ԱԺ-ում լրագրողները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին, թե մտավախություն չունի, որ իրեն կձերբակալեն:
«Դու մի հատ հասկացի ինչ ես խոսում, դատարկ-դատարկ խոսում ես, թեման փակեցինք»,-լրագրողին ասաց Ծառուկյանը:
Լրագրողը պատգամավորին հորդորեց չվիրավորել, Ծառուկյանն էլ հավելեց, որ չի կարելի այդքան դատարկ հարց տալ:
«Հարգել ենք օրենքը, ինչ-որ պետք է ուղարկել ենք: Ինչ կա դատարկ ամեն օրը հավաքվելու: Ինչ եք գտել ասելու, մի քիչ ռեալ բաներից խոսացեք, անհարմար է:
Դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի, Ծառուկյանն ամեն ինչ կատարում է: Լարված եկել ես այստեղ, թույլ չես տալիս մարդ իր միտքն ավարտի: Ոչ թե լարված, այլ հանձնարարություն ստացած ես եկել»,-դարձյալ դիմելով լրագրողին՝ վրդավված ասաց ԲՀԿ ղեկավարը: