Զանգել է դարձ գնացած կնոջն ու ասել՝ եթե չգաս, կկախվեմ…


Շիրակի մարզի Ողջի համայնքում ապրիլի 18-ին, 39-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել, հաղորդում է tsayg-ը:
href=»https://lurinfo.ru/%d5%ab%d6%80%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%b1%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/%d5%a6%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a4%d5%a1%d6%80%d5%b1-%d5%a3%d5%b6%d5%a1%d6%81%d5%a1%d5%ae-%d5%af%d5%b6%d5%b8%d5%bb%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%a1%d5%bd%d5%a5%d5%ac%d5%9d-%d5%a5%d5%a9%d5%a5/attachment/safe_image-186/» rel=»attachment wp-att-17164″>

Սողոմոնյաններին պատկանող անասնագոմում մայրը գտել է ավագ որդու՝ 39-ամյա Մանվել Սողոմոնյանի դին՝ կախված վիճակում: Մանվելը հեռախոսազանգ էր ստացել ու դուրս եկել բակ: Րոպեներ անց արդեն մայրը որդուն գտել է կախված վիճակում:

Ըստ մորեղբոր, Մանվելը հանգիստ բնավորություն ուներ: Երկուսն էլ նոր էին վերադարձել արտերկրյա աշխատանքից, Մանվելն էլ սկսել էր գյուղատնտեսական աշխատաքով զբաղվել: Դեպքից ժամեր առաջ են միմյանց հետ զրուցել: Ինքնասպանության մասին մտադրություն չի ունեցել: Դեպքի առթիվ կատարվում է քննություն:

Գյուղապետ Նորայր Մկրտչյանըի ներկայացմամբ, դեպքից առաջ երիտասարդը զանգահարել է կնոջը, որը դարձ էր գնացել հայրական տուն ու ասել նրան, որ եթե չվերադառնա, ինքն ինքնասպանություն կգործի. Այդ մասին Մանվելի կնոջ քույրը պատմել է թաղային ոստիկանին՝ նշելով, որ զանգահարել է Մանվելի եղբորը և ասել, որ երկուսով գան՝ խոսելու բան ունի: Դրանից մի քանի րոպե հետո քրոջ ամուսնու եղբայրը զանգել ու ասել է, որ Մանվելը կախվել է:

Նրանք երկու ամիս առաջ էին ամուսնացել:

Понравилась статья? Поделиться с друзьями: