Գաստրիտ. ինչպես ճանաչել հիվանդությունը և ժամանակին դիմել բուժօգնության

Ստամոքսի ցավը կարող է տարբեր պատճառներ ունենալ, այդ թվում՝ կարող է վկայել գաստրիտի մասին: Գաստրիտը ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումն է: Տարբերվում են սուր և քրոնիկական գաստարիտներ: Հիվանդության զարգացմանը կարող են նպաստել մի շարք գործոններ, այդ թվում.

 

Helicobacter pylori բակտերիան, որը նաև խոցային հիվանդություն է առաջացնում

ոչ ստերոիդային հակաբորբոքային, ցավազրկող դեղամիջոցներ

ալկոհոլի, անառողջ սննդի օգտագործում:

Նշաններ, որոնք կարող են վկայել գաստրիտի մասին: Շատ դեպքերում հիվանդությունը կարող է առանց ախտանշանների ընթանալ: Կարող են նկատվել նաև հետևյալ նշանները.

ցավ որովայնում

սրտխառնոց

փսխում

ծանրության զգացում որովայնի վերին հատվածում:

Հիվանդները կարող են գանգատվել նաև որովայնի փքվածությունից, սնունդը չմարսելուց, սխորժակի անկումից: Այս ախտանշանների առկայությունը կարող է վկայել նաև այլ խնդիրների մասին, հետևաբար՝ հարկավոր չէ խուճախի մատնվել: Եթե դրանք պարբերական բնույթ են կրում, մի քանի շաբաթվա ընթացքում չեն անցնում, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը:

Պետք է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, թե ինչն է ավելի վատացնում վիճակը՝ որոշակի սնունդ, դեղամիջոցներ և այլն:

Բացի արդեն իսկ նշվածներից՝ գաստրիտի զարգացմանը կարող են նպաստել նաև այլ գործոններ:

Տարիք: Տարիների ընթացքում լորձաթաղանթը կարող է վնասվել: Մեծահասակներն ավելի հաված են աուտոիմուն հիվանդությունների զարգացմանն ու Helicobacter pylori-ով ախտահարման հավանականությանը:

Սթրես: Վիրահատական միջամտությունները, վնասվածքները, այրվածքներն ու ծանր վարակները կարող են հանգեցնել աուտոիմուն հիվանդության զարգացման:

Մի խումբ հիվանդություններ: Գաստրիտը կարող է որոշ հիվանդությունների բարդացման հետևանք լինել:

Եթե հիվանդությունն արդեն ախտորոշվել է, հարկավոր է փոփոխություն մտցնել նաև սննդակարգում:

Դրանում պետք է ներառված լինի առողջ, մանրաթելերով հարուստ սնունդ: Խորհուրդ է տրվում օգտագործել հետևյալ մթերքը.

լոբազգիներ

յոգուրտ, կաթնաթթվային այլ մթերք՝ ցածր յուղայնությամբ

կաղամբ

սոխ

գազար

վարսակ

մաղադանոս

նեխուր

սոյա

սխտոր

մրգեր:

Խուսափեք կամ նվազագույնի հասցրեք ալկոհոլը, գազավորված ըմպելիքը, տապակած, ճարպոտ, աղի մթերքի, կոֆեինի օգտագործումը:

Понравилась статья? Поделиться с друзьями: