Արթուր Աբրահամը՝ նոր ընտրյա՞լ ունի…

Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն այս օրերին Երևանում է։ «Անհայտ բաժանորդ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերային Արթուր Աբրահամը ներկայացել էր մի աղջկա ուղեկցությամբ:

Նրանք Մոսկվա կինոթատրոն ժամանեցին ձեռք ձեռքի բռնած, թեև տեսախցիկների առաջ Արթուր Աբրահամը հայտնվեց և լուսանկարվեց առանց նրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արթուրը բաժանվել է կնոջից՝ Մերի Աբրահամյանից, ինչից հետո իրենց որդուն իր հետ տարել է Գերմանիա: Մայրը պայքարում էր երեխայի խնամակալության իրավունքի համար:

Առաջին ատյանի դատարանը հայցը բավարարել էր մասնակի։ Ամուսնալուծության հայցը բավարարվել էր, երեխայի խնամակալությանը` ոչ։ Մերի Աբրահամյանը դիմել էր վերաքննիչ դատարան։

Վերանքննիչ դատարանը վերադարձրել էր բողոքները` փաստաթղթերի ոչ բավարար լինելու հանգամանքով։