Լավ լուր բոլոր մայրիկների համար«Էրեբունի» ԲԿ ծննդատանը նոր ծառայություն է գործում (ֆոտո) մանրամասներ.

Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանն աշխատանքն է սկսում Նորածինների հսկողության ամբուլատոր ծառայությունը, որտեղ բուժօգնություն կստանան ինչպես առանց խնդիրների ծնված, այնպես էլ ինտենսիվ թերապիայի բաժանմունքից արդեն դուրս գրված փոքրիկները:

Ինչպես տեղեկացնում է «Էրեբունի» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը, նորաբաց ծառայությունում ծնողները կարող են նաեւ երեխայի կյանքի առաջին օրերի եւ շաբաթների խնամքի, սնուցման և զարգացման առանձնահատկությունների մասին խորհրդատվություն ստանալ: Նորածինների հսկողության ամբուլատոր ծառայությունում անհրաժեշտության դեպքում կկատարվեն կլինիկական, լաբորատոր և գործիքային հետազոտություններ:

Ծառայությունը համալրված է նաեւ երեխաների գլխուղեղի հետազոտության սոնոգրաֆիկ սարքով: Այն հնարավորություն է տալիս կատարել նորածինների և վաղ մանկական հասակի երեխաների գլխուղեղի նեյրոսոնոգրաֆիա՝ անոթների դոպլեր հետազոտությամբ:

Понравилась статья? Поделиться с друзьями: