Ինչու է Անահիտ Կիրակոսյանը հեռացել «Women’s Club»-ից…մանրամասներ

Անահիտ Կիրակոսյանը «Women’s Club»-ի ստեղծման առաջին օրվանից թիմի գլխավոր անդամներից մեկն է եղել, սակայն վերջերս լքել է նախագիծը:Դերասանուհին պատմել է, թե ինչու է նման որոշում կայացրել:

«Որոշմանս հիմնական պատճառն այն էր, որ էլ չէի կարողանում համատեղել գիշերային փորձերն ու զբաղվածությունս ընտանիքում: Իրականում ամենհաղորդմանը հասնելը շատ ժամանակատար էր՝ պարի, հագուստի եւ բուն հաղորդման փորձեր… Էլ չէի կարողանում հասցնել»,-ասել է դերասանուհին:

Նրա խոսքով՝ միայն ամենաժամանակատար աշխատանքից է հրաժարվել.«Մի քանի տեղ եմ աշխատում եւ այդ ամենը համատեղելը հեշտ չէր:Կշարունակեմ աշխատանքս Կամերային երաժշտական թատրոնում, Շանթի առավոտյան ծրագրում»:

Անահիտը նշել է նաեւ, որ ընտանիքի անդամները դրական են արձագանքել իր որոշմանը.«Առհասարակ, նրանք ինձ հետ համակարծիք են եւ միշտ կողքիս»:

Դերասանուհուց հետաքրքրվեցինք նաեւ՝ ինչպես են ակումբի անդամներն ընդունել իր որոշումը.«Անկեղծ ասած՝ չգիտեմ: Երեւի պետք է նրանց հարցնեք: Հաջողություն եմ մաղթում թիմին»:

Понравилась статья? Поделиться с друзьями: