Ծնողներից ամեն ինչից մի քիչ ժառանգում ենք՝ թե՛ վատ, թե՛ լավ, սակայն երբեմն ժառանգում ենք այնպիսի հատկանիշներ, որոնցից ազատվելն անհնար է:
Շատ հաճախ ենք ծնողներին երախտապարտ լինում աչքերի, փայլուն մարմնի համար, սակայն երբեմն ժառանգում ենք ամենավատը:
Ահա թե որ վատ հատկանիշներն ենք ժառանգում․
Անհավատարմություն
Երբ անում ենք այն, ինչ մեզ հաճույք է պատճառում՝ սեքսից մինչև ծանր աշխատանք, օրգանիզմում արտադրվում է դոֆամին: Սակայն գոյություն ունի գեն, որը կարգավորում է դոֆամինի քանակությունը, ինչը դավաճանությունների առիթ է հանդիսանում: Հետազոտություններից մեկից պարզվել է, որ ամուսնական անհավատարմության համար պատասխանատու է DRD4 գենը, որը ժառանգում ենք ծնողներից:
Ֆինանսական անպատասխանատվություն
Ռեբեկա Բրաունը, ով գումարային հարցերի մարզիչ է, հաստատում է, որ գումարի հետ անպատասխանատու վարվելը դեռ սովորում ենք մանկուց:
Քմահաճություն ուտելիքի նկատմամբ
Սա նույնպես ժառանգում ենք ծնողներից: Կարող է սրտխառնոց լինել ուտելիքի հոտից:
Արտահայտվելու անկարողություն
Ձեր ծնողները չե՞ն կարողանում խոսել: Դուք՝ նույնպես:
Ինքնասպանության հակվածություն
Եթե Ձեր մոտ RGS2 գենը կա, ուրեմն՝ ինքնասպանություն գործելու մեծ հավանականությւոն կա:
Չշփվող
Եթե ծնողները չեն կարողանում լեզու գտնել մարդկանց հետ, ապա Ձեզ համար նույնպես դժվար կլինի:
Հարաբերություններ ստեղծելու անկարողություն
Եթե ծնողները չեն կարողանում մարդկանց հետ կոնտակտի մեջ մտնել և համաձայնության գալ, ապա վաղ թե ուշ այս հատկանիշը Ձեզ մոտ էլ է լինելու:
Հոգեբանական տրավմաներ
Գիտնականներն ասում են, որ հոգեբանական տրավմաները երեխաները ժառանգում են ծնողներից:
Հոռետեսություն
ADRA2B գենը պատասխանատու է էմոցիաների համար, որն էլ ծնողներից ժառանգաբար անցնում է:
Անքնություն
Ծնողները, ովքեր տառապում են անքնությամբ, դա կարող են փոխանցել իրենց երեխաներին: