Տարվա այս եղանակին հազը շատերին է անհանգստացնում: Առաջարկում ենք փորձված և արդյունավետ միջոց, որը կօգնի մոռանալ հազի մասին։

Տարվա այս եղանակին հազը շատերին է անհանգստացնում, և հաճախ կարելի է լսել հետևյալ արտահայտությունը․ «Ինչ անում եմ չի անցնում այս հազը»։

Առաջարկում ենք փորձված և արդյունավետ միջոց, որը կօգնի մոռանալ հազի մասին։ Տվյալ միջոցը պատրաստվում է տնյաիյն պայմաններում, բաղադրիչները հասանելի են բոլորին։ Լիովին բնական միջոց, որը չունի կողմնակի վնասակար ազդեցություն։
Միջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է` 250մլ կաթ, 1թ․գ․ կարագ, 1թ․գ․ մեղր, 0,25 թ․գ․ սոդա, 1 դեղնուց
Եռացնել կաթը և թողնել, որ սառի։ Ավելացնել կարագը կամ կարող եք փոխարինել այն կակաոյի յուղով, լցնել նաև մեղրը։ Լավ խառնել։

Ստացված խառնուրդին ավելացնել սոդան, դեղնուցը, ևս մի անգամ լավ խառնել։ Եթե դեղամիոջցը մեծերի համար է, ապա կարող եք 1 աղանդերային գդալ կոնյակ ավելացնել։

Խմեք սա 5 օր շարունակ՝ քնելուց առաջ։ Առաջին դրական փոփոխությունները կնկատեք առաջին անգամ խմելուց հետո հաջորդ առավոտյան։

Понравилась статья? Поделиться с друзьями: