Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները.

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 1-3-ին առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

Քամին արևելյան է` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2023

Եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-3-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում սեպտեմբերի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է, հոկտեմբերի 1-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

Մայրաքաղաքում սեպտեմբերի 29–ի գիշերը եղել է 12-14 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +26….+28 աստիճան։

Понравилась статья? Поделиться с друзьями: