Եթե դուք ուզում եք իմանալ, թե ինչ է տեղի ունենալու ձեր կյանքում մոտակա ժամանակներում, ապա ընտրեք սրտիկներից մեկը, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս։
Սրտիկ 1
Ցանկացեք ցանկացած բան ինչ գալիս է ձեր մտքին։ Ինչ-որ մեկը կամ ինչ-որ մի բան կլսի ձեր բոլոր ցանկութ-յունները և կկատարի դրանք։ Սակայն զգույշ եղեք և հիշեք, որ ցանկությունների կատարումը միշտ չէ որ բերում է երջանկություն։ Շուտով ձեր կյանքում կսկսի մի շրջան, երբ դուք ստիպված կլինեք վերագնահատել ձեր ապ-րած ողջ կյանքը։ Դա կօգնի ձեր վերլուծել, թե ինչերի եք սպասել և ինչ եք ստացել ձեր կյանքի ընթացքում։
Սրտիկ 2
Ձեր կյանքը կվերածվի հետաքրքիր դետեկտիվի, սակայն առանց սպանությունների և այլ բացասական բաների։ Ձեզ կշրջապատեն անհասկանալի իրադարձություններ, որոնք սկզբից կթվան անիմաստ։ Որոշում կկայացնեք տարվա վերջում և այն հիանալի կլինի։ Դուք արդեն նախկինում էլ տեսել եք այս աշխարհի ամբողջ գեղեցկութ-յունը, սակայն դա ընդամենը խճանկար է։ Այս տարի ձեզ կհաջողվի տեսնել ամբողջական նկարը։
Սրտիկ 3
Դուք կմտածեք, թե ամբողջ աշխարհը հանկարծ հիշեց ձեզ և բոլորը կարծես ձեր կարիքը ունեն։ Եվ դա իսկա-պես այդպես է։ Դուք շատ պլաններ կունենաք ձեր կյանքի տարբեր ոլորտների հետ կապված։ Իհարկե ոչ բոլորը միանգամից կիրականանան, սակայն որոշները այդ նախագծերից կդառնան ձեր կյանքի լուսավոր ապագան։