Քաղցրասերների համար. Տորթ «Փարիզյան»․ մեղրով տորթի ևս մեկ բաղադրատոմս, որը շատ համեղ է ու փափուկ և կարծես հալչում է բերանում.

Բաղադրիչներ

մեղր — 3 ճ/գդ
շաքարավազ — 150 գր
ջուր — 180 մլ
ալյուր — 500 գր
կարագ — 150 գր
սոդա — 1 թ/գդ

Կրեմի համար՝
շաքարավազ — 150-200 գր
ձու — 3 հատ
վանիլին — 1 պտղունց
ընկույզ — 100 գր
կաթ — 600 մլ
կարագ — 100 գր
ալյուր — 1 ճ/գդ
Ինչպես նաև`
բուսայուղ — 3 ճ/գդ
Պատրաստման եղանակ
Մեղրը, շաքարավազը, 150 գր կարագն ու եռացրած ջուրը դնում ենք մարմանդ կրակին ու տաքացնում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված: Կաթսան վերցնում ենք կրակից, ավելացնում սոդայի հետ մաղած ալյուրն ու խմոր ենք հունցում: Խմորը 6-7 գնդերի ենք բաժանում, գրտնակում և 180 աստիճան տաքացրած ջեռոցում յուրաքանչյուրը 10 րոպե թխում ենք, մինչև ոսկեգունելը:

Պատրաստում ենք կրեմը: Ձվերը շաքարավազի հետ լավ հարում ենք, ավելացնում ալյուրն ու սառը կաթը և կրկին հարում ենք: Դնում ենք կրակին և անընդհատ խառնելով եփում, մինչև կրեմը թանձրանա: Վերցնում ենք կրակից և ավելացնում ենք վանիլինն ու մանրացված ընկույզները:
Այլ ամանի մեջ լավ հարում ենք կարագն ու լցնում կրեմի մեջ:

Շերտերին կրեմ ենք քսում և դնում իրար վրա: Տորթը զարդարում ենք փշրանքնեով և 3-4 ժամով տեղափոխում ենք սառնարան:

Համեղ տորթ պատրաստելու ժամանակն է

Понравилась статья? Поделиться с друзьями: