Մեր մոլորակի վրա այսօր ավելի քան մեկ միլիարդ ծխողներ կան: Ամեն օր աշխարհում մահանում է ծխախոտի շուրջ ութ հազար սիրահար, իսկ ողջ մնացածների կյանքից յուրաքանչյուր սիգարետը յոթ րոպե է խլում:
Ըստ ԱՀԿ տվյալների` ծխելը համարվում է թոքերի քաղցկեղի 90% դեպքերի, քրոնիկ բրոնխիտի եւ էմֆիզեմայի 75% ու սրտի իշեմիկ հիվանդության 25% դեպքերի պատճառը:
Ընդ որում` առողջությանը հիմնական սպառնալիք են ծխախոտում առկա վնասակար քիմիական նյութերը:
Այս տեսանյութը դիտելուց հետո հուսով եմ նման կերպ կվարվեն նաև Հայաստանում․ մեր առողջությունից թանկ ոչինչ չկա․․․