10 մթերք, որոնք մեծ քանակով մագնիում են պարունակում. ինչու է մագնիումն այդքան կարևոր

Մագնիումն ամենակարևոր միկրոտարրերից է, որը մասնակցում է մի շարք գործընթացների և անհրաժեշտ է բազմաթիվ օրգանների ու համակարգերի բնականոն աշխատանքի համար: Մագնիումի անբավարար մակարդակը բացասաբար է անդրադառնում դրանց աշխատանքի վրա: Ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը: Մթերքներ, որոնք մեծ քանակով մագնիում են պարունակում և կօգնեն օրգանիզմն ապահովել այս տարրով՝ առանց հավելումների օգտագործման:

Սպանախ: 1 բաժակ պատրաստված սպանախը 157 մգ մագնիում է պարունակում՝ օրվա չափաբաժնի 39 տոկոսը:

Ճակնդեղ: 1 բաժակը պարունակում է 150 մգ մագնիում՝ օրվա չափաբաժնի 38 տոկոսը:

Դառը շոկոլադ: 1 դառը շոկոլադը 95 մգ մագնիում է պարունակում՝ օրվա չափաբաժնի 24 տոկոսը:

Դդմի չորացրած սերմեր: 1/8 բաժակը պարունակում է 92 մգ մագնիում՝ օրվա չափաբաժնի 23 տոկոսը:

Նուշ: 30 գրամ նուշը 75 մգ մագնիում է պարունակում՝ օրվա չափաբաժնի 19 տոկոսը:

Լոբի: Կես բաժակ լոբին 60 մգ մագնիում է պարունակում՝ օրվա չափաբաժնի 15 տոկոսը:

Ավոկադո: 1 միջին ավոկադոն 58 մգ մագնիում է պարունակում՝ օրվա չափաբաժնի 15 տոկոսը:

Թզի չիր: Կես բժակ թզի չիրը 50 մգ մագնիում է պարունակում՝ օրվա չափաբաժնի 13 տոկոսը:

Յոգուրտ, կեֆիր: 1 բաժակ յոգուրտն ու կեֆիրը 46.5 մգ մագնիում են պարունակում՝ օրվա չափաբաժնի 12 տոկոսը:

Բանան: 1 միջին բանանը 32 մգ մագնիում է պարունակում՝ օրվա չափաբաժնի 8 տոկոսը:

Ինչու է մագնիումն այդքան կարևոր

Մագնիումը չափազանց կարևոր է մկանային համակարգի աշխատանքի համար, պատասխանատու է մկանների թուլացման համար: Ջղակծկումները, սպազմը կարող են վկայել այն մասին, որ օրգանիզմում մագնիումի մակարդակը նորմայից ցածր է:

Նվազեցնում է դաշտանային ցավը, կարող է օգնել մինչդաշտանային շրջանում նկատվող նշանների դեպքում ՝ տրամադրության անկումներ, ախորժակի մեծացում, քաշի ավելացում, հեղուկի կուտակում, հոգնածություն, ցավ կրծքերում, գրգռվածություն, նյութափոխանակության հետ կապված խնդիրներ:

Մագնիումն անհրաժեշտ է նաև սրտամկանի աշխատանքի համար, հոգ է տանում սիրտ-անոթային համակարգի առողջության մասին, օգնում է իջեցնել ճնշումը:

Էներգիա է հաղորդում: Մագնիումի բավարար մակարդակը դրական է ազդում աշխատունակության վրա:

Անհրաժեշտ է նյարդային համակարգի աշխատանքի համար, օգնում է պայքարել բորբոքման դեմ, կարող է պաշտպանել դիաբետից: Մագնիումի բավարար մակարդակը կարևոր է մազերի, եղունգների, ատամների առողջության համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: