Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։Ժամը 07։40-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Մ. Ա.-ն իր վարած «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացի փողոց ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Աբովյան պուրակ և Հերացի փողոց ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել։
Վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։