Ինչպես պատրաստել կլոր գաթա.
Բաղադրությունը`
- Ալյուր՝ 2 թեյի բաժակ
- Կարագ՝ 175 գրամ
- Ձու՝ 2 հատ
- Մածուն՝ 0.5 թեյի բաժակ
- Սոդա՝ 0.5 թեյի գդալ
- Աղ՝ մի պտղունց
- Շաքարավազ՝ 0.5 թեյի բաժակ
- Վանիլ
Պատրաստման եղանակը`
- Ալյուրը մաղել թասի մեջ կամ սեղանին,
- աղ և սոդա ավելացնել,
- 100 գ հալեցրած կարագ լցնել,
- խառնելով ավելացնել 1 ձվի և մածնի խառնուրդը,
- խմոր պատրաստել, ապա 5 րոպե կա՛մ գրտնակով ծեծել,
- կա՛մ սեղանին խփել,
- խմորը ծածկել,
- թողնել, որ 20 րոպե հանգստանա:
Խորիզը պատրաստելու համար
- խառնել թեթևակի բոված ալյուրը, շաքարավազը, փափուկ կարագն ու վանիլինը, հավասար փշուր ստանալ:
- յուղաթղթի կտորի վրա խմորը ձեռքերով տափակացնել,
- խորիզ դնել,
- խմորի եզրերը հավաքել,
- ամրացնել,
- ավելորդ խմորը կտրել,
- գաթան
տափակեցնել այնքան, որ 1.5 սմ բարձրություն ունենա, - երեսին պատառաքաղով նախշեր գծել,
- հարած ձու քսել,
- ծածկել:
- գաթան յուղաթղթով տեղափոխել ջեռոցի տապակի մեջ,
- եփել 200 աստիճան ջերմությամբ ջեռոցում, մինչև երեսը կարմրի:
Բարի ախորժակ