Այս հոգեբանական թեստը մշակվել է ամերիկացի հոգեբանների և գիտնականների կողմից: Նախատեսված է բացահայտելու մարդու հատկանիշները: Ինչպես պնդում են թեստի ստեղծողները, այն ապահովում է արդյունքների 90-95% ճշգրտությունը, և մարդուն օգնում է հասկանալու այս կյանքում իր նշանակությունը: Ընտրեք ներկայացված պատկերներից որևէ մեկը և տեսեք պատասխանը:
1. Կատարյալ լավատես Դուք կատարյալ լավատես եք: Ձեզ իրական սեր է հարկավոր, և Դուք անհանգստանում եք, որ երբեք չեք գտնի այն: Դուք շատ հաճելի անձնավորություն եք, սակայն Ձեզ սրտին բազմաթիվ սպիներ կան: Դուք երկարաժամկետ հարաբերություններ եք հաստատում մարդկանց հետ: Փորձում եք իրադարձություններին թեթև մոտեցում ցուցաբերել, քանի որ կյանքն ինքնին բարդ է:
2. Կայուն և խորհրդավոր Դուք կայուն անձնավորություն եք: Արտաքուստ հաջողակ մարդու տպավորություն եք թողնում, սակայն ներքուստ ամեն ինչ շատ ավելի խճճված է: Ձեզ դժվար է հասկանալ, և Դուք դա միտումնավոր եք անում: Չեք ցանկանում ցուցադրել Ձեր զգացմունքները: Միշտ պատրաստ եք օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը:
3. Պոռթկուն և անկանխատեսելի Դուք անկանխատեսելի եք: Շրջապատի ամենավառ անձնավորությունն եք: Կյանքում երբեք դադար չեք առնում, միշտ լի եք նոր մտահղացումներով: Ձեր մեջ ներքուստ մենամարտում են կայունությունը և փոփոխությունների հակումը:
4. Իմաստուն և շփվող Դուք իմաստուն եք, հաճույք եք ստանում՝ լավ գիրք կարդալով: Բաց եք նոր մտահղացումների և փոփոխությունների առջև: Արդար և ազնիվ անձնավորություն եք: Շատ խելացի եք, անկախ: Ներքուստ շատ հպարտ եք, սակայն դա ի ցույց չեք դնում:
5. Կարեկցող անձնավորություն Դուք համեստ, մտածկոտ և բարի մարդ եք: Ձեզ հնարավորություններ են հարկավոր: Հավատում եք, որ ամեն օր պետք է փորձել լիարժեք ապրել: Ձեզ կարելի է հաջողակ անձնավորություն համարել:
6. Քայլող պոզիտիվ Դուք պոզիտիվ և հաճելի անձնավորություն եք: Դժվար է չհետաքրքրվել այդպիսի պայծառ և լավատես անձնավորությամբ: Փորձում եք կյանքի յուրաքանչյուր պահը ուրախությամբ և զվարճանքով լցնել: Դուք հիասքանչ հումորի զգացում ունեք:
7. Աշխույժ և հաջողակ Շրջապատող մարդկանց կարող է թվալ, թե Դուք քաոսային անձնավորություն եք, սակայն դա Ձեր ակտիվությունն արտահայտելու միջոցն է: Նպատակասլաց եք և հստակ գիտեք, թե ինչին եք ձգտում: Մեծ պատասխանատվությամբ եք մոտենում որոշումների կայացմանը:
8. Ազնիվ անձնավորություն Մարդիկ Ձեր շրջապատում իրենց շատ հանգիստ և խաղաղ են զգում: Ձեզ հետ անհավանական հեշտ է շփվելը: Երբեք կեղծավորություն չեք անում և գնահատում եք յուրաքանչյուրի յուրօրինակությունը: Սիրում եք կյանքը: Երբեք չեք կեղծում Ձեզ զգացմունքները և արտահայտում եք այն, ինչ իրականում զգում եք:
9. Բարի և կարեկցող Դուք կարեկցող անձնավորություն եք և կարողանում եք ներել: Հանգիստ կյանք եք նախընտրում: Դուք աղմուկ չեք սիրում ո՛չ շրջապատում, ո՛չ Ձեր գլխում: Գնահատում և արժևորում եք յուրաքանչյուր ազատ վայրկյանը: