4 նշան, որոնք վկայում են երակների խցանման մասին. ուշադիր եղեք

Ստորին վերջույթների երակները հաճախ խցանվում են արյունային մակարդուկների՝ թրոմբի առաջացման հետևանքով: Բարդություններից խուսափելու համար հարկավոր է սովորել ճանաչել ստորին վերջույթների խորանիստ երակների թրոմբոզի ախտանշանները:

 

Խնդրի առկայության մասին կարող են վկայել հետևյալ նշանները.

ջղաձգումներ, ցավ, լարվածություն ստորին վերջույթներում
նկատելի այտուցվածություն
վերջույթի ախտահարված հատվածում մաշկի գույնի փոփոխություն՝ վերջույթները կարող են կարմիր կամ կապույտ գույն ստանալ:
Ախտանշանների առկայության դեպքում կարևոր է դիմել համապատասխան մասնագետի, ախտորոշվել և բուժում ստանալ՝ հետագա բարդություններից խուսափելու նպատակով:

Հարկավոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ որոշ դեպքերում հիվանդությունը կարող է ընթանալ առանց հստակ ախտանշանների:

Ովքեր են ռիսկի խմբում: Մարդկանց որոշակի խմբերի շրջանում հիվանդության զարգացման հավանականությունն ավելի մեծ է: Հետևյալ գործոնները մեծացնում են հիվանդության զարգացման հավանականությունը.

երկար ժամանակ շարժման բացակայություն՝ անկողնային ռեժիմ, ճանապարհորդություն և այլն

ջրազրկում

հղիություն

օրալ հակաբեղմնավորիչների ընդունում

ծխախոտ

ճարպակալում

ոտքերի լուրջ վնասվածքներ

քաղցկեղ

արյան մակարդելիության որոշ խանգարումներ:

Ինչպես կանխարգելել հիվանդության զարգացումը

Բավարար քանակով ջուր խմեք՝ ջրազրկումից խուսափելու համար:
Եթե օրվա ընթացքում երկար ժամանակ նստած եք, ժամանակ գտեք քայլելու համար, մերսեք ոտքերը:

Դադարեք ծխել:

Վարժություններ արեք՝ արյան շրջանառությունը լավացնելու համար:

Եթե արյան մակարդելիության հետ կապված խնդիրներ կան, և նշանակվել են դեղամիջոցներ, ընդունեք դրանք՝ բժշկի նշանակմամբ:

Понравилась статья? Поделиться с друзьями: