Կարևոր զգուշացում, որի մասին քչերը գիտեն. Մատով հողաթափերը վտանգավոր են առողջության համար. Զգուշացնում են մասնագետները

Մատով հողաթափեր ամռանը շատ են հագնում, բայց առողջության համար դրանք շատ վտանգավոր են, նախազգուշացնում են մասնագետները։

 

 

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, երկար ժամանակ մատով հողաթափր կրելը կարող է հանգեցնել պլանտար ֆասցիիտի առաջացման (կրնկի ուժեղ ցավեր)։ Բապտիստական բժշկական կենտրոնի (Հյուսիսային Կարոլինա) մասնագետ Քամիլա Լոնգը նույնպես հաստատում է դա։

«Հողաթափը տեղում ֆիքսելու համար մարդը ծալում է ոտքի մատները, ինչը հանգեցնում է նրա բնական քայլվածքի փոփոխության։ Դա կարող է վտանգավոր լինել ձկնամկանների եւ կրնկի ջլերի համար, ինչպես նաեւ առաջացնել մեջքի ցավեր»,- ասել է Քամիլա Լոնգը:

Մատով հողաթափերով, ըստ մասնագետի, վտանգավոր է մեքենա վարել, ցանկացած պահի դրանցից մեկը կարող է մնալ ոտնակների արանքում։

Եթե ստիպված եք երկար ժամանակ ոտքի վրա մնալ, մասնագետը խորհուրդ է տալիս մատով հողաթափեր չհագնել. դրանցով ոտքերը բավարար չափով հենարան չեն ունենում, ինչը հանգեցնում է մեծ լարվածության կրնկի ջլերում եւ բարձրացնում է ոտքերը վնասելու վտանգը։ Բժիշկ Լոնգը խորհուրդ է տալիս գնել այնպիսի ամառային կոշիկ, որը քայլելիս ծալվում է այն նույն տեղում, ինչ եւ թաթը, այդ դեպքում ոտքն անհրաժեշտ հենարանով է ապահովվում։

Понравилась статья? Поделиться с друзьями: