Քաղցրասերների համար. Համեղ պաղպաղակ, որը կարող եք պատրաստել ինքներդ

Բաղադրիչներ

2 բաժակ շաքարավազ
1 լիտր կաթ
100 գրամ կարագ
1 թեյի գդալ օսլա
5 ձվի դեղնուց
Պատրաստումը

Կարագը դնել տաք կաթի մեջ, հալեցնել, եփել ցածր կրակի վրա՝ մինչև եռալը: Մինչ այդ մեկ այլ տարայի մեջ լավ խառնել շաքարավազը, օսլան ու ձվի դեղնուցները, այնուհետև մի փոքր կաթ ավելացնել , կրկին խառնել, մինչև դառնա միասեռ, թթվասերի նմանվող զանգված: Եռացրած կաթի ու կարագի վրա դանդաղ ավելացնել ստացված զանգվածը, անընդհատ խառնել, թողնել, որ մի փոքր եռա, ապա կաթսան վերցնել կրակից և դնել սառը ջրի մեջ, շարունակել խառնել, մինչև զանգվածը սառչի:
Սառելուց հետո ստացված զանգվածը պետք է լցնել հատուկ կաղապարների մեջ և դնել սառցարանում, թողնել, որ պնդանա:
Պաղպաղակը պատրաստ է:

Понравилась статья? Поделиться с друзьями: