Ամենակարևոր պահերից մեկը, որին պետք է ուշադրություն դարձնենք, եթե ուզում ենք ավելի լավ իմանալ մարդուն, նրա մարմնի լեզուն է:
Կան բազմաթիվ գրքեր ու կայքեր, որտեղ ասվում է` ինչպես ավելի լավ հասկանալ մարդկանց անհատականությունը` ուշադրություն դարձնելով նրանց ժեստերին:
Հաճախ, երբ մենք մարզում ենք մատները, խաչում ենք ձեռքերը` մի ձեռքը դնելով մյուսի վրա. իսկ ո՞ր ձեռքն եք դուք դնում վերևում` ա՞ջ, թե՞ ձախ:
Այն, թե ինչպես եք խաչում մատները, շատ բան կարող է պատմել ձեր մասին
Աջ ձեռքը վերևում
Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկանց շուրջ 70%-ը մատները խաչելիս վերևում է դնում աջ ձեռքը, բայց պատճառը չի պարզվել: Մեզ այդպես հարմա՞ր է, թե՞ պարզապես մեր ընկերներն ու հարազատներն էլ են այդպես անում: Դա դեռ մնում է հանելուկ:
Մարդիկ, ովքեր սովորաբար այսպես են անում, միշտ շատ հաջողակ են. նրանք, որպես կանոն, մտածում են բոլորի բարեկեցության մասին ու համարվում են իդեալական խորհրդատուներ որոշումներ ընդունելիս:
Սովորաբար այս մարդիկ շատ ավելի խելացի են, քանի որ մինչև որոշում ընդունելը միշտ տեսնում են կողմ և դեմ կողմերը:
Այս մարդկանց մյուս ուժեղ կողմն այն է, որ նրանք շատ շփվող են: Կարևոր չէ` ուր են նրանք եկել. 5 րոպե անց ընկերանում են բոլորի հետ:
Բայց պետք է նաև նշել, որ այս մարդիկ չափից դուրս շատ են մտածում այլ մարդկանց կարծիքի մասին: Հենց այս պատճառով նրանց սեփական կարծիքը հաճախ առաջնային չի լինում:
Ձախ ձեռքը վերևում
Այսպիսի մարդիկ, որպես կանոն, առաջինն են հասկանում, որ ինչ-որ բան այնպես չի ընթացել: Նրանք հասկանում են, որ ամբողջ կյանքում կզղջան իրենց ընդունած որոշումների համար: Չնայած նրան, որ դուք շատ զուսպ եք, ձեր ընկերները հասկանում են, որ դուք կարող եք լինել ձեր շրջապատի հոգին: Այսպիսի մարդիկ արկածախնդիր ոգի ունեն: Նրանք շատ են սիրում ճանապարհորդություններ, ուրիշ մշակույթների հետ ծանոթություններ և այլն:
Այս մարդկանց համար չկա ոչինչ ավելի լավ, քան գիրք կամ ֆիլմ վայելելը, քանի որ դրա միջոցով նրանք կարողանում են տեղափոխվել հեռավոր աշխարհ ու ապրել նոր զգացողություններ: