Վերջերս հմուտ խոհարարը ինձ տվեց այս բաղադրատոմսը, նախքան պատրաստելը ես մի փոքր կասկածում էի, որ ինձ մոտ լավ կստացվի, բայց շատ լավ ստացվեց, համտեսողները գովեստներ շռայլեցին իմ խորհարարական հմտությունների մասին:
Բաղադրիչներ
- Ձու 2 հատ
- Կեֆիր 250 մլ
- Աղ 1,5 թ.գդալ
- Սոդա 0,5 թ. գդալ
- Կիտրոնաթթու 0,5 թ գդալ
- Բուսայուղ 3 ճաշի գդալ
- Ալյուր 4 բաժակ
- Հավի խճողակ 300 գ
- Կարտոֆիլ 2 հատ
- Սոխ 3 հատ
- Աղացած սև պղպեղ 0,5 թեյի գդալ
- Համեմունք հավի համար(ըստ ցանկության 0,5 թեյի գդալ)
Պատրաստման եղանակը
- Խորը թասիկի մեջ խառնել ձուն, կեֆիրը, և 1 թ.գդալ աղ:
- Սոդան և ալյուրը մաղելով ավելացնել ձվի ու կեֆիրի խառնուրդի վրա, ավելացնել կիտրոնաթթուն
և բուսայուղը: Խառնել, ստացվում է փափուկ խմոր: Անհրաժեշտության դեպքում կարելի է ալյուր
ավելացնել: - Խմորը ծածկել և թողնել մեկ ժամ հանգստանա:
- Միջուկը պատրաստելու համար սոխը և հում կարտոֆիլը մանրացնել բլենդերում, ավելացնել
- խճողակը, համեմել աղով, հավի համեմունքով, պղպեղով: Լավ խառնել:
- Խմորից փոքրիկ գնդիկներ առանձնացնել և կրկին թողնել 10 րոպե ծածկելով անձեռոցիկով:
- Յուրաքանչյուր գնդիկը բացել, լցնել միջուկը, եռանկյունաձև ծրարել, դնել յուղաթուղթ փռված
տապակի վրա, վրան ձվի սպիտակուց քսել և եփել 20 րոպե 200 աստիճանի տակ:
Բարի ախորժակ