Խորհուրդ ենք տալիս պահպանել բաղադրատոմսը և պատրաստել այն Ամանորին։ Հավատացնում ենք՝ աղցանը ստացվում է անչափ ախորժելի, համեղ ու սննդարար։
Կարող եք օգտագործել ցանկացած տեսակի ապխտած կամ հում ապխտած երշիկ, կարևորը, որ այն լինի բարձրորակ։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
ապխտած երշիկ՝ 200 գ
կարտոֆիլ՝ 3 հատ
գազար՝ 2 հատ
կանաչ ոլոռ՝ 150 գ
կանաչ սոխ՝ 1 կապ
բուլղարական պղպեղ՝ 1 հատ
մայոնեզ
Պատրաստման եղանակ․
Եփել կարտոֆիլն ու միջին չափի գազարը։ Սառեցնել և մաքրել։ Կտրատել մանր խորանարդիկների։
Լվանալ պղպեղն ու հեռացնել սերմերը։ Այն նույնպես մանրացնել։
Նույն կերպով կտրատել երշիկը։ Մանրացնել կանաչ սոխը։
Միացնել նախապատրաստած բաղադրիչները, ավելացնել ոլոռը և մայոնեզը։
Խառնել և ուղարկել սառնարանը՝ 1 ժամով։
Աղցանը կարող եք մատուցել։
Բարի ախորժակ։