 րոպեն բավարար է, պատրաստ լինելու համար
Անջատում ենք գազօջախը թողնում, որ այն սառչի
Այդ ընթացքում քերիչով կանցկացնենք գազարը, քերիչի մեծությունը դուք ընտրեք, կարելի է նաև կորեական աղցանի համար նախատեսված քերիչ օգտագործել
Գազարը լցնում ենք տարայի մեջ, վրան ավելացնում հավի կրծքամիսը
Այնուհետև ավելացնում ենք եգիպտացորեն
Թթու վարունգ ենք կտրտատում կիսալուսնաձև և լցնում աղցանի վրա
Նոսր փունջ համեմը մանր կտրատում ենք և ուղարկում վարունգի հետևից
Մայոնեզ և թթվասեր ենք լցնում, այս բաղադրիչները հարկավոր է լցնել ամենավերջում, մատուցելուց մոտ 10-15 րոպե առաջ
Մի փոքր աղ ենք լցնում, աղի հետ զգույշ կլինեք, որովհետև արդեն բաղադրիչներ կան, որոնք աղի են