Դեղատուփում պետք է միշտ ասպիրին պահել: Այն ունի կիրառման լայն շրջանակ: Դեռևս 5-րդ դարից սկսած սալիցիլաթթուն կիրառվել է որպես ցավազրկող և հանգստացնող միջոց: Այն կիրառվում է մի շարք այլ դեպքերում և բավականին լավ արդյունք է ապահովում:
Օգտակար է միջատների խայթոցների դեպքում: Խայթոցի հետևանքով ի հայտ եկած քորը և
բորբոքումը հանելու համար ախտահարված հատվածի վրա քսել ասպիրին: Ասպիրինի կիրառման այս եղանակների մասին շատ քչերը գիտեն. ինձ համար նորություն էր
Չորացնում է պզուկները: Ասպիրինի հաբը մանրացնել փոշու տեսքով, վրան ավելացնել մի քանի
կաթիլ ջուր, որ ստացվի մածուկանման զանգված և քսել պզուկի վրա, թողնել մի քանի րոպե և
լվանալ օճառով:
Երիտասարդացնում է մաշկը, հեռացնում է մեռած բջիջնրը: 5 հաբ ասպիրինը մանրացնել փոշու
տեսքով, ավելացնել ¼ բաժակ ջուր և 1 թեյի գդալ մեղր: Քսել դեմքին և թողնել 10 րոպե: Լվանալ
տաք ջրով:
Բուժում է կոշտուկները: 5 հաբ ասպիրինը մանրացնել փոշու տեսքով, ավելացնել կիտրոնի հյութ և կես թեյի գդալ մեղր: Քսել կոշտուկի վրա և ոտքը փաաթել տաք սրբիչով: Թողնել տաս րոպե և
լվանալ:
Վերացնում է թեփը: 2 հաբ ասպիրինը մանրացնել փոշու տեսքով և ավելացնել շամպունին և
լվանալ մազերը:
Հանում է քրտինքի հետքերը հագուստի վրայից: Մեկ-երկու հաբ ասպիրինը մանրացնել փոշու
տեսքով, ավելացել կես բաժակ ջուր, այդ հեղուկի մեջ մի քանի ժամ թողնել հագուստը և լվանալ
սովորականի պես