Գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը սոցկայքի իր էջում գրել է.
«Եթե սրա անունը բարդակ չէ, ի՞նչ է: Պատերա՞զմ է, խռովությո՞ւն է, երկրաշա՞րժ է, հրաբո՞ւխ է, որ մարդկանց էվակուացնում եք: Ո՞վ է այս խայտառակության պատասխանատուն, ե՞րբ է պատասխան տալու: Փոխանակ խնդիրը լուծեն, մեղավորներին «գամեն անարգանքի սյունին», մարդկանց կոչ են անում դադարեցնել իրենց արձակուրդը: Եթե 29-ին չէվակուացվեն, էլ «տե՞ր» չէք: Հետո՞: Ոչի՞նչ, որ մարդիկ կոպեկ կոպեկ փող են հետ գցել, որ ծով գնան: Պատժե’ք մեղավորներին, ստիպե’ք, որ կատարեն իրենց պարտավորությունները»: