Ձեռքերը քնած ժամանակ թմրո՞ւմ են. կարդացեք սա

Գիշերային ժամերին ձեռքերի թմրածության պատճառ կարող են դառնալ մի շարք գործոններ:

 

Դաստակային թունելի համախտանիշ: Սա ձեռքերի թմրածության ամենատարածված պատճառն է: Խնդրի առկայության դեպքում նկատվում են մի խումբ ախտանշաններ, որոնք առաջանում են դաստակային խողովակում միջնակ նյարդի ճզմումից:

Հիվանդը կարող է նաև ուժեղ ցավ, ձեռքի շարժողականության սահմանափակում զգալ:

Աշխատանքային գերծանրաբեռնվածություն: Համակարգչի առաջ երկար աշխատանքը, երաժշտական գործիքների, նույնիսկ մկրատի հետ երկար աշխատանքը կարող են հանգեցնել նյարդային գերծանրաբեռնվածության:

Գերծանրաբեռնվածության արդյունքում կարող է նկատվել ցավ, ինչպես նաև թմրածություն, որն առավել հաճախ անհանգստացնում է գիշերային ժամերին:

Հեղուկի կուտակում: Ավելորդ քաշը, ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունը, սխալ սնունդը կարող են հանգեցնել այտուցվածության ոչ միայն ոտքերում, այլև ձեռքերում: Այս ամենը տեղի է ունենում օրգանիզմում հեղուկի կուտակման հետևանքով:

Իսկ ծակոցները հիմնականում նկատվում են գիշերային ժամերին, քանի որ արյան շրջանառությունը դանդաղում է, մեծանում է ճնշումը, դրա հետ միասին՝ անհարմարության զգացումը:

B խմբի վիտամինների անբավարար մակարդակ: Վատ սննդային սովորությունների և չհավասարակշռված սննդակարգի հետևանքով հաճախ օրգանիզմին չեն բավարարում սննդարար նյութերը:

B խմբի վիտամինների անբավարարար մակարդակը կարող է հանգեցնել հոգնածության, քնկոտության, մաշկի գունատության, տախիկարդիայի, վերջույթների թմրածության:

Понравилась статья? Поделиться с друзьями: