ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Այս ափսե-գրառումn իրենց զորամասի ճաշարանում են թողել Գեղարքունիքի մարզի N զորամասի զինվորները:
Լուսանկարը քիչ առաջ ինձ ուղարկեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Հ.Գ. Զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգը այս պահին ներդրված է 8 զորամասում: Ծառայությունը մատուցվում է 6 տարբեր ընկերությունների կողմից: Նոր համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է»: