Խելացի մարդիկ ուշ են սիրահարվում. Ահա թե ինչու

Սիրային հարցերը հեշտ լուծվողներից չեն, իսկ թե ինչու են խելացի մարդիկ ուշ սիրահարվում, կպարզենք այս նյութի միջոցով:

Նրանք վերլուծում են մյուսների և սեփական զգացմունքները

Խելացի մարդիկ կարողանում են տեղեկություններ հավաքել և հետևություններ անել այդ ամենից: Սակայն այս հատկանիշի պատճառով նրանք խուսափում են հարաբերություններից, երբ խնդիրներ են ծագում: Չհասկացվածությունը և անտեղի կռիվները դիմացինի հրաժեշտ տալու հետևանք են դառնում, քանի որ նրանք կարծում են, որ սխալ մարդու են ընտրել:

Նրանք դժվարությամբ են անկեղծանում դիմացինի հետ

Նրանք շատ լավ հասկանում են, որ ցանկացած հարաբերություն իր մեջ ռիսկ է պարունակում և դժվարությամբ են անկեղծանում դիմացինի հետ: Հարաբերությունների սկզբնական փուլում նրանք կարող են սառը և անտարբեր թվալ:

Նրանք ապավինում են անցյալի փորձին

Այս ամենը ևս մեկ թակարդ է նրանց համար, քանի որ այն սխալները, որոնք նախկին հարաբերությունների կոծանման պատճառ են դարձել, պարտադիր չէ, որ կործանեն ներկա հարաբերությունները: Նրանք հիշում են անցյալի բաժանման դառը ցավը և այդ ամենը օգտագործում են, որպեսզի չտուժեն հետո:

Մենակությունը նրանց գիտակցական ընտրությունն է

Խելացի մարդիկ նախընտրում են մենակ լինել, քան նրա կողքին, ով «իրենցը» չէ: Նման ընտրությունը գիտակցված և մտածված է նրանց կողմից: Նման մարդիկ հաճախ մենակ են ոչ թե հանգամանքների բերումով, այլ այն պատճառով, որ կարողանում են իրենց լավ զգալ մենակության մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: