Ապրիլյան պատերազմի հերոս՝ Քյարամ Սլոյանը այսօր կդառնար 23 տարեկան…

img class=»aligncenter wp-image-17870″ src=»https://lurinfo.ru/wp-content/uploads/2019/04/safe_image-25.jpg» alt=»» width=»645″ height=»336″ />Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է: Քյարամը կդառնար 23 տարեկան: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական կողմի ձեռնարկած լայնածավալ հարձակումն առաջինը դիմագրավողների մեջ է եղել նաև Քյարամը: Կապիտան Արմենակ Ուրֆանյանի անձնակազմին երկու անգամ հաջողվել է հետ մղել հակառակորդին, սակայն չցանկանալով շատ զոհեր տալ, Ուրֆանյանն անձնակազմին հրամայել է հետ քաշվել, սակայն Քյարամ Սլոյանը միակն է եղել, որ չի ենթարկվել կապիտանին: Մնալով հրամանատարի կողքին՝ մինչև վերջ կռվել է և հերոսաբար նահատակվել: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ադրբեջանցիները, ԴԱԻՇ ահաբեկիչների օրինակով, գլխատել էին ազգությամբ եզդի զինվորի գլուխն ու տարել հետները՝ լուսանկարվելով ու որպես հաղթական ավար՝ ցույց տվել սահմանային գյուղերի բնակիչներին: Քյարամը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով:

Понравилась статья? Поделиться с друзьями: