Կինն ամուսնուն խնդրեց գնալ խանութ՝ առօրյա գնումներ կատարելու, սակայն ամուսինը վերադարձավ՝միայն կզարմանաք….

Պատմություն այն մասին, թե ինչպես խնդրեցի ամուսնուս գնումներ կատարել՝ ըստ ցուցակի.

Մի անգամ ամուսնուս խնդրեցի  գնալ խանութ: Տվեցի նրան առօրյա գնումների ցուցակը, որտեղ, ըստ հերթականության, նշված էր, թե ինչ պետք է գնել:

Ահա այն.

  1. հաց
  2. երշիկ
  3. կաթ
  4. ատամի մածուկ
  5. զուգարանի թուղթ
  6. գարեջուր

Երբ վերադարձավ խանութից, նայեցի գնումներին և տեսա այնտեղ մեկ հատ հաց, երկու հատ երշիկ, երեք տուփ կաթ, չորս հատ ատամի մածուկ, հինգ հատ զուգարանի թուղթ և վեց շիշ գարեջուր…

Ինչ խոսք, համաձայնեք, որ վիճելու առիթ չկա, պարզապես կարելի է մյուս անգամ ցուցակը սկսել գարեջրից…

Понравилась статья? Поделиться с друзьями: