Թեհմինա Վարդանյանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանին…

Չեմ զարմանա, որ իրավաբանական վարչության պետ դառնա որևէ դիրիժոր, բժիշկ կամ, օրինակ, պրոդյուսեր։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ արձագանքելով մամուլի այն տեղեկությանը, ըստ որի՝ քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքից ազատել է քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանին։

«Իրավիճակն արդեն իրապես վտանգավոր է դառնում։ Պրն. Առաքելյանը քաղաքապետարանի, ինչպես նաև գործող քաղաքային իշխանության հենասյուներից մեկն էր՝ որպես Իրավաբանական վարչության պետ, ում վրա միշտ ահռելի բեռ է եղել դրված։ Մարդ, ով փայլուն տիրապետել է իր ոլորտին։ Չեմ պատկերացնում՝ ու՞մ կարող է բերել քաղաքային ներկա իշխանությունը, որ գոնե 30% գլուխ հանի։

Մի բան մնում է հստակ. պոպուլիզմը մոլուցք է դարձել քաղաքապետի մոտ։ Չեմ զարմանա, որ իրավաբանական վարչության պետ դառնա որևէ դիրիժոր, բժիշկ կամ, օրինակ, պրոդյուսեր…»,- ասված է նրա գրառման մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: