Այս 5 տարօրինակ ու անսպասելի ազդանշանները վկայում են սրտի կաթվածի մասին. Երբեք չպետք է անտեսել

Սյու Փալմերն արթնացավ ուժեղ սրտխառնոցից: Փսխելուց հետո կրկին ուզում էր պառկել քնելու, մտածելով, որ պարզապես թունավորվել է: Սակայն ամուսինը ստիպեց նրան դիմել բժիշկի: Հենց դա էլ փրկեց կնոջ կյանքը:

Եթե նա պառկեր ու քներ, առավոտյա կարող էր չարթնանալ:

Սյուն հիշում է, թ ինչպես էր շտապ օգնության բաժանմունքում կատակում, քանի որ իրեն շատ լավ էր զգում: Էլեկտրասրտագրությունից հետո բժիշկները անմիջապես նրան պառկեցրին վիրահատության:

Արթնանալուց հետո Սյուն իմացավ, որ տարել է սրտի կաթված հենց հիվանդանոցում: Նրա աջ կորոնար զարկերակը խցանվել էր 10, իսկ կենտրոնականը՝ 70 տոկոսով:

Կանանց մեծ մասի մոտ սրտի կաթվածի նշանները թույլ են արտահայտվում կամ բոլորովին իր հայտ չեն գալիս:

Սրտի կավածը կանանց մահացության ցուցանիշում առաջին տեղն է զբաղեցնում: Կաթվածից մահացած կանանց 2/3-ը երբեւէ բողոքներ չի ունենում:

Ուշադրություն դարձրեք տարօրինակ նշաններին ծնոտից մինչեւ պորտն ընկած հատվածում: Դա կարող է լինել անգամ մեջքի ցավ, ծնոտի կամ ատամնացավ: Կարող է լինել ոչ միայն ցավ, այլեւ դիսկոմֆորտ: Եվս մեկ տարածված նշան է մարսողական խնդիրը, սրտխառնոցը, գլխապտույտը, փսխումը:

Շտապ օգնություն զանգահարելիս մի ամաչեք ու ասեք, որ կասկածում եք սրտի կաթված եւ պահանջեք սրտի բրիգադ:

Ցավոք սրտի կաթված կարող է լինել անգամ առողջ մարդկանց մոտ: Պարտադիր չէ ծխել, ունենալ ավելորդ քաշ կամ սնվել կիսաֆաբրիկատներով:

Լսեք ձեր օրգանիզմի ազդանշաններին ու առողջ եղեք:

Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net կայքից:

Понравилась статья? Поделиться с друзьями: